
Ծնելիությունը նվազել է, մահացությունը՝ ավելացել

2015թ. հունվար-դեկտեմբերին արձանագրվել է 41815 ծնված, որը 2014թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 2.8%-ով, իսկ ծնելիության ընդհանուր գործակիցը, 1000 բնակչի հաշվով՝ նվազել է, համապատասխանաբար` 0.4 պրոմիլային կետով և կազմել` 13.9 %:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015թ. հունվար-դեկտեմբերին արձանագրվել է մահացության 27835 դեպք: 2014թ. համեմատ, մահվան դեպքերն աճել են 0.4 %-ով, իսկ մահացության ընդհանուր գործակիցը՝ 0.1 պրոմիլային կետով: 2015թ. հունվար-դեկտեմբերին ծնվածների թվաքանակը 1.5 անգամ գերազանցել է մահացության դեպքերը: Բնական հավելաճի (ծնունդների և մահերի տարբերությունը) բացարձակ մեծությունը 2015թ.-ին կազմել է 13980 մարդ, նախորդ տարվա համեմատ նվազել է՝ 8.7%, իսկ բնական հավելաճի ընդհանուր գործակիցը, 1000 բնակչի հաշվով, կազմել է 4.6%, 2014թ. հունվար-դեկտեմբերի 5.1%-ի համեմատ: