Բաժիններ՝

«Իմ Հայաստան» փառատոնը կմեկնարկի հուլիսին

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնն այս տարի կմեկնարկի հուլիսին: Ծրագրի շրջանակներում տեղի կունենան շրջայցեր Հայաստանի և Արցախի պատմամշակութային վայրեր, մշակութային օջախներ, հանդիպումներ ՀՀ-ի և ԼՂՀ-ի պետական պաշտոնյաների, հասարակական և մշակութային գործիչների հետ, կանցկացվեն պարարվեստի օրեր, երգչախմբային արվեստի օրեր, «Ասմունքի համահայկական փառատոն», «Դուդուկի համահայկական փառատոն», «Հայ երգի օր», վարպետության դասընթացների անցկացում և այլն: Ծրագիրը հոկտեմբերին կեզրափակեն Ռուսաստանի հայ համայնքի օրերը Հայաստանում: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը վաղը կառավարության նիստում հաստատման կներկայացնի փառատոնի ծրագիրն ու իրականացման միջոցառումների ցանկը:

«Այսօր կարևոր նշանակություն ունի Սփյուռքի հայկական համայնքներում հայապահպանության, հայ մշակույթի պահպանման ու զարգացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման ու զարգացման հարցերը, ուստի հայության համար արդիական է սփյուռքի հայկական համայնքներում ազգային մշակույթի և հայ ինքնության պահպանության, մտավոր, հոգևոր արժեքների և ներուժի հայտնաբերման, պահպանման խնդիրների լուծմանը գործուն մասնակցությունը»,- նշված է որոշման նախագծում:

Ծրագիրը կֆինանսավորվի ՀՀ 2016 թվականի պետական բյուջեից: Թե որքան կկազմի ծախսը, ծրագրի հեղինակները չեն նշում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս