Բաժիններ՝

ՀՀ կրթական համակարգը ամորձատված է. Արամ Մանուկյան

Այսօր ԱԺ նիստում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ: Նա հիշեցրեց, որ օրինագծի նպատակն էր՝ հստակեցնել երկրում գործող նպատակային ուսուցման մեխանիզմները՝ ըստ այն աշխարհագրական մեխանիզմի, որտեղ մասնագետների կարիք կա: Նա նշեց, որ առաջին ընթերցումից հետո առաջարկությունները չեն ընդունվել, քանի որ խնդրո առարկա կարգավորումից դուրս էին:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ նախագիծը դրական է, բայց համակարգն է հիվանդ, քաղաքականացված է և օգտագործվում է իշխանությունների կողմից՝ իր խնդիրները լուծելու համար:

«Դրան ականատես եղանք նաև հանրաքվեի ժամանակ, երբ մանկավարժները լծվել էին իշխանությունների քաղաքական պատվերը կատարելուն: Իշխանությունը իրավունք չունի ներգրավել ուսուցիչներին խուժանի հետ հավասար ընտրակեղծիքներ, ընտրատեղամասերում դեբոշներ անելու գործին»,- ասաց Ա.Մանուկյանը:

Ըստ նրա՝ այսօր ՀՀ կրթական համակարգը ամորձատված է և գտնվում է քաղաքական ճնշումների տակ, իսկ վախեցած սերունդը վաղը պայմանավորելու է երկրի ապագան:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի դիտարկմամբ՝ ուսուցիչներին կարելի է մեղադրել նաև կոռուպցիայի մեջ, որովհետև պատասխանելու հնարավորություն չունեն. «Ընտրական օրենսգքրի մեջ կարելի է գրել՝ ՀԱԿ-ին ով ձայն չի տալիս, ընտրություններին մասնակցելու իրավունք չունի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս