Նա կոչ արեց ընդունել մատնահետքերով քվեարկության, ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման և ընտրողների ցուցակների ստուգման վերաբերյալ ՀԱԿ առաջարկները:
Այսօր ԱԺ նիստում Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ներկայացրեց «ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» վարկային համաձայնագիրը:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ նախագիծը դրական է, բայց համակարգն է հիվանդ, քաղաքականացված է և օգտագործվում է իշխանությունների կողմից՝ իր խնդիրները լուծելու համար:
«Արդեն 4-րդ տարին է, ասում ենք՝ արեք էդ ռեֆորմը, որպեսզի առաջ շարժվենք, սա կոչվում է իրոք ռեֆորմ: Ե՛վ նախորդ վարչապետի ժամանակ, և՛ էս վարչապետի ժամանակ ռեֆորմ չենք տեսնում»
Երկրորդային հումքի համար նախատեսվում է 5% շրջանառության հարկի փոխարեն գանձել 1.5%:
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 89 կողմ, 16 դեմ և 6 ձեռնպահ ձայներով:
Եվրակրքերից անմասն չմնացին նաև գեներալ-պատգամավորները: Նրանցից Սեյրան Սարոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցը լավ հետևանք կունենա. «Որովհետև այդ ջուրն ինչքան ադրբեջանցուն ա պետք, այդքան էլ Ղարաբաղին ա պետք, որ իրանց մոտ էր ջրբաժանը, չէին թողնում: Ավելի լավ է, որ իրենք բարձրացրեցին էս հարցը: Հիմա տեսնենք՝ ինչ է ստացվում»:
Է. Մարուքյանը հայտարարեց, որ ինքն անձամբ ՄԻՊ պաշտոնում առաջարկելու է Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, և կոչ արեց պաշտպանել այն. «Կարծում եմ՝ նա կարող է լինել լավագույն ՄԻՊ-ը՝ իր ունեցած փաստաբանական փորձով, խարիզմայով և մարդու իրավունքների վերաբերյալ իր մոտեցումներով»:
Պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը մեղադրեց Կարեն Անդրեասյանին, ով «վերցրեց ու հրաժարական տվեց»: Նրա կարծիքով՝ ՄԻՊ-ը պետք է երդում տալուց նաև երդվի, որ հրաժարական չի տա. «Էս ի՞նչ ա, տուն-տունիկ ենք խաղո՞ւմ»:
Այսօր ԱԺ նսիտում քննարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ներկայացրեց, որ ՄԻՊ ընտրությունը պետք է կատարվի նոր Սահմանադրությամբ, որի 10-րդ գլուխը վերաբերում է ՄԻՊ ընտրության կարգին:
«Շատ օրիգինալ էր ԱԺ ամբիոնը չքաղաքականցնելու մասին կոչը»,- արձագանքեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ «ՀՀ-ն հավակնում է դառնալ միակ երկիրը, որ փորձ է անում չքաղաքականացնել քաղաքականությունը»:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանը կոչ արեց գործընկերներին, որ ԱԼԴԵ խմբակցության քվեարկությունը հանգիստ թողնեն և «ռազբորկա չանեն»: Նրա խոսքով՝ ով ինչ ծանոթ ունի, գնում ու խոսում է նրա հետ՝ անկախ կուսակցությունից. «Այս հարցն այլևս չկրկնվի»:
«Այդ քննարկումները ցույց տվեցին, որ խորհրդարանական դիվանագիտությունն իսկապես ուժեղ զենք է, որը երբեք չի կորցնում իր կարևորությունը և որը մենք կարող ենք խելամտորեն օգտագործել»,- ասաց Գ.Սահակյանը:
2015թ. հունվար-դեկտեմբերին արձանագրվել է 41815 ծնված, որը 2014թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 2.8%-ով, իսկ ծնելիության ընդհանուր գործակիցը, 1000 բնակչի հաշվով՝ նվազել է, համապատասխանաբար` 0.4 պրոմիլային կետով և կազմել` 13.9 %:
«Գնահատականը խիստ չէ, ամբողջական զեկույցը 180 էջ է, և դրա շուրջ աշխատանքները վաղուց էին սկսվել: ԵԽ պաշտոնական կայքում մամլո հաղորդագրության մեջ ավելի շատ խիստ կողմերն էին վերցրել: Մոտ 14 արդյունք է, որ ՀՀ-ն պետք է տա, դրանից 12-ը գնահատված է լավ և միջին, միայն 2-ն է գնահատված ցածր արդյունք, և այդտեղ անելիքներ կան»:
Անցած տարի նոր Սահմանադրության քննարկումների ժամանակ հայտարարվում էր, որ նախագիծը դատական համակարգում մի փոքր առաջխաղացում է նախատեսում՝ բարձրացնելով դատավորների անկախություն մակարդակը: Սակայն տեսակետ կար նաև, որ բարձրագույն դատական խորհրդի կազմավորման առաջարկվող մոդելն անկախություն չի ապահովում դատավորների համար:
Թեև արգելքը վերաբերում է ջերմային մշակում չանցած կաթ-կաթնամթերքին, այնուամենայնիվ, պանրի արտահանում Ռուսաստան նույնպես չի իրականացվում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Պանրագործների ասոցիացիայի նախագահ Արմեն Գիգոյանը:
«Այնքան մեծ է տարբերությունը՝ իրականությունը թղթերի վրա գրվածից, որ մարդիկ այդ օրենսդրական դաշտի հիման վրա կարող են գալ փորձել ՀՀ-ում գործունություն ծավալել, բայց հետո իրականության հետ առնչվելով՝ տեսնեն, որ օրենքը մի բան է ասում, իսկ պրակտիկ կյանքն այլ բան է»:
Հայաստանի վիճակագիրները հաշվարկել են, թե որքան գումար է անհրաժեշտ մեկ ամսվա ապրուստի համար: Անցած տարվա 4-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով պարենային զամբյուղի նվազագույն կարիքների համար հարկավոր է ամսական 30 հազար 742.2 դրամ, իսկ որպեսզի մարդը կարողանա վճարել նաև էլեկտրաէներգիայի, գազի ու կոմունալ այլ ծախսերը, այդ թվում՝ հագուստը, վիճակագիրների կարծիքով, կբավարարի ամսական 54 հազար 413.6 դրամը:
«Ակցեռն» կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանի կարծիքով՝ ոլորտի անկումն անհերքելի է: «Պահանջարկի անկում կա ընդհանուր առմամբ, որովհետև, որպեսզի առողջացում գնա, բավականին լուրջ մոտեցում է պահանջվում, մասնավորապես՝ բանկային համակարգում, ֆինանսական շուկայում, հիպոթեքի պայմանների արմատական փոփոխություն է պետք, մինչդեռ բացարձակ ոչ մի բան չի արվում այդ ուղղությամբ»։
Հայաստանի գերատեսչությունները, պարզվում է, այնքան էլ չեն վստահում ավտոապահովագրման շուկայի գերիշխող «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությանը և հիմնականում գերադասում են ծառայողական ավտոմեքենաներն ապահովագրել «Ինգո Արմենիա» ընկերությունում:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը վաղը կառավարության նիստում հաստատման կներկայացնի փառատոնի ծրագիրն ու իրականացման միջոցառումների ցանկը:
Ալեքսը դասերից հետո օգնում է հորը, տնամերձն է ջրում, ճագար ու կով է պահում: Երազում է ոստիկան դառնալ՝ Խաչիկը հանցագործներից ու գողերից պաշտպանել: Մի երազանք էլ ունի՝ զինվորական է լինելու, որ սահմանը պաշտպանի, թուրքերին՝ ամենավատ մարդկանց, տանից ներս չթողնի:
Այս տարի «Արի տուն» ծրագրի շրջանակներում ակնկալվում է մինչև 1100 սփյուռքահայ երիտասարդի այցելություն Հայաստան: Նրանք կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում, ապա իրենց հասակակիցների հետ կմասնակցեն «Արի տուն» ճամբարին: ՀՀ կառավարության հունվարի 29-ի նիստում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կներկայացնի այս տարվա ծրագիրը:
Այս տարի ՀՀ կառավարությունը կշարունակի հողօգտագործողներին սուբսիդավորված պարարտանյութերի և վառելանյութի տրամադրումը: Հարցը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կներկայացնի հունվարի 29-ի կառավարության նիստում:
Նա նշեց, որ դրական է ոչ պատշաճ բժշկական ծառայության հետևանքով դեպքերի թվի նվազումը, սակայն մտահոգիչ է զորակոչի ժամանակ բուժզննության կատարման խնդիրը, որ տարբերակված մոտեցում է ցուցաբերվում: Ա.Սաքունցը հարցադրում արեց, թե պաշտպանության նախարարի հրամանով կատարվող բոլոր ծառայողական քննությունների ժամանակ ինչու չի արդյունավետ աշխատում նախարարի հրամանը, որը վերաբերում է կարգապահական տույժերին հրամանատարների նկատմամբ. «Այստեղ արդյունավետության բարձրացման հարց ունենք, որովհետև դա պետք է զսպող ազդեցություն ունենա»:
«Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը նոր է ստեղծվել, նաև կարծել, որ մի խորհրդով կարելի է նվազեցնել կոռուպցիան, դա բավականին միամիտ կլինի: Իհարկե, մի խորհրդով, ընդ որում՝ բավականին սահմանափակ դասականորեն ընդունված հակակոռուպցիոն անկախ մարմինը, որ շատ երկրներում ստեղծվեց՝ Սինգապուր, Հոնկոնգ, որտեղ շատ մեծ առաջընթաց գրանցեցին և դարձան առաջիններից աշխարհում, այդպիսի մարմին, բնականաբար, դա չի հանդիսանում»:
2015 թ. Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը ֆորմալ 35 է, ՀՀ-ն կիսում է 95-98-րդ տեղերը՝ Մալիի, Մեքսիկայի և Ֆիլիպինների հետ:
Սահմանադրական փոփոխությունների գործընթացի ավարտից հետո քաղաքական թատերաբեմում գլխավոր դերակատարի «կարգավիճակը» ստանձնում է նոր Ընտրական օրենսգրքի մշակումը: Այս օրերին իշխանության ներկայացուցիչները հանդիպումներ են անցկացնում պատգամավորների հետ՝ ընդհանրացնելով ապագա օրենսգրքի պատկերը, որը, ըստ էության, սահմանելու է 2017-ի խորհրդարանական ընտրությունների խաղի կանոնները՝ «սահմանադրական նոր դրույթների» համաձայն:
Հայաստանում գործում է շատ լավ հղկված մի մեխանիզմ, թե ինչպես ոչնչացնել և հողին հավասարեցնել զարգացող հզոր արտադրություն ունեցող ձեռնարկություն: Դժվար է գտնել մի գործարարի, որ վարկային պարտավորություն չունենա, նաև դժվար է գտնել մի ձեռնարկություն, որտեղ հարկային ստուգումները որևէ բացթողում չհայտնաբերեն: