Պարզվում է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը ՀՀ տնտեսության ոլորտներից մեկի վրա բավականին դրական ազդեցություն է ունեցել: Խոսքը զբոսաշրջության մասին է:
Մինչ «Նաիրիտի» աշխատակիցները պահանջում են իրենց աշխատավարձերը, «Էներգոկոր» ընկերությունն էլ գործարանից պահանջում է իր պարտքը:
Կասկածներ են առաջանում, որ ՌԴ-ն Հայաստանին պարզապես որպես «պատուհան» կարող է օգտագործել: Այսինքն, ՀՀ-ն եվրապարտատոմս կթողարկի ու նախկինի պես կփակի ռուսական հերթական վարկը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովում որոշակիորեն առանձնացավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի ելույթը: Այն իր մեջ մեղադրական տարրեր էր պարունակում նաև ոչ իշխանական ուժերի հանդեպ, ովքեր, ըստ Հակոբյանի, օրվա իշխանության հետ համատեղ, պատասխանատվության լուրջ բաժին ունեն: Նրա խոսքով, ընտրությունից ընտրություն ժողովրդի քվեն կեղծելով` իշխանությունը բռնազավթվում […]
Այսօր hayeli.am տեղեկություն էր հրապարակել, թե արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունը մտափոխվել է մի քանի ամիս առաջ կայացած ԱԳՆ շենքի գնման գործարքի կապակցությամբ և այլևս չի ուզում գնել այդ շենքը՝ համարելով այն ոչ բարենպաստ գործարք: Նշվել է նաև, որ կառավարությունը նոր որոշում է կայացնելու` հիմա էլ աճուրդով վաճառել այն:
«Բազմաթիվ աշխատանքներ կան, որ պետք է անել: Մարդիկ սիրով մնում են, որովհետև բոլորն էլ ուզում են գույքը նորմալ հանձնել, որովհետև ոչ մեկը վերագործարկման հետ կապված հույսը չի կտրում»,- ասաց նա:
«Ես չեմ կարծում, որ հավաքվել էինք լիդերության հարցը ճշտելու: Լիդերության հարցը կճշտվի այն ժամանակ, եթե խոսքը անձի է վերաբերում, երբ կոնկրետ առաջանա ընտրությունների հարցը»,- 168.am-ին ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովում հռետորների մեծամասնության հայտարարությունները Գագիկ Ծառուկյանի լիդերության մասին:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով՝ ինքը «թռուցիկ» է հետևել երեկ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին: Այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ Լ.Զուրաբյանը նշեց, թե արդեն ասել են, որ իրենց համար ողջունելի է ցանկացած ջանք, որն ուղղված է ՀՀ-ում շուտափույթ իշխանափոխությանը: Ըստ Զուրաբյանի՝ ՀԱԿ-ի համար ԲՀԿ-ն շատ վստահելի գործընկեր է:
Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովում հնչած ելույթների վերաբերյալ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը տվել է մեկնաբանություն, հարցը կքննարկվի նաև առաջիկա ՀՀԿ գործադիր մարմնի նիստում: Այս մասին այսօր ԱԺ-ում բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Համաժողովը բավականին ազատ էր, գրեթե բոլորը, ովքեր հայտ էին ներկայացրել` ստացել են մասնակցելու հնարավորություն: Սա շատ խիստ փակ միջոցառում չի եղել, որ մարդկանց անձերը ճշտենք: Ես չգիտեմ` ում մասին է խոսքը, նկար տեսա, չեմ հիշում, դեմքով չեմ ճանաչում, այնտեղ չեմ էլ տեսել»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ էին ԲՀԿ խորհրդաժողովի ժամանակ Գագիկ Ծառուկյանի ետևում նստած երիտասարդաներ, ովքեր 2 տարի առաջ նախագահական ընտրություններից հետո բուհերում խոչընդոտում դասադուլների անցկացմանը, ցույցերի կազմակերպմանը, ովքե՞ր են նրանք, ի՞նչ կապ ունեն ԲՀԿ-ի հետ, եթե այն ժամանակ աշխատում էին գործող ռեժիմի համար, որի դեմ այսօր պայքարում է ԲՀԿ-ն:
«Այս տեքստը Գալուստ Սահակյանը չի գրել: Ես վիրավորելու համար չեմ ասում, որովհետև սրանք Գալուստ Սահակյանի արտահայտությունները չեն»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ մեկնաբանելով tert.am-ին տված հարցազրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հայտարարությունը, թե՝ «ԲՀԿ ղեկավարին հրամցրել էին շատ բառերով բեռնած, դժվարընթեռնելի մի նյութ, որի տրամաբանական կառուցվածքը կաղում էր, իսկ ներքին հակասությունները աղաղակող էին»:
«Կարճ ասած՝ երկիրը փլուզվում է և ակնհայտ է, որ այս իշխանությունները այս ճգնաժամից հանելու ոչ մի հնարավորություն չունեն և ուրեմն՝ ավելի քան արդիական է իշխանության հեռացումն ու Հայաստանում ճգաժամային կառավարության ստեղծումը, որն իսկապես կկարողանա կառավարել այս ճգնաժամը, որում հայտնվել ենք իշխանության ապաշնորհ ու կոռուպցիոն քաղաքկանության հետևանքով»,- ասաց Լ.Զուրաբյանը:
«Բերձորի հետ կապված շատ պարզ հայտարարել եմ, որ համաչափ չի եղել ուժը,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ու հավելեց,- Բայց նախ պետք է իշխանությունները և մենք բոլորս ընդունենք, որ եթե մի ճանապարհ ենք որդեգրել, որ ԼՂ-ն անկախ պետություն է, կեսից եկեք չփոխենք մեր տրամաբանությունը: Կամ՝ ընդունում ենք, որ կա անկախ պետություն, կամ՝ չկա: Եթե կա, պատասխան պետք է տանք միջազգային հանրության առաջ: Եթե չկա, ջուր ենք լցնում Ադրբեջանի ջրաղացին»:
«Բայց ասողին լսող է պետք, հետո պարզվում է, որ նոր խնդիրներ, նոր տեսակետներ են առաջացել: Հիմա մենք մեր տեսակետների վերաբերյալ ինչպե՞ս կարծիք հայտնենք: Խնդիրն այն է, թե ինչպե՞ս են լուծվելու խնդիրները: Ասում են՝ արդյունավետ կառավարում, բայց կառավարման մոդելը չեն փոխում: Մենք պատերազմի մեջ ենք արդեն քանի տարի և նոր ենք հիշե՞լ, որ այդ պատերազմը կարող է խոչընդոտել, որ կառավարման համակարգը փոխվի: Ո՞վ ասաց, որ խորհրդարանական համակարգը կվտանգի պետության անվտանգությունը»:
«Մեր պետության համար արժանապատիվ տարբեակը, որ իշխանությունը վերջ տա այդ ինքնասիրահարվածությանը և համարժեք գնահատի իրավիճակը: Մեր պետականության ողնաշարին հարվածել է ընտրությունների կեղծումը: Յուրաքանչյուրս մեր տեղում մեղավոր ենք, որ նման իրավիճակ է ստեղծվել: Եթե սահմանադրական բարեփոխումների մասին խոսքը շարունակվի, դա իշխանական բուրգի վերարտադրություն կնշանակի: Իշխանությունը պետք է պատրաստ լինի արտահերթ ընտրությունների՝ նախապես Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելով»:
«Ռոբերտ Քոչարյանի ժամանակվանից կային այս խնդիրները: Եվ մենք այս պահանջները դրել ենք: Եվ այն ժամանակ, չեմ ուզում անունը տամ, բայց ամենակարկառուն իշխանական դեմքերից մեկն ասում էր՝ բա այսքանը որ տանք ընդդիմությանը, էլ ինչո՞ւ ենք գալիս իշխանության: Այո, դա է հարցը, որ փոխվում է իշխանության գալու մոտիվացիան, որովհետև շատ պարզ բան է այսօր կատարվում` այս համակարգն ապահովում է մի երևույթ, որ ընտրությունների ժամանակ հաղթածը ստանում է ամեն ինչ, պարտվողը` ոչինչ»,- ասում է նա:
Այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերին հրավիրել էր խորհրդաժողովի, խորհրդաժողովը կեսից հեռացավ: ԲՀԿ-ականները պատճառաբանեցին, թե Գ. Ծառուկյանը «հանկարծակի հանդիպման է մեկնել մարդկանց հետ», բայց կվերադառնա:
Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական քաղաքական ու հասարակական ուժերի խորհրդաժողովը կազմալուծել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների աշխատանքն ու ստիպել նրանց ընդհատել իրենց օրենսդիր աշխատանքը:
«Բոլորիս եզրահանգումը մեկն է՝ օր առաջ իշխանափոխություն: Հապաղելը երկիրը տանելու է վերջնական կործանման»,- այսօր ԲՀԿ հրավիրած ոչ իշխանական քաղաքական ու հասարակական խորհրդաժողովն ամփոփելով հայտարարեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Նոր միջանցքում լսեցի, որ Ծառուկյանը երբ օգտագործեց «արտահերթ նախագահական ընտրություններ» արտահայտությունը, վալիդոլի գները դեղատներում թռել են, «պամպերսների» էլ դեֆիցիտ է առաջացել»,- այսօր ԲՀԿ հրավիրած ոչ իշխանական և հասարակական ուժերի խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց Անդրանիկ Թևանյանը:
«Մենք պատմական ժամանակրշջանում ենք ապրում և սխալվելու որևէ իրավունք չունենք: Ստեղծված իրադրությունը թույլ չի տալիս և մենք այդ հնարավորությունը չունենք երկրորդ շանսն ունենալու»,- այսօր ԲՀԿ հրավիրած ոչ իշխանական քաղաքական ու հասարակական ուժերի խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Երդվյալ ազատամարտիկների անունից Ռ.Գևորգյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել համաժողովրդական շարժմանը և դրա մեծագույն առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
«Իշխանափոխությունը երբեք այսքան պահանջված չի եղել, երկրում միշտ էլ իշխանափոխության պահանջ եղել է, բայց այսքան սուր չի եղել: Այսօր կան անհատներ, որ բառի բուն իմաստով իշխում են, բայց չկա իշխանություն, որ համարժեք վարքագիծ է դրսևորում ճգնաժամային իրավիճակներում»,- այսօր ԲՀԿ հրավիրած ոչ իշխանական քաղաքական ու հասարակական ուժերի խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը:
«Հարստության վերաբաշխում չի լինի ու իշխանափոխությունը հանդարտ կընթանա: Եթե երրորդ սռոկ գնան, վատ կլինի»:
Այսօր ԲՀԿ հրավիրած ոչ իշխանական քաղաքական ու հասարակական խորհրդաժողովի ժամանակ ՄԻԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը խոսեց տնտեսական խնդիրների, համակարգային խարդավանքների մասին, հիշատակեց Տիգրան Սարգսյանի գործունեությունը, 500 մլն ռուսական վարկը, որը փակելու համար շտապեցին եվրապարտատոմսեր թողարկել ու հայտնի չէ, թե փողն ուր է գնացել:
«Դատապարտված է այն իշխանությունը, որ միայն իր մասին է մտածում: Մեզ պետք են արմատական փոփոխություններ, տանուլ ենք տալիս: Պետք չի կառչել կյանքի փեշից: Կյանքը հարստություն չէ, որ պետք է պաշտպանել: Կյանքը հարստություն է, որ պետք է կիսել հասարակության հետ: Ամեն մի հայ կարող է երջանիկ լինել, երբ դիմացի հայն է երջանիկ: Ով ունի շունչ, ով ունի ձայն, նա պետք բարձրաձայնի ճշմարտությունը: Մենք չենք ուզում, որ մեր սերունդները ստրուկ ապրեն»,- ասաց Մ.Եղիազարյանը:
«Որքան ասում է՝ «Առաջ Հայաստան», այնքան խորն ենք գահավիժում: Գործող իշխանությունն անկարող է բարեփոխում իրականացնել, ձախողվել են արտաքին և ներքին բոլոր ոլորտներում»,- այսօր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական քաղաքական ու հասարակական խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ՀԱԿ-ական պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
«Աշխարհում հաշվի են նստում այն իշխանության հետ, որոնք հարգում են իրենք իրենց, իսկ մեր իշխանությունները հասել են նրան, որ երկրի ճակատին դաջվել է ֆորպոստի կնիքը»,- ասաց Ն.Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ ամենամեծ հարվածը հասցնում է ընտրությունների կեղծումը, և պետք չէ սեփական սխալները չնկատել և միայն ուրիշներին մեղադրել: Հակոբյանը նշեց, որ պատասխանատվությունը միայն իշխանության վրա պետք չէ դնել, դա շարժման անկեղծության մասին չի խոսի: «Նրանք այդքան մտավոր կարողություն չունեին՝ այդքան հանցագործություն կատարելու»,- ասաց Ռ.Հակոբյանը:
«Աենակարևոր ուղերձը՝ ՀՀ-ին պետք է նոր որակի իշխանություն, որը կազմված կլինի նոր որակի մարդկանցից, կրթված, գրագետ, որ կլինեն ՀՀ դեմքերը»,- ասաց նա՝ կոչ անելով արտերկրում գտնվող լավ կրթությամբ հայ մասնագետներին վերադառնալ ՀՀ: Նա վստահեցրեց, որ իր միջոցներով կապահովի նրանց բարեկեցությունը: