Նիստից հետո հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը կտրականապես հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Հանձնաժողովի անդամ ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը լրագրողներին հորդորեց հարցեր չուղղել այն պատգամավորներին, որոնք չեն ցանկանում պատասխանել. «Եթե չի ուզում պատասխանել, պետք չէ գնալ, հրահրել»: Ավետիսյանը, սակայն, համաձայնեց, որ անկախ շփվելու ցանկությունից` պատգամավորներն իրավունք չունեն հայհոյել և վիրավորական արտահայտություններ հնչեցնել լրագրողների հասցեին:
«Պետք է կարողանանք ունենալ այնպիսի Ընտրական օրենսգիրք, որ լինի անխոցելի: Մեր նպատակը դա է: Կառավարությունն ուղարկել է մեզ տարբերակ, որը վերջնական չէ և չի կարող լինել վերջնական, և այս քննարկումների արդյունքում մենք պետք է կարողանանք ավելի դյուրին, մատչելի և հասկանալի դարձնել հանրության համար: Բոլոր առաջարկները պետք է դարձնենք քննարկման առարկա: Փաստաթղթի վերջնական տեսքը մայիսին կլինի ու կներկայացվի լիագումար նիստին»,- ասաց Վ.Բաղդասարյանը: Նա նշեց, որ բոլոր առաջարկները կլսեն, բայց կընդունեն դրանցից «իրատեսականները»:
«Ես ոչ մի բան չեմ հայտարարել, ինձ պարզապես ասել են՝ ինչո՞ւ ես այս մեքենան նստում, բացատրել եմ: Սա PR չի, ես ընդհանրապես PR-ի համար չեմ եկել այստեղ: Ինչ անում եմ, կրթական համակարգում իմ պարտականությունների մեջ է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը՝ մեկնաբանելով նախկին նախարար Արմեն Աշոտյանին նվիրված «Volksvagen touareg» մակնիշի թանկարժեք ավտոմեքենայից հրաժարվելու և համեմատաբար էժան` «Toyota camry» մեքենայով երթևեկելու փաստը:
Որքանո՞վ են այսօր Հայաստանում պաշտպանված կանանց իրավունքները: 168.am-ն այս հարցի պատասխանը փորձեց ստանալ քաղաքական ու հասարակական կին գործիչներից:
«Շատ նորմալ հարցադրումներ են, որ ասում են՝ գործարարները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, կամ պետք է բիզնեսը տարանջատվի իշխանություններից, բայց ամբողջ հարցն այն է՝ իրե՞նք են ձգտում, թե՞ իշխանությունն է այդպիսով հենարան ստեղծում իր համար: Կարծում եմ՝ երկրորդ տարբերակն է: Եթե իշխանության հենարանը ժողովուրդը չի, ընտրողը չի, այդ իշխանությունը չի կարող արդյունավետ աշխատել»:
Մեզ հետ զրույցում նրանք նշեցին, որ առաջիկա հինգշաբթի կրկին գնալու են կառավարություն, կփորձեն հանդիպել նախարար Արծվիկ Մինասյանի հետ, եթե՝ ոչ, ապա «Նաիրիտի» վերագործարկման հանձնաժողովը բաց նամակ կհրապարակի բոլոր նաիրիտցիների անունից:
Այս տարվա հունվարին Հայաստանն ավելի շատ առևտուր է արել ԱՊՀ, քան ԵՄ երկրների հետ, ընդ որում՝ ԱՊՀ պետություննրի շարքում առյուծի բաժինն ընկնում է Ռուսաստանին: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր տեսակարար կշռում ԱՊՀ-ին բաժին է ընկել Հայաստանի ողջ առևտրի 33.9%-ը (2015 թ. հունվարին՝ 33%), իսկ ԵՄ-ին՝ 24%-ը (2015 թ. հունվարին՝ 23.1%): Երկու դեպքում էլ, սակայն, առևտուրը պակասել է մոտ 11%-ով:
Օրինակ, եթե անձը ցանկանում է ստանալ այնպիսի տեղեկություն, որի տրամադրման համար անհրաժեշտ է որևէ ծախս պահանջող հետազոտություն իրականացնել, ապա տեղեկությունը կարող է տրամադրվել վճարով, որը, սակայն, չի կարող գերազանցել տեղեկության տրամադրման ծախսը:
«Գլխավորը՝ վստահության մեխանիզմներն ունենանք, որ արդյունքների հանդեպ խնդիր չունենք։ Եթե կարողանանք այդ մեխանիզմներն ապահովել, ապա բողոքել ընտրությունների արդյունքներից՝ սխալ է լինելու»,- ասում է Թևան Պողոսյանը:
Զբոսաշրջության հայկական ընկերակցության նախագահ, հյուրընկալության և զբոսաշրջության փորձագետ Արթուր Ոսկանյանը 168.am-ի հետ զրույցում զբոսաշրջության ծավալների նվազումը մի քանի գործոնով պայմանավորեց. «Առաջինը ռուսական ռուբլու փոխարժեքի անկայունությունն է, որի պատճառով տուրֆիրմաները վնասներ կրեցին, կամ գոնե ակնկալվող շահույթը չստացան, դոլարային դաշտ անցան, բայց դա թանկ էր ստացվում ռուսների համար»:
Երևանի և Թբիլիսիի օդանավակայանների գների տարբերության «միֆը ցրելու» համար 168.am-ը մի քանի հիմնական ուղղություններով չվերթերի արժեքի համեմատություն անցկացրեց: Ենթադրենք՝ թռչում ենք 3 ամիս հետո՝ հունիսի 5-ին, և վերադառնում մեկ շաբաթ անց՝ հունիսի 12-ին, մեզ հարկավոր է էկոնոմ կարգի 1 տոմս (երկկողմանի):
Դատելով հաշվետվությունից, գործակալություններն ընդհանրապես շատ փնթի աշխատանք են տանում, սոցիալական գործերի մեծ մասը կազմված են թերություններով, պաշտպանված չէ դիմում-հայտարարագրերի լրացման կարգը, կամ դրանք ընդհանրապես չկան, ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն և սխալ են լրացված, և այլն:
Գործող իշխանական կուսակցությունը մաքսիմալ փորձել է ներկայացնել այնպիսի Ընտրական օրենսգիրք, որտեղ ինքը հնարավորինս ուժեղ է համարում իրեն…
Բնակարանային ապահովման պետական ծրագիրը կարիք ունի բարեփոխումների: Այս մասին այսօր ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագրի շուրջ կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ Վանիկ Բաբաջանյանը:
Հղիության արհեստական ընդհատումները վերջին տարիներին դանդաղ տեմպերով նվազում են, սակայն դեռևս գերազանցում են 2000-2005թթ. ցուցանիշը: Ինչպես այսօր ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագրի շուրջ կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, հղիության արհեստական ընդհատումների ամենաբարձր ցուցանիշը եղել է 2010 թ-ին՝ 10149 դեպք, 2014-ին եղել է 8379 դեպք:
«Մահացությունն ու ծնելիությունը այն ցուցանիշներն են, որ բնութագրում են տվյալ երկրի ժողովրդագրական վիճակը: Մեզ մոտ շատ այլ երկրների համեմատ ծնելիությունը բարձր է: Հայաստանում ցուցանիշը դրական է, ունենք բնական աճ, բայց եթե այսօր չձևավորվեն համապատասխան մոտեցումները, հեռահար առողջապահական ծրագրերը չիրագործվեն, իրավիճակը կբարդանա: Հիմնականը ծնելիությունն է, որ վերջին տարիներին նվազել է, 1990 թ-ին եղել է 80 հազար ծնունդ, հիմա 42-43 հազար երեխայի ծնունդ կա»,- հայտարարեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Ժողովրդավարական ընտրությունների տրամաբանությունը հետևյալն է՝ որոշակի ժամանակում իշխանություն ունեցող քաղաքական ուժը պետք է հեռանա: Արդյոք այս օրենսգիրքը նպաստո՞ւմ է դրան, որ նրանք հեռանան, ռոտացիա տեղի ունենա, կարծում եմ՝ ոչ: Ամբողջ օրենքի տրամաբանությունը դրա մասին է, այսինքն՝ սա ոչ թե Ընտրական օրենսգիրք է, այլ՝ վերանշանակման, որին կարող է մասնակցել ժողովուրդը՝ ներկայացումով»,- 168.am-ի հետ զրույցում ԸՕ նախագծի մասին նման տեսակետ հայտնեց նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:
ՀՀ միգրացիայի պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանից 168.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք նման ծրագրերն ընդհանրապես կարո՞ղ են որևէ կերպ նպաստել ժողովրդագրական վիճակի բարելավմանն ու ծնելիության աճին: Գ.Եգանյանը դրական պատասխան տվեց, սակայն նշեց, որ այլ հարց է, թե ինչքանով է իրատեսական այդ ծրագիրը, ինչքանով են ճիշտ քայլեր նախատեսվել, և այլն:
168.am-ը ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանից հետաքրքրվեց, թե արդյոք շուտ չէ՞ առանց լիցենզիա ստանալու՝ ապրիլին թռիչքների ու գների մասին հայտարարելը: «Շուտ չէ, իրենց նպատակների, իրենց ծրագրերի մասին են խոսում»,- պատասխանեց Ա.Մովսեսյանը:
ԿԲ-ն նշում է, որ ներկա պահին ուսումնասիրություններ են կատարվում՝ մանրամասները պարզելու համար:
«2000 թ.-ից ՀՀ-ն ԵԽ անդամ է, բայց որևէ ընտրություն 10% իրականությանը համապատասխան արդյունքներ չի արձանագրել: Մենք վաղուց ստրկական վիճակում գտնվող երկիր ենք: ԸՕ-ն ի՞նչ պետք է փոխի, իրենք արդեն որոշել են՝ մեր երկրում ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն, ով է ԱԺ-ում, ով՝ դրսում, և Սերժ Սարգսյանի հետ կգծեն՝ ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ: Եվ ինչքան տառաճանաչությունը ցածր լինի, այդքան լավ իրենց համար՝ շատ հեշտ կկառավարեն այս երկիրը: Ընտրական համակարգ չկա, ի՞նչ տարբերություն՝ համամասնակա՞ն է, թե՞ մեծամասնական, նախագահակա՞ն է, թե՞ պառլամենտական»:
ՀՀ կառավարությունը վաղվա նիստում կհաստատի Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը և այն` հարակից օրենքների նախագծերով հանդերձ, կուղարկի Ազգային ժողով: Ըստ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանի՝ նախագիծն իր մեջ ներառում է շահագրգիռ բոլոր գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկները, լրամշակված է և որոշակի տարբերություններ կան Վենետիկի հանձնաժողով ուղարկված նախնական տարբերակի համեմատությամբ:
Երևանում քիչ չեն արագ սննդի կետերը: Թե որքանո՞վ պահանջված կլինի McDonald’s-ը Հայաստանում, և ի՞նչ կփոխի այն մեր շուկայում, 168.am-ը հետաքրքրվեց Էկոնոմիկայի նախարարության Առևտրի վարչության պետ Գագիկ Քոչարյանից:
«168 Ժամի» (168.am) զրուցակիցն է նախկինում «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ, «Կալիֆորնիա Կուրիեր» պարբերականի հրատարակիչ Հարութ Սասունյանը:
Հայաստանում ավիացիայի վերելքի մասին պաշտոնյաների հուզիչ հայտարարությունները վերջ չունեն։ Ոլորտի մասնագետների քննադատություններին, որ, ըստ էության, «Բաց երկնքի» քաղաքականությունը հանգեցրել է ռուսական ընկերության կողմից ոլորտի մենաշնորհացման, և մրցակցության անհնարինության պայմաններում ոլորտը զրկվել է զարգացման հեռանկարից, իշխանության ներկայացուցիչները հակադարձում են, թե ավիաոլորտը կայուն տեմպերով զարգանում է։
Մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, նշեց, որ, եթե դատը շահեն, միայն բարոյական վնասը «մի քանի կոպեկ կփոխհատուցեն», իսկ քրեական գործը բացահայտելու համար ՄԻԵԴ-ը քննիչներ չի ուղարկելու Հայաստան: «Էստեղ ընդհանրապես քայլ չեն անում, անցել է 8 տարի, փոխվել է 1 դատախազ, 3 քննիչ, և ոչ մի առաջընթաց, ոչ մի լուր: Իհարկե, նորություն չկա և չի էլ լինելու, որովհետև բացահայտված գործը չեն ուզում բացահայտել, որովհետև այս իշխանությունն է գնդակահարել մեր երեխաներին: Եթե բացահայտվի, ուրեմն մեղավորների շղթան, կծիկը կբացվի, դրա համար էլ ոչ մի առաջընթաց չի էլ լինելու»,- ասաց Ս.Քլոյանը:
Քաղաքական մեծամասնությունն ԸՕ նոր տարբերակն արդեն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով: Իշխանությունների «գլխավոր իրավաբանի» համբավը վայելող ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը լրատվամիջոցներից մեկին ասել է, որ պատասխան դեռ չեն ստացել:
Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) գրասենյակը հրապարակել է կոռուպցիայի դեմ պայքարում պետությունների առաջընթացի մասին զեկույց: «Անկախ հաշվետվողականության մեխանիզմը» (IRM) հաշվետվությունները ցույց են տալիս, որ մի շարք կառավարություններ զգալի առաջընթաց են գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում: Միաժամանակ, շատ կառավարություններ «առաջընթաց» են ունեցել փոքրամասնություններին, քաղաքացիական բողոքի ակցիաները և կառավարման մեջ հանրային մասնակցությունը ճնշելու գործում:
«Ներդրումային ծրագիրը պետք է արդարացված լինի: Մենք այսօր ունենք բազմաթիվ համայնքներ, որոնք գազիֆիկացված չեն: Այսինքն՝ խնդիրը չպետք է դնել, որ մենաշնորհային է, պետք է «Գազպրոմ-Արմենիան» անի: Մենք առևտրային ընկերություն ենք: Օրինակ, եթե լեռնային որևէ գյուղում X ծավալի ներդրումների վերադարձը բնակչության սահմանափակ թվի և սահմանափակ ծավալի գազի սպառման պարագայում հնարավոր է միայն 100-150 տարվա ընթացքում, դա, իհարկե, շահավետ չէ: Բիզնեսի տեսանկյունից՝ ներդրումները պետք է տրամաբանական լինեն»,- ասաց Շ.Սարդարյանը:
«Դեռևս ամբողջական հայտեր՝ որպես այդպիսին, չունենք: Ավիաընկերություններ կային, որ դիմել էին, բայց իրենք հայտերին կից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, կառավարության կարգով սահմանված, չեն ներկայացրել»,- ասաց Ա.Չոբանյանը: