ՄԻՊ. «Կասկածյալն այժմ գտնվում է ՀՀ-ում և արտահանձնման մասին խոսք չկա» (տեսանյութ)
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միջպետական պայմանագրով և այսօրվա մեր օրենսդրությամբ՝ սպանության գործի ընդդատությունը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: Եվ մենք ակնկալում ենք, ինչպես երեկ խոստացավ ՀՀ գլխավոր դատախազը, որ քննությունը և հետագա ընթացքը տեղի կունենա ՀՀ-ում և այդ կասկածյալը պատասխանատվության կենթարկվի ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ իրավապահ համակարգի կողմից»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:
Դիտարկմանը, որ ռուսական 102-րդ ռազմաբազան էլ է ՀՀ-ում, նա պատասխանեց, որ կասկածյալն այժմ գտնվում է ՀՀ-ում և արտահանձնման մասին խոսք չկա, ՀՀ գլխավոր դատախազը գրավոր կպահանջի, որ նրան հանձնեն հայկական կողմին:
Գլխավոր դատախազի հայտարությունների հակասությունների մասին Կ.Անդրեասյանը նշեց, որ չի ուսումնասիրել դրանք:
Մանրամասները՝ տեսանյութում