Բաժիններ՝

Երկրորդային հումքի շրջանառության հարկը կնվազեցվի

Երկրորդային հումքի համար նախատեսվում է 5% շրջանառության հարկի փոխարեն գանձել 1.5%: Օրենքի այս փոփոխությունն այսօր ԱԺ նիստում ներկայացրեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Ըստ նրա՝ երկրորդային հումք են համարվում «Թափոնների մասին» ՀՀ օրենքի համաձայն` արտադրության և սպառման թափոններ համարվող ապրանքները, այդ թվում` արտադրության կամ սպառման ընթացքում գոյացած հումքը, նյութերը, արգասիքները և այլ արտադրանքի մնացորդներն ու սկզբնական սպառողական հատկությունները կորցրած արտադրանքը:

Վ.Այվազյանի խոսքով՝ երկրորդային հումքի իրացումից ստացվող եկամուտների դեպքում հաշվարկված 5% շրջանառության հարկի դրույքաչափը գործնականում հնարավոր չէ նվազեցնել, քանի որ առևտրական գործունեություն իրականացնողի համար գրեթե անհնար է ապահովել ծախսերի երկկողմանի հաստատված փաստաթղթավորում:

«Եթե պլաստմասի շշեր է հավաքում, փաստաթուղթ որտեղի՞ց պետք է ձեռք բերի: Դե-ֆակտո այդ փաստաթուղթը ձեռք բերել հնարավոր չի: Մարդիկ պլաստմաս են հավաքում, թուղթ, շիշ, միայն դրանց նկատմամբ է»,- ասաց Վ.Այվազյանը՝ հավելելով, որ ցանկը կհաստատի կառավարությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս