Բաժիններ՝

ՄԻՊ-ի ընտրության մասին օրինագիծն ընդունվեց

Այսօր ԱԺ նիստում ընդունվեց պատգամավորներ Հովհաննես Սահակյանի, Խոսրով Հարությունյանի, Արտակ Դավթյանի, Գագիկ Մելիքյանի, Վահրամ Մկրտչյանի, Գագիկ Մինասյանի, Նաիրա Զոհրաբյանի, Արծվիկ Մինասյանի, Տիգրան Ուրիխանյանի հեղնակած Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու կարգի մասին հարցը:

Նախքան քվեարկությունը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե ներկայացված առաջարկներից ո՞րն է ընդունվել:
ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ իրենց առաջարկը չի ընդունվել և ՕԵԿ-ը ձեռնպահ կմնա:

Նախագծի հիմնական զեկուցող ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ նախագիծը մնում է անփոփոխ: Նա նշեց, որ 3 սկզբունքային առաջարկներ են եղել՝ որ թեկնածուի ներկայացման 5 օրը դառնա 7, որ խմբակցությունները կարողանան թեկնածուներ ներկայացնել, և որ ԱԺ լիագումար նիստում ընտրության համար ներկայացվի 2 թեկնածու, որը նպատակահարմար չէ:

«Եթե այս նախագիծը փոփոխության չի ենթարկվելու, ապա մենք ժողովրդավար սկզբունքների ներքո չենք գործում»,- հայտարարեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ երբ ներկայցնում էին ՄԻԵԴ ՀՀ ներկայացուցչին, հանձնաժողովն ընտրում էր 3 լավագույն թեկնածուների, որոնք ներկայացվում էին ԵԽ ԽՎ-ին, իսկ եթե ՄԻՊ դեպքում ընդամենը մեկ մարդու թեկնածություն պետք է ներկայացվի ԱԺ լիագումար նիստին, ապա մրցակցությունն ու ընտրության իրավունքը խախտվում են:

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի կարծիքով՝ մեկ թենածուի քվեարկությունը թույլ է տալիս հանձնաժողվին հաշվի չառնել ԱԺ-ն և նշանակում է, որ միայն հանձնաժողովն է ընտրելու ՄԻՊ-ին:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ եթե հանձնաժողովը ներկայացնում է մեկ հոգի, անպայման չի, որ քաղաքական մեծամասնությունը նրան պետք է անցկացնի, և եթե չանցնի, հանձնաժողովը կներկայացնի մեկ այլ թեկնածուի:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 89 կողմ, 16 դեմ և 6 ձեռնպահ ձայներով:

Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 192-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Մարդու իրավունքների պաշտպանին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս