Հայաստան «Տամիֆլյու» դեղամիջոցի ներկրման «բացառիկ» իրավունքը տրվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի Գրուպ» ընկերությանը: Եթե ոչ պաշտոնապես, ապա փաստացի, այս ընկերությունն է ստանձնել H1N1 վիրուսի (խոզի գրիպ) բուժման նպատակով օգտագործվող «Տամիֆլյուի» մատակարարումը:
ԱՊՀ Միջպետական բանկն անցած տարեվերջին աննախադեպ նվեր է մատուցել ՀՀ կառավարությանը. Բանկը հրաժարվել է իր իրավունքներից, «Նաիրիտ» գործարանը «վերադարձրել» է ՀՀ կառավարությանը: Այս «պատմական» իրադարձության արձանագրումը տեղի է ունեցել 2015 թ. դեկտեմբերի վերջին՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանի Մոսկվա այցելության ընթացքում:
Փետրվարի 1-ից ԵՏՄ գործադիր մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր պարտականությունները կստանձնի ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը: Ի՞նչ փոփոխություններ կարող են լինել Հայաստանի համար, արդյո՞ք սա որևէ հնարավորություն է բացում մեր երկրի համար:
«Համենայն դեպս, կան ոլորտներ, որ էականորեն կփոխվեն, մասնավորապես, գյուղատնտեսության, արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծման տեսանկյունից՝ 2016 թ.ավելի նշանակալից կլինի, և այն կարելի է բնութագրել՝ որպես արդյունաբերական տարի ՀՀ-ի համար»,- հավելեց Գ.Մակարյանը:
Հայաստանի հարկային մարմինը 2015թ. ավելի խիստ է գտնվել ձեռնարկատերերի նկատմամբ, քան նախորդ տարի և ավելի շատ վարչական ակտեր է գրել:
«Մեր կանխատեսումները տարվա վերջում հիմնավորվեցին, և փոխարժեքի կտրուկ տատանումներ չեղան, 2015թ. ընթացքում փոխարժեքը պահպանվեց 480 դրամի սահմաններում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը:
«ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» միջազգային խորհրդատվական ընկերության մասնագետները գտնում են, որ հարկավոր է սահմանափակել Հայաստանի ատոմակայանի հզորությունը:
Հաջորդ տարվա պետական աջակցության ծրագիրը վաղն էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը կներկայացնի կառավարության արտահերթ նիստում: Նախագծում նաև նշվում է, թե պետությունն ինչ աջակցություն է ցույց տվել գործարարներին, ինչը «դրական է ազդել այդ ընկերությունների` արտահանման և արտադրության ծավալների աճի վրա»:
Ընկերությունը վերլուծել է էներգամատակարարման հուսալիության մակարդակը (սարքավորումների մաշվածություն, խափանումների, վթարների, անջատումների քանակ) և գնահատել է էներգամատակարարման հուսալիության մակարդակի նվազեցման ռիսկերը ներդրումների առկա միջոցների շրջանակներում, նաև առաջարկություններ է ներկայացրել՝ ուղղված «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (2016-2036թ.) զարգացման ուղիների» ծրագրի բարելավմանը:
Դեկտեմբերի 29-ին ՀՀ կառավարությունը կգումարի տարվա վերջին արտահերթ նիստը: Օրակարգում առայժմ 4 հարց է, որոնք, թերևս, գործադիրը չի հասցրել քննարկել դեկտեմբերի 24-ի նիստի 72 հարցերի շարքում:
«Չի բացառվում, որ վաղը-մյուս օրը մի նոր ուժեղ ցնցում տեղի ունենա Ռուսաստանում, և մենք հայելու նման նորից կլանենք այդ բացասական հետևանքները: Դրա համար այսօր մեր կայունությունը միայն մեզնից կախված չի: Ես չգիտեմ, եթե դեկտեմբերից դեկտեմբեր նախագահը նշում է, որ կայունություն է տեղի ունեցել, դա դեռ չի նշանակում, որ հունվարին չի կարող ինչ-որ մի բան տեղի ունենալ»:
«Բոլորս՝ դիմադիր, ընդդիմադիր, տնտեսագետ, բիզնես ասոցիացիա՞, թե՞ հասարակ քաղաքացի, մի կողմ թողնենք մեր անձնական ամբիցիաները, լծվենք՝ կոնկրետ որ ոլորտում մենք մասնագիտացած ենք, այդ ոլորտից առաջարկներ ներկայացնելուն, հետո հատիկ առ հատիկ կքննարկվեն և կձևավորվեն լուծումներ»:
«Ես կարծում եմ՝ մենք մտել ենք մի փուլի մեջ հարկադրաբար կամ խոհեմաբար, որ պետք է կայացնենք որոշում, հատկապես, որ ԵՄ-ն կրկին բանակցությունների մանդատ է ստացել, և պետք է շանսը բաց չթողնել»:
2015թ. նոյեմբերի 30-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 445,649, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 2,711-ով: Այս մասին տեղեկանում ենք Ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած հաշվետվությունից:
Գինեգործության և կոնյակագործության ոլորտում կառավարությունն արեց այն, ինչ կարող էր անել, գուցե՝ մի քիչ ավելի, գուցե՝ մի քիչ պակաս, բայց, օրինակ, խաղողի գների և այն ժամանակ աժիոտաժի առումով անելիք կար: Դա սահմանադրական, պետական կառավարման խնդիր է, կառավարությանը վերաբերում է բարոյականության և անձնական պատասխանատվության դաշտում, որ եթե ցանկանա ինչ-որ մի բան, կարող է անել:
«Նախաձեռնող քաղաքականությունը ենթադրում է գործողություններ: Այսինքն՝ մի կողմից՝ մեզ մոտ գետնի վրա ռեակտիվ քաղաքականություն է, օրինակ՝ Ադրբեջանը հարձակվեց, մենք կպատասխանենք, իրենք 5 զինվոր խփեցին, մենք 50 կխփենք, իսկ բանավոր, այսինքն՝ խոսքի մեջ, շատ էլ լավ նախաձեռնության տարրեր կտեսնեք, բայց գետնի վրա նորից ռեակտիվ ենք դառնում»:
«Այո, տարվա վերջն էլ առանձնացավ ՀԱՊԿ-ում եղած զարգացումներով, բայց ես մի քիչ այլ տեսակետ ունեմ այդ ելույթի «կոշտության» վերաբերյալ։ Ես գտնում եմ, որ դա ավելի շատ հրավեր էր ՀԱՊԿ-ին, այսինքն` ռուսական զորքերին, գալ և մասնակցել հայ-ադրբեջանական հակամարտության մեջ։ Այսինքն` դա այն է, ինչ Ռուսաստանը վաղուց ցանկանում է, որ ինքը միշտ լինի Ղարաբաղյան հակամարտության գոտում, այնտեղ ունենա խաղաղապահներ, և այլն։ Ես Սերժ Սարգսյանի ելույթը հենց այդպես եմ գնահատում»:
«Նույնիսկ ավելին՝ այսպիսի կախվածությունը ՌԴ-ից Հայաստանի համար ներկայացնում է կենսական սպառնալիք: ՀՀ հասարակության մեջ այս ընկալումը կիսող բավականին լայն և ակտիվ շերտ կա, որ այս ուղղությամբ քաղաքականության վերաբերյալ ունի թե՛ պատկերացում, և թե՛ նաև այդ շահի ընկալում, թե ինչպիսի քաղաքական քայլեր պետք է արվեն այդ ուղղությամբ»:
Վերջին նախագծի վերաբերյալ, որով փոփոխվում են երթևեկության կանոնների խախտումների դեպքում սահմանված պատասխանատվության չափերը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք կողմ են օրինագծին, որովետև կարևոր խնդիր է լուծվում, իսկ արագաչափերի հարցը հետո կլուծեն:
«Մենք վերջերս Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նիստում քննարկել ենք էս հարցը և եկել ենք միանշանակ եզրակացության. մեր կուսակցության դիրքորոշումն է, որ արագաչափերը միանշանակ պետք է հանվեն ՀՀ ճանապարհներից: Եվ էս հարցը դնելու ենք մեր կուսակցության նախընտրական ծրագրի հիմքում»,- հայտարարեց Ն.Փաշինյանը:
Ըստ Ա.Մինասյանի՝ վաղվանից ուժի մեջ մտնող Սահմանադրության 50-րդ հոդվածը խոսում է պատշաճ վարչական իրավունքի մասին, որ պաշտոնատար անձինք պարտավոր են մինչև ակտ գրելը լսել նրան, իսկ այս նախագիծը դա չի ասում: Նա նշեց, որ որքան էլ բարձր գնահատի մեղմացումը, հունվարի 11-ից ուժի մեջ մտնող օրենքը քաղաքացիներին ու վարորդներին չլսելու հիման վրա տուգանքի է ենթարկում: Այսինքն, Մինասյանի կարծիքով, այն հակաում է Սահմանադրությանը և պետք է հետևողական լինել:
«Իմ մեքենաները բոլորն իմ անունով են, իմ զավակների քշած մեքենաները, իմ ծառայության մեքենաները, ու մի միամիտ մարդ, որ նայեր առանց պատկերացնելու, պիտի մտածեր, որ Արսենը ճանապարհային մանյակ ա, դուրս ա գալիս տնից միայն խախտումներ անելու համար: Ակտեր են գալիս, որ պարզել են՝ ես խախտում եմ արել, երբ ես ԱՄՆ-ում էի, իսկ խախտումն արել են ինձ պատկանող մեքենայով»:
«Մարդիկ երազում արդեն հոծ գիծ էին տեսնում: Կարմիր գծանշաններ, արագաչափ ու հոծ գիծ՝ այս 3 բառերը մարդկանց մոտ իներցիայով սարսափ են առաջացնում: Մեզ մոտ ոչինչ էնքան ջանադրությամբ չէին անում, ինչքան առավոտները հոծ գծերի թարմացումը, որպեսզի մեկ միլիմետր անցումը կարողանային տուգանել 5000 դրամ»:
«Բոլոր նախադրյալները կան, որ եկող տարի այդ ցնցումները մտնելու են բոլոր տարածությունները, նաև այս դատարկ տարածությունը, որ կոչվում է Ազգային ժողով: Մենք պետք է պատրաստ լինենք այդ ցնցումներին:
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնած «գիլյոտին» ծրագիրը հայտնվել է ՀՀ վերահսկիչ պալատի ուշադրության կենտրոնում:
«Ի՞նչ ենք առաջարկում արտասահմանում ուսանած և հայրենիք վերադարձած երիտասարդին: Հայաստանում արդարության մեխանիզմը՝ առաջ գնալու, նկատված լինելու, պետությանը օգուտ տալու, կատարյալ չէ՝ մեղմ ասած, և՛ պետական համակարգում կատարյալ չեն, և՛ մասնավոր: Պետությունը պետք է կարողանա վերադարձած ուսանողներին առաջարկներ ներկայացնել: Պետական համակարգում ոչ թե մարդու գիտելիքն է գնահատվում, այլ շատ ու շատ այլ կապեր»,- ասաց Վ.Հովհաննիսյանը:
Ըստ Ա.Աշոտյանի՝ նպատակային ուսուցմամբ ուսանող ՀՀ քաղաքացիների համար պետությունը երաշխավորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային կարգով՝ անվճար բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու իրավունք:
«Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհված հերոսների հիշատակը, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին մեր հայրենի հողն ու բոլորիս անվտանգությունը»:
Այս գումարով ԱԷԿ ղեկավարությունը ձեռք է բերելու օպերատիվ 6 ավտոբուս, 3 միկրոավտոբուս, ուղևորատար 6 ավտոբուս, 2 միկրոավտոբուս և մեկ ծառայողական մարդատար ավտոմեքենա: Ընդ որում, միայն մարդատար ավտոմեքենայի համար ԱԷԿ ղեկավարությունը ծախսելու է 10 մլն դրամ:
Ծառայության հաշվեկշռում առկա է չորս ծառայողական ավտոմեքենա: 2013-2014թթ. ՀՔԾ-ն «Սի Փի Էս Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ-ից գնել է համապատասխանաբար` 5 մլն 405.6 հազար դրամի և 8 մլն 911.7 հազար դրամի «ռեգուլյար» տեսակի բենզին: