
Առաջիկա 5 օրերին կլինի առանց տեղումների եղանակ

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ից 10-ը hանրապետության հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 11-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևելյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 7-ից 9-ը կնվազի 3-4, իսկ 11-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Իսկ Երևանում նույն օրերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: Օգոստոսի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: