«Կարծում եմ՝ այս խնդրի լուծումը միակն է՝ պետք է գան բանակցային սեղանի շուրջ, քննարկեն, եթե ծախսեր կան, ինչ-որ ներդրումներ պետք է արվեն, դա արվի միասնական ձևով, որպեսզի Սարսանգի ջրամբարը կարողանա հասանելի լինել բոլորի համար»:
«Չմասնակցել քվեարկությանը, դա նշանակում է՝ հավասար վերաբերմունք ունենալ մեր և Ադրբեջանի նկատմամբ, որը ես չեմ ընդունում, որովհետև իրենք ասում են, և ամրագրված է, որ մեր ստրատեգիական դաշնակիցն են: Ուրեմն, թող ասեն, որ մենք ստրատեգիական դաշնակից չենք, դուք մեր համար նույնն եք, ինչ որ Ադրբեջանը: Մենք էլ ինքնախաբեությամբ չզբաղվենք»:
«Տեղի ունեցավ Հայաստանի համար շատ կարևոր իրադարձություն այն իմաստով, որ մերժվեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար շատ վտանգավոր ձևակերպումներ պարունակող Ռոբերթ Ուոլթերի զեկույցի ընդունումը, մի զեկույց, որը կարող էր վտանգել խաղաղ բանակցությունների գործընթացը»:
Հունվարի 23-ին ուժի մեջ մտան կենսաթոշակային փոփոխությունները, որով 63 տարին լրացած անձին տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է նաև 25 տարվա աշխատանքային ստաժից պակաս ստաժի առկայության դեպքում, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ: 168.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ սա դրական փոփոխություն է:
«Ժառանգություն» կուսակցությունը հրավեր չի ստացել նոր Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ ընթացող հանդիպումներին և քննարկումներին մասնակցելու համար: Այս մասին 168.am-ին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ԲՀԿ-ն առաջարկներ կներկայացնի այն ժամանակ, երբ նախագիծը ներկայացվի ԱԺ, և քննարկումներ սկսվեն: Ես առաջին հերթին՝ կարևորում եմ թափանցիկության խնդիրը, որ էլեկտրոնային քվեարկության մասին է խոսք գնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նոր Ընտրական օրենսգրքի ընդունման վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի առաջարկներին արձագանք եղել է միայն մամուլում, իսկ գրավոր պատասխան ՀԱԿ-ում չեն էլ սպասում, քանի որ իրենք իրենց առաջադրած կետերը գրավոր չեն ներկայացրել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը փետրվարի սկզբին կներկայացվի Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով: Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, նախատեսվում է շատ մանրամասն և լայնածավալ քննարկումներ կազմակերպել: Ըստ նրա՝ որպես այդպիսին՝ աշխատանքային խումբ, ինչպես սահմանադրականն էր, չկա, առայժմ կենտրոնացվում են ընդհանուր գաղափարներն ու մոտեցումները, որպեսզի ներկայացվեն քննարկման:
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունը 2016 թվականին համակարգի բարելավման համար կծախսի 3 մլրդ 809.78 մլն դրամ: Ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրել է իր ներդրումային ծրագիրը:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացրել ընկերության 2016-2018 թվականների ներդրումային ծրագիրը: Այն կքննարկվի առաջիկա նիստում՝ հունվարի 27-ին:
Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն ամփոփել է անցած տարվա ապահովագրական շուկայի արդյունքները: Ըստ այդմ՝ 457,878 ավտոմեքենաների ապահովագրման համար վարորդները վճարել են 17 մլրդ 660 մլն 649 հազար դրամ:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն ամփոփել է 2015 թվականին օդային ճանապարհով Հայաստանից մեկնած և ժամանած ուղևորների վիճակագրությունը: Պատկերը մխիթարող չէ՝ սալդոն բացասական է՝ անցած տարի ևս Հայաստանից մեկնողների թիվը գերազանցել է ժամանողների թվին, այսինքն՝ արտագաղթը շարունակվել է:
Մի քանի ընկերություններ դիմել են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ ավիափոխադրումների հավաստագիր ստանալու նպատակով: Նախարարության քաղաքացիական ավիացիայի քաղաքականության և տնտեսական կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռ վաղ է խոսել հայկական ավիաշուկայում նոր չվերթների և նոր ուղղությունների մասին, ընկերությունների հայտերը դեռ պետք է քննարկվեն խորհրդի նիստում, որից հետո որոշում կկայացվի:
Վերջին իրադարձությունների հետ կապված՝ հեռանկարներն ավելի լայն հնարավորություններ են ստեղծում, առաջինը՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից տարածաշրջանում իրավիճակ է փոխվում, և կարծես թե հնարավորությունն ավելի ակնհայտ է դառնում՝ իրանական գազը տրանզիտ ճանապարհով մղել Վրաստան։
ԳՏԿ տարածքում տեղակայված են ուսումնական և հետազոտական լաբորատորիաներ` Ճարտարագիտության, Մուլտիմեդիայի, ՏՏ և Մաքուր տեխնոլոգիաների (Cleantech), մոբայլ և այլ ուղղություններով: Այս լաբորատորիաներում իրականացվում են ուսումնական և պրակտիկ ծրագրեր:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե «ռուբլու փլուզումը նոր հնարավորություններ է բացում», նույնն է թե՝ մեկին ծեծեն, իսկ նա ասի, որ դրանից ինքն ուժեղանում և առողջանում է: Նման համեմատություն 168.am-ի հետ զրույցում արեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը:
Բոլոր նրանք, ովքեր չունեն սեփականը՝ սեփական գաղափարը, սեփական ծրագիրը, սեփական հայեցակարգը, իրենք ընդհանրապես ոչ մի տեղ պետք չեն: Սա չի վերաբերում ինձ, ձեզ, կառավարությանը, ընդհանրապես պետությանը կամ առանձին մարդուն, դա վերաբերում է մոտեցմանը:
Այսօր շվեյցարական Դավոսում մեկնարկել է 46-րդ համաշխարհային տնտեսական համաժողովը, որն այս տարի կրում է «Չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը» խորագիրը: Համաժողովին մասնակցում են 140 երկրների շուրջ 2,5 մլն պատվիրակներ: Հայաստանն այդ երկրների շարքում չէ, ինչպես և նախորդ տարիներին:
«Հայկական պատվիրակության աշխատանքի արդյունավետությունը կերևա ԵԽ ԽՎ նստաշրջանում բանաձևերի քվեարկությունից հետո: Դրան հակազդելու մեխանիզմներն ակնհայտ են՝ կա երկու ուղղություն՝ մեկը մեր պաշտոնական դիվանագիտությունն է՝ ԱԳՆ-ն, դեսպանություններ, որոնք պետք է հիմա ակտիվ հանդիպումներ նախաձեռնած լինեին, և, վստահ եմ, որ անում են պատվիրակների հետ՝ հորդորելով քվեարկել համապատասխան ձևով»:
168.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ արդյոք ՀՀԿ-ն ԵԺԿ-ի հետ աշխատանք տարե՞լ է բանաձևերի ընդունումը կանխելու ուղղությամբ:
«Բնականաբար, ձեռքներս ծալած չենք նստել, և խոսքը վերաբերում է ոչ միայն պատվիրակության անդամներին, այլև խորհրդարանի մեր բազմաթիվ գործընկերներին, մեր այլ կառույցներին: Արել ենք և այս րոպեին ևս անում ենք գրեթե անհնարը՝ հակահայկական այդ խիստ վտանգավոր զեկույցները չեզոքացնելու համար: Արդյունքը կերևա հունվարի 26-ին»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
2014 թ. հունիսին քննիչի նվազագույն աշխատավարձը դարձել էր ամսական 300 հազար դրամ: Այսինքն՝ կենսաթոշակառու քննիչները կստանան առնվազն 210 հազար դրամ կենսաթոշակ, ինչը ներկայումս շատ ավելի բարձր է աշխատող քաղաքացիների վաստակից:
ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը որակվում է որպես պատմական իրադարձություն: Փորձագետների կարծիքով՝ այն պետք է նպաստի նաև Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության ավելացմանը: Ինչպիսի՞ն է իրավիճակն այս առումով:
«Գազի հին պայմանագրերի հետ կապված 32 արձանագրություն կար, որ ընթացքում նոր պայմաններ և նոր անհրաժեշտություններ են առաջանում, և պայմանագրին կից ստորագրվում է նոր արձանագրություն, որը չի հակասում ընդհանուրին: Այսինքն` եթե կողմերը ցանկություն ունեն, և ի հայտ են եկել նոր պայմաններ, ցանկացած բան կարելի է ստորագրել»:
«Շատ հետաքրքիր հարց է: Անկեղծորեն ասեմ՝ եթե Ռուսաստանը գտնի, որ դեմը խաղացող կա, գործոն կա, իհարկե, կգնա գազի գնի նվազեցման: Ինչո՞ւ է ամբողջ Եվրոպայի համար էժանացնում, Բելառուսի համար էժանացնում գազը: Բայց եթե տեսնի, որ դեմը բողոքող չկա, ինչպես միշտ է լինում, ինչո՞ւ պետք է էժանացնի»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի և մի շարք գործարարների հանդիպման ժամանակ հայտնի է դարձել, որ էներգակիրների հարցով ՀՀ իշխանությունները դիմել են Ռուսաստանի Դաշնության իշխանություններին և, որպես Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկեր, ակնկալում են ստանալ հարցի դրական լուծում:
«Բարգավաճ Հայաստանը» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից հրավեր չի ստացել և չի հանդիպել նրա հետ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ մեկնաբանելով այս օրերին մամուլում հրապարակված տեղեկությունները Սերժ Սարգսյանի հետ քաղաքական որոշ ուժերի, մասնավորապես՝ ՀՅԴ-ի հանդիպման մասին հրապարակումները:
2016 թ. հունվարի 1-ից սկսած հաշվարկային փաստաթղթերն օրենքի համաձայն՝ պետք է դուրս գրվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Սակայն խնդիրն այն է, որ հաշվետվությունների էլեկտրոնային նոր համակարգը դեռ անխափան չի գործում, իսկ դրանով հայտը ներկայացնելու դեպքում անհասանելի է դառնում նաև հին համակարգը: Եվ տնտեսվարողները հայտնվում են փաստի առաջ:
Հունվարի 25-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) ձմեռային նստաշրջանի քննարկմանը կներկայացվեն հակահայկական 2 բանաձևերը՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի գրավյալ մյուս տարածքներում» և «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերտառությամբ:
«Այն, որ խորհուրդը ստեղծվել է, որ կառավարությունը արտահանման խթանման մասին միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծում վարչապետի գլխավորությամբ, դա դրական միտում է, որովհետև մեր արտահանման ծավալները խիստ կարիք ունեն մեծացման»,- ասում է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: