Բաժիններ՝

Հայաստան-Եվրամիություն առևտրաշրջանառությունը կրճատվում է

Հայաստանի ու Եվրամիության միջև արտաքին առևտուրը հետզհետե նվազում է: Անցած տարվա հունվար-նոյեմբերի դրությամբ ՀՀ ընդհանուր առևտրաշրջանառությունում ԵՄ երկրների հետ առևտրի ծավալը կազմել է 26.6% այն դեպքում, երբ 2013թ. հունվար-նոյեմբերին եղել էր 28.3%, իսկ 2012թ. հունվար-նոյեմբերին՝ 28.9%:

ԵՄ երկրներից համեմատաբար զգալի է Բելգիայի հետ ՀՀ-ի առևտրաշրջանառության նվազումը, որը նախորդ համապատասխան ժամանակաշրջանի համեմատ 2014թ. հունվար-նոյեմբերին նվազել է 1.1%-ով կամ 54 մլն դոլարով, որը հիմնականում ադամանդի վերամշակման ծավալների նվազման կամ աշխարհագրական ուղղության փոփոխման արդյունք է: Զգալի է նաև Բուլղարիայի հետ ՀՀ առևտրաշրջանառության ծավալների նվազումը՝ 1.9% կամ մոտ 101 մլն դոլար: Բուլղարիայից ՀՀ-ն ներմուծում է հիմնականում հանքահումքային քիմիան, պատրաստի սննդամթերք, կաուչուկ, ռետինե իրեր և այլն, իսկ արտահանում է հանքահումքային արտադրանք, ոչ թանկարժեք մետաղներ և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս