«Սա մի խնդիր է, որ կարող է ցանկացած պահի պայթել որպես ճգնաժամ». Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ նիստում ԵԽ ԽՎ-ում ոչ հայանպաստ զեկույցների շուրջ ծավալված բուռն քննարկումների ժամանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցանկություն հայտնեց, որ ԱԺ ամբիոնը չքաղաքականացվի:

«Շատ օրիգինալ էր ԱԺ ամբիոնը չքաղաքականցնելու մասին կոչը»,- արձագանքեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ «ՀՀ-ն հավակնում է դառնալ միակ երկիրը, որ փորձ է անում չքաղաքականացնել քաղաքականությունը»:

Ն.Փաշինյանը նշեց, որ վերջին ժամանակաշրջանում ինքը եղել է ՀՀ մի շարք գյուղերում և պարզել է, որ պաշտոնական վիճակագրությունը, վարկերի հետ կապված ներկայացումները իրականությանը չեն համապատասխանում: Ըստ նրա՝ մարդիկ ստիպված են վարկեր վերցնել հները փակելու համար, տասնյակ կոնֆլիկտներ են առաջացել իրար երաշխավոր լինելը չգիտակցելու հետևանքով, մթերված ապրանքի գների չվճարումները ավելի են սրել իրավիճակը: Ն.Փաշինյանը կոչ արեց այս թեմայով լսումներ կազմակերպել:

«Սա մի խնդիր է, որ կարող է ցանկացած պահի պայթել որպես ճգնաժամ»,- ասաց Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29