«Չենք լռելու»-ն եկեղեցուն մեղադրում է տվյալներ հավաքագրելու մեջ

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը նախօրեին էլեկտրոնային նամակ է ստացել արտերկրում բնակվող իր համակիրներից, որում Մայր աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը դիմում է Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ և Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին հետևյալ խայտառակ պահանջով.

«ՀՀ կառավարության անունից Վեհափառ Հայրապետին դիմում է կատարվել աջակցելու միգրացիայի պետական կարգավորման քաղաքականությանը: ՀՀ կառավարության ակնկալությունն է Մայր Աթոռի արտերկրյա թեմերի օժանդակությամբ ստանալ համապատասխան տեղեկություն ՀՀ քաղաքացի հանդիսացող այն անձանց վերաբերյալ, որոնց արտերկրներում ծնված երեխաները համապատասխան փաստաթղթեր չունեն, ոքեր խնդիրներ ունեն փաստաթղթերի հետ զինակոչային տարիքի պատճառով, ովքեր ունեն ժամկետանց կամ նույնիսկ ԽՍՀՄ նմուշի անձնագրեր, ովքեր արտասահման են մեկնել ծնողների հետ` ունենալով միայն ծննդյան վկայականներ», գրված է նամակում:

Այնուհետև նշվում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հավանություն է տալիս այս ծրագրին: Նամակում Ֆրանսիայի առաջնորդին է հանձնարարվում անհապաղ իրագործել նշված տվյալների հավաքագրումն ու Սբ. Էջմիածին փոխանցել թեմի տարածքում համապատասխան պարագաներով բնակություն հաստատած հայաստանցիների անուններն ու հասցեները:

Կարդացեք նաև

«Չենք լռելու»-ն որակում է Մայր աթոռի գործողությունները որպես սեփական հոտի անդամներին մատնելուն ուղղված պահանջ: Հրապարակվող նամակը ևս մեկ ապացույցն է այն իրողության, որ դարեր շարունակ մեր պետականությունը պահած Հայ Առաքելական եկեղեցին այսօր իր գերագույն հովվապետի հետ միասին որևէ աղերս չունի հասարակ ժողովրդի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Ողջ ԵՄ-ն աջակցում է Խաղաղության խաչմերուկ ծրագրին. Սլովենիայի ԱԳ նախարարը խոսեց ԵՄ-ի անունից «Սլովենիան աջակցում է խաղաղության օրակարգին, Սլովենիայի վարչապետն աջակցում է վարչապետին ի սկզբանե»,- այս մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Նրա կարծիքով, դա կարևոր հնարավորություն է խաղաղության և կայունության համար տարածաշրջանում: «Ողջ Եվրամիությունը սատարում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Այս պատճառով մենք մեծապես կարևորում ենք խաղաղության համաձայնագիրը, նախագիծը, քանի որ այն իսկապես կարող է նոր դռներ բացել՝ ստեղծելու այս անկեղծ խաղաղության օրակարգը»,- ասաց նա՝ խոսելով ԵՄ-ի անունից։ Արաքս Մարտիրոսյան ԵՄ, Փաշինյան, Խաղաղության խաչմերուկ, Ադրբեջան, ռեգիոն, Հարավային Կովկաս, Սլովենիա, Տանյա Ֆայոն