Այսօր ԱԺ արտահերթ նիստում գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը ներկայացրեց «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որով ենթադրվում է` կխթանվի խաղողի օղիների արտադրություն
Քիչ առաջ Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքը, որով առաջարկվում է ստեղծել Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն և Արտակարգ իրավիճակների նախարարություն:
«Այս քննարկման մթնոլորտն է հետաքրքիր, կոնկրետ ուժերի և գործիչների վարքն է հետաքրքիր, նույնիսկ քաղաքական մեկ ուժի ներսում փոքր խմբակների վարքն է հետաքրքիր, անհետաքրքիր է թույնի, չարության, սարկազմի անփոփոխ չափաքանակը:
«Մի փոքր համբերություն և կտեսնեք, որ քաղաքական համագործակցությունը միջոց է այն նպատակի համար, որ կլինի այդ հուշագրի մեջ: Այնպես որ կառավարության կառուցվածքը նույնպես նպատակ ու դոգմա չեն, և մինիմալացումը, մաքսիմալացումը և բոլոր «ցումերը» գործիքներ են, որ խնդիր են լուծում»:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տարանջատման վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե կառուցողական ելույթ է ունենալու ոչ միայն «ՀՀԿ-ՀՅԴ տոնը չփչացնելու համար», այլ, որովհետև հայ հանրությունն «անհամբեր սպասում է այսօր արտահերթ ռեժիմով կայացվող որոշմանը, որը պետք է վճռական դեր ունենա բազամչարչար հայ ժողովրդի հետագա ճակատագրի համար»:
«Անընդհատ նույն շրջապտույտն է տեղի ունենում, 25 տարի այսպես էլ չկարողացանք մեր պետական, ազգային շահը տարանաջատել քաղաքական մասնավոր նպատակահարմարություններից, որոնցից ելնելով էլ չունենք արդյունավետ և կոմպետենտ կառավարում, կարող են պատահական մարդկանց բերել նշանակել բարձր պաշտոնի, ձախողում թույլ տված մարդկանց նշանակել բարձր պաշտոնի, տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց նորից նշանակել բարձրաստիճան պաշտոնի…»:
«Ինչո՞ւ ենք Ձեզ Ձեր գործից կտրում: Անկեղծ ասած՝ Ձեզ Ձեր գործից կտրելու որևէ ցանկություն չունեինք, բայց որքանով ինձ իմ հիշողությունը չի դավաճանում և ԱԺ-ում գտնվելու իմ տարիների պրակտիկան, մեր գործը հենց սա է, այն, ինչի համար այսօր այստեղ հավաքվել ենք: Հարգելի´ գործընկերներ, այլ հարց է, որ դժկամությամբ եք գալիս, այլ հարց է, որ չեք ուզում գալ, այլ հարց է, որ նպատակահարմար չի, տարբեր պատճառներ կարող են լինել, բայց, համենայն դեպս, Սահմանադրության նորմերին համապատասխան կառուցակարգերով հրավիրված ԱԺ նիստերին մասնակցելը պատգամավորի իրավունքն ու պատասխանատվութուննն ու աշխատանքն է, իրավական ավելի կոպիտ ձևակերպումների մեջ չխորանամ»,- ասաց նախարարը:
«Կարող ՝ Ձեր համար գույժ է, բայց, անկեղծ ասած, ես օրինագիծ եմ ներկայացնում»,- տարակուսեց Ա.Հովհաննիսյանը:
2014 թ. նոյեմբերի 17-ին ԱԺ-ն փոփոխություն էր կատարել այն նույն օրենքում, որն այսօր արտահերթ նիստով ներկայացվել է հերթական անգամ փոփոխելու՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որով այժմ առաջարկվում է ստեղծել Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն և Արտակարգ իրավիճակների նախարարություն:
Այսօր Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ՝ օրակարգում ունենալով միայն 2 հարց: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բացակայում է, նիստը վարում է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հայաստանում միլիոնավոր դոլարներ կորցրած ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ընկերության կանխամտածված սնանկության վերաբերյալ քրեական գործի քննությունն ավարտվել է, և, ամենայն հավանականությամբ՝ մարտին այն կուղարկվի դատարան։ Է.Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ գործը, ըստ ամենայնի, քննվելու է Կենտրոն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում։
Մի քանի տարի առաջ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ փոփոխություն կատարվեց «Դրամարկղային գործառնությունների մաuին» օրենքում և կանխիկ գործարքների համար սահմանվեց 3 մլն դրամի շեմ, որից բարձր ծավալի գործարքները պետք է կատարվեն բանկային փոխանցումների միջոցով: Դրանով գործադիրը հույս ուներ, որ խոշոր գործարքները կտեղափոխվեն բանկային համակարգ, և արդյունքում՝ կկրճատվեն ստվերային գործարքները:
«Երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը դիտարկելու դեպքում պարզ է դառնում, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն իր վրա կվերցնի Արևելքից եկող բեռների փոխադրումը՝ ունենալով նաև պատրաստի ենթակառուցվածքների առավելությունը»։
ՀՀ գյուղացիական տնտեսություններում 2016 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա տրակտորների թիվն անցած տարվա համեմատ ավելացել է 90-ով և կազմել 15115 հատ: Սակայն, նախորդ տարվա համեմատ, դրանց սարքինության մակարդակը նվազել է 0.2%-ով՝ նորմալ աշխատող տրակտորներն ընդհանուրի 78.7%-ն են:
Ներկայումս անուղղակի հարկերը՝ ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը, որ ժամանակին եղել են 60%, հիմա կամաց-կամաց իջնում են, և ընդհանուր մուտքերի մոտավորապես 39-40% սահմաններում է, այսինքն՝ եկմատային հարկն ու շահութահարկն ավելանում է:
Փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանն իր ելույթում հայտարարեց, թե հստակ խնդիր է դրվել ներգրավելու նոր արտաքին ուղիղ ներդրումներ: «Դրանք կարող են լինել ներդրումային ծրագրեր, որոնք մշակվել են այստեղ, ինչպես նաև՝ արտաքին ներդրողների շահերից բխող հնարավոր տարբերակներ՝ իրենց նախաձեռնությամբ: Կրկին պնդում եմ, որ լուրջ ծրագրերի առկայության պարագայում մենք պատրաստ ենք ստեղծել դրանց համար հնարավոր ամենաբարենպաստ պայմանները»,- ասել է Ս.Սարգսյանը:
«Ես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից ուղղակի և միանշանակ նման հայտարարության տեղյակ չեմ, այդ մասին ասել են ՀՀԿ տարբեր գործիչներ, որոնց ասածը որպես հիմք ընդունելը, մեղմ ասած, ճիշտ չէ: Հայկական քաղաքական մտածողության մեջ վերջերս ավելի կիրառելի է դարձել «երբեք մի ասա՝ երբեք» արտահայտությունը»:
«Ինձ շտապ է հարկավոր այդ գումարը, իմ 3 երեխաները սովորում են պետական բուհերում և չեն կարողանում վճարել ուսման վարձը, քանի որ սովորում են ստացիոնար և չեն կարող աշխատել, իսկ ծնողը՝ ես, ունենալով բազում թղթեր, չեմ կարող մտնել Բրյուսովի կամ Բժշկական համալսարանի ռեկտորների մոտ ու պահանջել հետաձգել վճարումը:
«Թղթային ու ռեֆորմային դրույթները լրիվ այլ են, քան իրական կյանքը: Մենք «Dօing business»-ում ոչ առաջ գնալն ենք զգում, ոչ հետ գնալը: Կլինենք 34-րդ տեղում, թե կգանք 24-րդ կամ 25-րդ տեղ, անցած տարի 49-րդն էինք, էականորեն մենք չենք նկատում, և դրանից ո՛չ ներդրումներն են ավելանում, ո՛չ բիզնեսի իրավիճակն է կարգավորվում, ո՛չ էլ փակվող ձեռնարկությունների թիվն է կրճատվում»:
«Սա ուղերձ էր այն փոփոխությունների մասին, որ մեր երկրում պատրաստվում ենք իրականացնել: Սովորաբար ուղերձները կամ նախագահների նման ելույթները տեղի են ունենում նախընտրական համագումարներում, բայց սա եզակի է մի առումով, որ սա որևէ նախընտրական խնդիր չի լուծում, այլ ընդամենը նպատակն է՝ բացատրել հանրությանը, հստակ մեսիջներ ուղղել այն փոփոխությունների մասին, որ մեր երկրում պատրաստվում ենք իրականացնել՝ հիմք ընդունելով և՛ ներքին, և՛ արտաքին մարտահրավերները»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը՝ խոսելով նախագահական նստավայրում նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթի մասին:
«Նախագահի երեկվա ելույթը, իհարկե, բավականին հետաքրքիր էր, և ոչ միայն՝ քաղաքական դաշտի, այլև՝ մեր քաղաքացիների համար, որովհետև, կարծում եմ, որ հիմնական այն թեզիսները, որ առաջ քաշվեցին, որ պետք է պայքարենք և սկսենք ինքներս մեզանից, դրանք բավականին արդիական են և բխում են այսօրվա իրականությունից: Կարծում եմ՝ այդ ուղերձով նոր քաղաքական դարաշրջանի սկիզբ է դրվում ՀՀ-ում, որը կապում եմ նաև սահմանադրական բարեփոխումների ընթացքի հետ:
Համամիտ եմ այն տեսակետների հետ, որ պաշտոնյաները պետք է ավելի օպերատիվ լինեն, չխուսափեն կայքերում իրենց մասին գրվածներից և աշխատեն մամուլի հետ ավելի ազատ ու ավելի ճիշտ, և ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի: Տարբեր հարցեր կային, որ ակտուալ են մեր այսօրվա քաղաքական իրողությունների համար մեր երկրում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը:
«Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը պայմանավորված էր այն իրողություններով, որում Հայաստանը գտնվում է: Մենք ընդունել ենք նոր Սահմանադրություն, որը պահանջում է բարեփոխումներ բոլոր բնագավառներում՝ պետական կառավարման համակարգում, օրենսդրական, և ընդհանրապես՝ աշխարհայացքային, և դրա մասին հենց նախագահի ելույթն էր»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Ա.Ենոքյանը չհամաձայնեց Սերժ Սարգսյանի այն դիտարկման հետ, որ հորդորել էր մոռանալ ժամանակից շուտ ընտրարշավ սկսելու գայթակղությունը: Նրա կարծիքով՝ ճիշտ ժամանակն է գործընթացները սկսելու, քանի որ, եթե խորհրդարանական ընտրությունները կայանալու են հաջորդ տարի մարտին, ապա ընդամենը 1 տարի ժամանակ է մնացել, և արդեն պետք է սկսել պատրաստվել:
«Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ընդհանուր, հայեցակարգային, ծրագրային մոտեցումների մասին է խոսվել և սահմանադրական բարեփոխումներից հետո մոտեցումներն են ներկայացվել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Հայաստանի ընդդիմադիր դաշտում կրկին համախմբման խնդիր է դրվել։ Հանուն 2017-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի միավորման կոչի առաջին հեղինակն «Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն է։
«Ամեն օր բացվում են հնարավորություններ, սակայն մենք անընդհատ պատրաստ չենք»
«Դա ածանցյալ ինստիտուտ է՝ «Doing business»-ում հորիզոնականը փոխել դեպի վերև: Բնականաբար, դա ցանկացած երկրի համար կարևոր ինստիտուտ է, սակայն ոչ թե իշխանություններն աշխատում են այդ սանդղակում ավելի բարձր դիրք ունենալ, այս որոշումը դրա համար չի արված, այլ այս միջոցառումները կարող են բերել դիրքի բարձրացում»,- ասաց Վ.Բոստանջյանը:
Մինչ նաիրիտցիների նախկին (ովքեր պահանջում են վերագործարկել «Նաիրիտը») ու ներկա (ովքեր պահանջում են վճարել 3 ամսվա կուտակված աշխատավարձի պարտքը) աշխատակիցները շարունակում են բողոքի ցույցերը՝ գործարանում նոր զարգացումներ են տեղի ունենում:
«Ժառանգություն» կուսակցությունը դեռ չի քննարկել լայն կոալիցիա կազմելու վերաբերյալ «Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հրավերը: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, այդ հարցը կարելի է քննարկել, բայց որքան էլ դրական լինի առաջարկը, նմանատիպ համագործակցությունը, բնականաբար, կախված է բազմաթիվ հարցերից:
«Հաշվի առնելով մեր քաղաքական ընդդիմության նախադեպային պատմությունը, կարծում եմ, պետք է շատ չկենտրոնանալ այդ ամբողջական միասնության վրա, որովհետև դա երբեք էլ չի լինելու, եթե լինի էլ, իշխանությունն իր սև գործը կանի, ինչ-որ պահի 1-2-ին կհանի և ցույց կտա, որ միասնություն չկա»: