Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբաններին դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննության շուրջ հազար էջանոց նյութերին ծանոթանալու համար քննիչները տվել էն ընդամենը մեկ օր: Ակնհայտ է, որ նրանց տրամադրած ժամկետը ողջամիտ չէ սույն գործին ծանոթանալու և միջորդություններ ներկայացնելու համար:
Նախագահը նաև հանձնարարել է Նախարարների կաբինետին՝ կրթության, գիտության ու մշակույթի ոլորտի հայտնի գործիչների, լեզվի առաջատար մասնագետների մասնակցությամբ աշխատանքային խումբ ստեղծել, որը պետք է զբաղվի Ուկրաինայում լեզուների գործածման վերաբերյալ օրենսդրության կատարելագործման համար անհրաժեշտ փոփոխությունների մշակմամբ:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
«Սիրիական ճգնաժամի ներկա հանգրվանին Իրանի բացահայտ ներգրավումը մի պահ երեւութապես երկրորդ փլան մղեց ռուսական դերակատարության գործոնը, երբ մանավանդ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդի նախագահ եւ գերագույն հոգեւոր պետի ներկայացուցիչ Սայիտ Ջալիլի Դամասկոսում հայտարարեց, որ Իրան պիտի չարտոնե դիմադրության առանցքին քանդումը, որուն մի մասն է Սիրիան»:
Մինչև 1915 թ-ը գործած Կտուցի եկեղեցու վերականգնմանն ուղղված նախնական աշխատանքներն արդեն սկսվել են: Միաժամանակ ընթանում են նաև Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում երրորդ պատարագը մատուցելուն ուղղված աշխատանքները:
Երկու ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Դեպքը տեղի է ունեցել Բաղդադից 50 կմ հարավ-արևելք գտնվող Ալ-Թանմիա գյուղում: Հաղորդվում է, որ հարձակման թիրախը եղել են աղոթքի հավաքված շիա մահմեդականները: 30 մարդ վիրավորվել է:
Հնդկահայության փառավոր և հարուստ պատմության մասին հոդվածներ պարունակող տարեգիրքը հրատարակվել է Կալկաթայի Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցու վարչության հովանավորությամբ:
Վթարի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:
Վարկավորման բաժնի պետ Ֆիլիպ Շիմչակն ասել է, որ ԵՆԲ-ը հնարավորություն եւ ցանկություն ունի ավելի մեծ գումարներ հատկացնելու Հայաստանին ուղղված ծրագրերին:
ИТАР-ТАСС-ը նշում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ամերիկյան նավը փրկում է ծանր դրության մեջ հայտնված իրանցի ծովայիններին:
Օրհուս կենտրոնն այս հարցով դիմել է Բնապահպանության նախարարություն: Հիշեցնենք, որ Արմանիսի ոսկու բազմամետաղանոց հանքավայրը շահագործվում է 2011թ աշնանից:
Նոր խորհրդարանի առաջնահերթ նպատակը նոր սահմանադրության հարցով հանրաքվեի նախապատրաստումն է, ինչպես նաև երկրի ողջ տարածքի վրա կենտրոնական իշխանության հաստատումը:
Ըստ ԻԻՀ-ի ԱԳՆ-ի ղեկավարի` սիրիական հասարակությունը «ազգերի, կրոնների եւ մշակույթների հիանալի խճանկար է, եւ այն կմասնատվի, եթե նախագահ Բաշար Ասադը հանկարծ տապալվի», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Կուսակցությունը նախօրեին հայտարարել է, որ ազատազրկման դատապարտված Տիմոշենկոն իրենց ընդլայնված ցուցակի առաջին տեղում է` ընտրություններին մասնակցելու համար:
Սարքի ստեղծման աշխատանքներն սկսվել էին դեռևս 2004 թ-ին: Նախագծի վրա աշխատել է 180 ինժեներ:
Այն բանից հետո, երբ Բելառուսում չէր երկարաձգվել այդ երկրում Շվեդիայի դեսպան Ստեֆան Էրիկսոնի հավատարմագրումը, Ստոկհոլմը հայտարարել էր, որ Շվեդիան Բելառուսի նոր դեսպան չի ընդունի, ինչպես նաև պահանջել էր, որ Բելառուսի դեսպանատան երկու աշխատակիցներ վերադառնան հայրենիք:
յս մասին հայտնել է Մոսկվայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որի խոսքերը մեջբերում է «Կոմերսանտը»: «Այսօր մենք խոսել ենք կարևոր թեմայի՝ Հայաստան մատակարարվող գազի գնի շուրջ: Կարծում եմ, որ փոխհամաձայնության ենք եկել դրա ձևավորման սկզբունքների շուրջ: Այն պետք է բխի գազի իրական շուկայական գնից՝ բազմապատկված կամ բաժանված, ինչպես ուզում եք, Հայաստանին բնական գազով ապահովելու համար՝ ըստ տարածաշրջանում համադրելի գների և սակագների՝ պահպանելով նրա (Հայաստանի) տնտեսության արդյունավետությունը»:
Հայաստանը շահագրգռված է միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակում փոխադարձ հետաքրքրության վրա հիմնված արդյունավետ համագործակցության հարցում:
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` օգոստոսի 8-ին գումարած արտահերթ նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2012թ. սեպտեմբերի 9-ին հանրապետության Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի միջեւ:
Նա նշել է, որ անցյալում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով համայնքների բազմաթիվ անդամներ լքել են Թուրքիան, սակայն իրենք կցանկանային, որ բոլորը վերադառնան:
Հակաիրանական կոալիցիայի առաջին շարքերում գտնվելու Բաքվի ջանքերը տվեցին իրենց պտուղները: Վերջին օրերին ԱՄՆ իշխանությունների շուրթերից ուղղակիորեն Ադրբեջանին վերաբերող մի քանի կարևոր մեսիջներ հնչեցին:
Ոստիկանության լրատվական ծառայությունը արձագանքել է «Առավոտ» օրաթերթի խմբագրականին, որտեղ հարցադրումներ էին հնչել «Հարսնաքարի» միջադեպի և դրա հետաքննության շուրջ: Ստորև ներկայացնում ենք ոստիկանության պարզաբանումը.
Հիշեցնենք, որ ԵՄ անդամ 27 երկրների ԱԳՆ ղեկավարները հուլիսի 23-ին ընդունել էին Սիրիային զենքի մատակարարման բեռնարգելքում լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկելու որոշումը:
Կողմերի՝ գործի նյութերին ծանոթանալուց հետո, կկազմվի մեղադրական եզրակացություն, որը հաստատվելուց հետո կուղարկվի դատարան:
«Աշնանը նախատեսված է ռուս և հայ գործընկերների հանդիպումը: Նրանց առջև դրված է շատ ճիշտ խնդիր` մշակել տնտեսական ոլորտում 2 երկրների միջև մինչև 2020թ. զարգացման ծրագիրն ու պատրաստել ճանապարհային քարտեզ»,- ասել է Պուտինը:
Ավելի վաղ Իրանի կառավարությունը 12 երկրների արտգործնախարարների հրավիրել էր Սիրիայի հարցով խորհրդակցություն անցկացնելու օգոստոսի 9-ին` Թեհրանում:
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Խմբերգային արվեստի օրերի» շրջանակներում օգոստոսի 7-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայացավ Ստամբուլի Դպրաց դասի «Վարդանանց» երգչախմբի եզրափակիչ համերգը:
Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար) երախտագիտություն է հայտնում Մասաչուսեթս նահանգի ներկայացուցիչ Ջոնաթան Հեչթին «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը և ժողովրդավարության զարգացումը սատարող» բանաձևը նախաձեռնելու համար, որը օգոստոսի վեցին միաձայն ընդունվեց Մասաչուսեթսի նահանգի Ներկայացուցիչների պալատում:
Վրաստանը ձգտում է կարգավորել իր հարաբերություններն աբխազ ու օս ժողովուրդների հետ և պատրաստակամություն է հայտնում մի կողմ դնել տարաձայնությունները: Այս մասին նշված է Վրաստանի ԱԳՆ-ի երեկ տարածած՝ 2008 թվականի օգոստոսյան պատերազմի 4-ամյակին առնչվող հայտարարությունում: