Նիգերիայի եկեղեցիներից մեկում 19 քրիստոնյայի են գնդակահարել

Նիգերիայի քաղաքներից մեկի կենտրոնում 19 մարդ է գնդակահարվել քրիստոնեական եկեղեցում, հայտնում է Washington Post-ը՝ վկայակոչելով այդ երկրի զինվորականների հայտարարությունը:

Զինված անձինք ներխուժել են Օտիտե քաղաքի եկեղեցի, որտեղ հավաքված են եղել հավատացյալները, և կրակ են բացել նրանց վրա, ապա թաքնվել են մոտակա թփերում:

Կան բազմաթիվ վիրավորներ:

Առայժմ ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել կատարվածի համար, իսկ ոստիկանությունը հրաժարվում է հայտնել, թե ում է կասկածում:

Նիգերիայում եկեղեցիների վրա կատարված բազմաթիվ հարձակումների պատասխանատուն է եղել արմատական «Բոկո Հարամ» իսլամիստական ծայրահեղական խմբավորումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031