Wikipedia-ն օգոստոսի 6-ին 17.30-ից հետո անհասանելի է դարձել ամբողջ աշխարհի օգտատերերի համար: Հաղորդվում էր, որ կազմակերպության ծառայություններում մի շարք տեխնիկական խնդիրներ են առաջացել:
Պատճառը եղել է «Бриз-М» անջատիչ բլոկում տեղ գտած անսարքությունը:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Նիգերիայում եկեղեցիների վրա կատարված բազմաթիվ հարձակումների պատասխանատուն է եղել արմատական «Բոկո Հարամ» իսլամիստական ծայրահեղական խմբավորումը:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է պատշգամբի հատակը (մոտ 1 քմ) և մեկ բազմոց:
Այժմ հայաշատ թաղամասերում շրջում են կառավարական զորքերի զինվորները և թաղամասերում պարբերաբար կրակոցների ձայներ են հնչում: Քիչ ավելի հեռվում տեսանելի են ռազմական ինքնաթիռներ ու ուղղաթիռներ, որոնք օդային հարվածներ են հասցնում ընդդիմադիրների գրաված շենքերին:
Այսօր Թբիլիսիի Սուրբ Երրորդություն տաճարում կատարվելու է 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ զոհվածների հոգեհանգստի արարողությունը:
Բանաձևը ողջունում է Լեռնային Ղարաբաղի արձանագրած հաջողությունները ժողովրդավարության կառուցման ասպարեզում և այդ առումով մեծ քայլ է գնահատում 2012թ. հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունները:
Համբերության բաժակը լցրեց ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնուն նրա բացահայտ աջակցելը: Օլիգարխը ֆինանսավորում էր Նավալնու ծրագրերը, նրա թեկնածությունն էր առաջադրում «Աէրոֆլոտի» տնօրենների խորհրդում, և նույնիսկ մտադիր էր հատուկ վարկային քարտ թողարկել, որի տոկոսները ընդդիմադիրը կարող էր օգտագործել իր հակակոռուպցիոն հետաքննությունների համար:
«Համաշխարհային առաջնորդները մեկնեցին Լոնդոն՝ Օլիմպիական խաղերին հետևելու և դիվանագիտական քննարկման նպատակով: Իսկ ի՞նչ կլիներ, եթե նրանք Լոնդոն գային մրցումներին մասնակցելու համար: Ո՞վ և ի՞նչ սպորտաձևում կհաղթեր»,- նման հարցադրումներ է արել «The Guardian»-ի մեկնաբան Պատրիկ Բարքհեմը և ինքն էլ փորձել է պատասխանել այդ հարցերին:
Նշենք, որ Սակիս Ռուվասը “Եվրատեսիլ” մրցույթին մասնակցել է 2004 թվականին “Shake It” եւ 2009-ին “This Is Our Night” երգերով: 2006-ին Հունաստանում կայացած “Եվրատեսիլ”-ին հանդես է եկել որպես հաղորդավար:
Պայթյունը որոտացել է այն ժամանակ, երբ զինվորականները զորամասի մուտքի մոտ դուրս են եկել զրահապատ ԳԱԶել-ից: Ստացած վերքերից տեղում մահացել են 2 սպա և մեկ պայմանագրային զինծառայող, ինպես նաև մի քաղաքացի: Վիրավոր են ևս 3 զինծառայողներ:
ETA-ն ստեղծվել է գեներալ Ֆրանկոյի իշխանության օրոք՝ բռնապետության դեմ երկրի բասկ փոքրամասնության պայքարը համակարգելու նպատակով: Անցյալ տարի սակայն ETA-ն հայտարարեց, որ դադարեցնում է պայքարի ահաբեկչական գործելաոճը:
Ավելի վաղ սաուդյան «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հայտնել էր, որ նախարարը ձերբակալվել է երկիրը լքելու փորձի ժամանակ:
Հերքվել է նաև այն, որ թուրք գեներալին ցանկանում են փոխանակել Դամասկոսում առևանգված 48 իրանցիների հետ:
Մայր աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը դիմում է Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ և Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին հետևյալ խայտառակ պահանջով:
Բարեկարգվել են մանկատան երկու մասնաշենքերը` ներառյալ ննջարանները, մեթոդական կաբինետները, մարմնամարզության սրահը, ճաշարանը, խոհանոցը, լվացքատունը, սանհանգույցները: Ընդհանուր առմամբ հիմնանորոգվել է 900քմ տարածք:
Իսպանիայի պաշտոնատար անձանց խոսքերով՝ այս ձերբակալությունը մաս էր կազմում Ալ- Քաիդա ահաբեկչական խմբավորման դեմ միջազգային գործողությունների ծրագրի:
Երևանում նույն օրերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: Օգոստոսի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Յուրի Պատրիկեեւը կշարունակի պայքարը 1/8 եզրափակիչում։
Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ և ենթարկվել վիրահատության: Նրա վիճակը ծանր է, կայուն:
Հետաքրքրականն այն է, որ տեսանյութում վթարից տուժած կնոջը օգնություն ցույց տալու ընթացքում մոտակայքում ոստիկանության մեքենա կամ աշխատակից չէր եևում, ով կկարգավորեր խցանված երթևեկությունը:
Հիջաբը նախկինում եղել է գյուղատնտեսության նախարար և վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2012թ. հունիսից՝ մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո:
Մոնրեալի հայ համայնքի ռամկավար մալուլում հրապարակախոս Հայկ Նագգաշյանը այսօր հոդվածով է հանդես եկել՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Հայաստանի ու աշխարհասփյուռ հայության ուժերի համախմբման հրամայականը ներկայացնելով:
Հիշեցնենք, որ Չմիավորման շարժման անդամ երկրների ղեկավարների 16-րդ գագաթնաժողովին հրավիրված է և կմասնակցի նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Պարզվել է, որ Վիսկոնսինում սիկխերի վրա կրակած անձը նախկին զինվորական է: Ամերիկյան լրատվամիջոցները հատնում են, որ կասկածյալը սպիտակամորթ տղամարդ է: The New York Post-ը նրան սքինհեդ է անվանում: Նա ունեցել է դաջվածքներ` նվիրված 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչութուններին:
Ներկայումս Օձունում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ` բարձրացվում են տախտակամածները, բերվում են շինանյութերը, հետազոտվում է հինավուրց վանքի հիմքը, ընթանում է քարատեսակների ընտրությունը, որոնցով կփոխարինվեն վնասված և հողմնահարված քարերը: Որմերի վերականգնման ժամանակ կօգտագործվի ֆելզիտային տուֆը, իսկ վեղարի և լանջերի ծածկասալերի համար` կարմրավուն անդեզիտաբազալտը:
Նախատեսվում է իրականացնել հենապատերի ջրհավաք առվակների, բետոնե պատվածքի, արտաքին լուսավորության ցանցի վերականգնման և վերակառուցման աշխատանքներ։
«Առաջնայինը հայ համայնքի անվտանգության հարցն է, հիմնականում Հալեպում և Դամասկոսում: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի հայ համայնքը Սիրիայում լինի անվտանգ և քաղաքական հետապնդումների չենթարկվի: Նրանք ովքեր ցանկանում են ժամանակավորապես վերադառնալ Հայաստան, պետությունը պետք է աջակցի նրանց»,- ասաց Կիրո Մանոյանը:
Ներկայում մեր հիմնական խնդիրը երկաթուղային համակարգի հետագա արդիականացումն ու երկաթուղային տրանսպորտի մատուցած ծառայությունների որակի բարձրացումն է, և այդ ուղղությամբ շարունակական աշխատանքներ են իրականացվում: