Կյանքը Հայաստանում էժանացե՞լ է

Հայաստանի վիճակագիրները հաշվարկել են, թե որքան գումար է անհրաժեշտ մեկ ամսվա ապրուստի համար: Անցած տարվա 4-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով պարենային զամբյուղի նվազագույն կարիքների համար հարկավոր է ամսական 30 հազար 742.2 դրամ, իսկ որպեսզի մարդը կարողանա վճարել նաև էլեկտրաէներգիայի, գազի ու կոմունալ այլ ծախսերը, այդ թվում՝ հագուստը, վիճակագիրների կարծիքով, կբավարարի ամսական 54 հազար 413.6 դրամը:

Նշենք, որ նվազագույն պարենային զամբյուղն իրենց ներկայացնում է չափահաս մարդու օրգանիզմին անհրաժեշտ 11 տեսակի սննդամթերքի նվազագույն չափաբաժինը, որը մշակված է Առողջապահության նախարարության կողմից՝ ըստ սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի։ Պարենային զամբյուղի էներգետիկ արժեքն օրական կտրվածքով կազմում է 2412.1 կկալ։

Ուշագրավ է, որ 2014 թ.-ին, նույն վիճակագիրների հաշվարկով, կյանքն ավելի թանկ է եղել, քան անցած տարի: Մասնավորապես՝ նվազագույն պարենային զամբյուղի արժեքը եղել է 32 հազար 727.5 դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը՝ 57 հազար 927.6 դրամ:

 

Տեսանյութեր

Լրահոս