Բաժիններ՝

Հայաստանի համար տեսանելի ապագայում ԵՏՄ-ն լավագույնն է. Վարդան Բոստանջյանը՝ 2015-ի ակնկալիքների մասին

«2015 թ-ից ակնկալիքները լավն են, դրական են: Հրաշքով կլինի, թե բնականոն կլինի, ես կուզեի, որ ՀՀ-ի համար և մեր երկրի բնակչության համար հնարվորինս առավելագույն լավ տարի լինի 2015 թ-ը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Ըստ նրա՝ 2014թ-ը շատ բարդ տարի էր՝ պայմանավորված օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով, մասնավորապես, անդամակցությունը ԵՏՄ-ին, ԵՄ-ի հետ համագործակցության հեռանկարները գտնվում էին օրակարգում. «Անկախ նրանից, որ մենք չենք ունեցել մեծ հնարավորություններ լայն ձևով դա արժևորելու, բայց հայտնվեցինք ԵՏՄ-ի կազմում: Դա բարդ զարգացումներ է ենթադրում՝ կապված ՀՀ բազմաթիվ ցանկությունների կամ զարգացումների հետ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ԵՏՄ-ն դեռևս չէր ստացել հստակ ուրվագծեր, քանի որ Բելառուսն ու Ղազախստանը ցանկանում էին ստանալ ավելի մեծ դիվիդենտներ այդ միության մեջ գտնվելով: ՀՀ-ն ավելի զուսպ կեցվածքով, որը երևի ճիշտ էր նման իրավիճակում ոչ մեծ երկրի համար: Հետո էլ ֆինանսական շուկայի արհավիրքը ամենախոցելի պահն էր մեր երկրի համար: Այսինքն՝ 2014 թ-ը լավագույն տարին չեղավ ՀՀ համար»:

 

Նա հույս հայտնեց, որ 2015 թ-ը ՀՀ համար կլինի բազմաթիվ կնճռոտ խնդիրների լուծման տարի, որի համար կան հնարավորություններ. «21-րդ դարում մեկուսացված ապրելն, ըստ էության, տեսականորեն և գործնականորեն բացառվում է: ԵՏՄ մեջ գտնվելու հանգամանքը ես ողջունում եմ մեր անվտանգության, շուկայական հարաբերությունների պայմաններում: Թերևս, ՀՀ համար տեսանելի ապագայում ԵՏՄ-ն լավագույնն է: ԵՄ-ն այդպես հեշտությամբ չէր թողնելու մուտք գործել իր քաղաքակրթված, զարգացած աշխարհը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս