Բաժիններ՝

Բորսայում կատարյալ պասիվություն է

Հայաստանի բորսայում կատարյալ պասիվություն է: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց «Արմենբրոկ» ներդրումային ընկերության ղեկավար, տնտեսագետ Արամ Կայֆաջյանը, բորսայում գործարքներ չեն կատարվել, հայտեր չկան: Ըստ նրա՝ արտարժույթի շուկայում իրադրությունը հիմնականում պայմանավորված է ԿԲ քաղաքականությամբ, իսկ ներմուծողների և բնակչության կողմից արտարժույթի պահանջարկի ցուցանիշները հասկանալի չէ, թե ոնց կփոփոխվեն: Ա. Կայֆաջյանի կարծիքով՝ ներմուծողները կսկսեն ավելի պասիվ քաղաքականություն վարել և ավելի քիչ ներմուծել, որի դեպքում արտարժույթի նկատմամբ պահանջարկը ցածր կլինի, իսկ բնակչությունը տրանսֆերտներ ավելի քիչ կստանա, հետևաբար, ավելի քիչ էլ կծախսի. «Եթե ձմեռն այսուհետ էլ մի քիչ ավելի տաք լինի, ինչպես ձմռան առաջին կեսն էր, բնականաբար, «ԳազպրոմԱրմենիան» էլ ավելի քիչ արտարժույթի պահանջարկ կունենա, որ վճարի գազի դիմաց, և դա էլ կարող է մի փոքր օնել»:

Ըստ նրա՝ Ռուսաստանի հետ կապը ՀՀ քաղաքացիների մոտ պետք է ավելի ցածր մակարդակի վրա լինի, քանի որ ռուսական ռուբլու թուլացումը տեսնելով, նրանք խուճապային շարժումներ են անում, ինչն ավելի է դրդում արտարժույթի արժևորմանը: Ա. Կայֆաջյանի խոսքով, ըստ էության, այժմ մակրոտնտեսական մակարդակով դրամի արժեզրկման շատ նախադրյալներ չկան, այսինքն՝ փոխարժեքի ներկայիս մակարդակը բավարար շեմի մեջ է, որ դրամը այսուհետ կայուն լինի, եթե նշված գործոններն աշխատեն և խուճապային երևույթներ չառաջանան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս