Նախարար Գագիկ Բեգլարյանն ընդգծել է, որ նախարարության համար առաջնային խնդիրներից մեկը կառուցվող ճանապարհների բարձր որակի, սպասարկման ժամկետների ավելացումն ու դրանց արդյունավետության մեծացումն է:
«Դժվար է պատկերացնել, որ Արևմուտքը փակել է աչքերն ու աջակցել է այդ սադիստական համակարգի ստեղծողներին: Այս իշխանությունը շատ ջանք է գործադրել՝ մեր երիտասարդությանը վերածելու առանց իդեալների ու պատվի հասարակության, սակայն չի կարողացել»:
Այսօր, Սևակ Մինասյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրել է երկամսյա կալանքը:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ Оliver Wyman-ը երկրի 14 խոշորագույն բանկերում սթրես-տեստեր է իրականացրել, որոնց ձեռքերում են գտնվում Իսպանիայի բանկային համակարգի ակտիվների 90 տոկոսը: Պարզվել է, որ ամենաշատը լրացուցիչ միջոցների կարիք ունի Bankia-ն, որին անհրաժեշտ է 24,7 միլիարդ եվրո: Այնուհետու հաջորդում են Catalunya Caixa, Novagalicia, Banco de Valencia, Banko Popular, Banco Mare Nostrum բանկերը:
Արդեն մթերված բերքի դիմաց վճարումները, ըստ փոխնախարարի, հիմնականում կատարվում են տեղում կամ 7-10 բանկային օրվա ընթացքում. -«Իսկ այն գործարանները, որոնք խոշորածավալ մթերումներ են իրականացնում կամ ֆինանսական խնդիրներ ունեն, պայմանագրեր են կնքում` ժամանակացույցով մարում են: Ամեն դեպքում այդ բոլոր գործարանները գյուղացիների հանդեպ պարտավորությունները պետք է մարեն այս տարի` մինչեւ նոյեմբերի մեկը»:
Ն լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնում են, որ այցի արդյունքներն ամփոփվել են սեպտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանի հետ կայացած հանդիպման ընթացքում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ տարի իրականացվելիք համատեղ միջոցառումների վերաբերյալ:
Նշենք, որ «Անկան» համարվում է իսրայելական «Հերոն» անօդաչու սարքերին փոխարինելու համար մշակվող տարբերակ:
Ներկայումս հանրահավաքում հանդես է գալիս ընդդիմության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, ով հայտնել է, որ խորհրդարանակ ընտրություններում Միխայիլ Սահակաշվիլիի քրեական ռեժիմի դեմ հաղթանակը անխուսափելի է:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից 168.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 29-ինԱզգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը ընդգրկում էր արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի և կապի, էներգետիկայի ու բնական պաշարների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության և կադաստրի ոլորտները, եկամուտների ձևավորումը, հարկային ու մաքսային քաղաքականությունը:
Washington Post թերթի փոխխմբագիր և սյունակագիր Դևիդ Իգնատիուսը սեպտեմբերի 28-ին հոդված է հրապարակել Սիվիլիթաս հիմնադրամի և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանի դեմ քաղաքական հետապնդումների մասին: Civilnet.am-ը ամբողջությամբ թարգմանել է հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև.
Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբով յուրացման եղանակով 211.680.984 ՀՀ դրամ և խարդախությամբ 29.000.000 դրամ գումարներ հափշտակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Նախաքննությունը շարունակվում է:
Բանդիտիզմի, ավազակություն, ավազակային հարձակում նախապատրաստելու, տրանսպորտային միջոցների ապօրինաբար տիրանալու, առանց իրացնելու նպատակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով այսօրվա նիստը տեղի չունեցավ ամբաստանյալ Քյարամ Ամոյանի հիվանդության պատճառով:
Ակցիայի մասնակիցների մի մասը ձերբակալվել է: Ներկայումս ԱԻԿ-ի ղեկավարությունը փորձում է ճշտել ձերբակալվածների թիվը:
Известия-ի հրապարակումից հայտնի է դառնում, որ Մարտիրոսյանի նոր գործատուն՝ ТНТ-ն է նրան պարտավորեցրել խզել իր կապերը այլ հեռուստաալիքների հետ: ТНТ-ի պայմանագրում ամրագրված է, որ Մարտիրոսյանը չի կարող հանդես գալ այլ ալիքներում: Ավելին՝ պարզվել է, որ ТНТ-ին է դիմել Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը՝ խնդրելով բացառություն անել Прожекторперисхилтон-ի համար, սակայն կտրուկ մերժում է ստացել:
Սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ հայրենիք վերադառնալ ցանկացող հայերի վերադարձը դյուրացնելու, նրանց մուտքը, ինտեգրումը Հայաստան հնարավորինս արագ կազմակերպելու նպատակով ձեռնամուխ են եղել «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia Foundation) հիմնադրամի ստեղծմանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.51-ին, մարվել՝ 19.57-ին: Այրվել է 300քմ մակերեսով խոտածածկ տարածք:
ՀՀ ԿԳ նախարարության լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնում են` միաժամանակ, նախարարը համապատասխան գրություններով դիմել է նաև Երևանի քաղաքապետին և ՀՀ մարզպետներին` նման հանձնարարականներ տալ իրենց ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրեններին:
Չնայած փորձաքննության արդյունքում ձվում վտանգավոր մանրէներ չեն հայտնաբերվել, այնուամենայնիվ մինչև առաջացած խնդիրների պատճառների պարզումը, ընկերությունը կոչով դիմում է քաղաքացիներին իրենց կողմից ձեռք բերված սեպտեմբերի 15-ի արտադրության ձվերը նույն իրացման կետերում փոխանակել այլ օրերի արտադրության ձվերով:
Nippon Shokubai ընկերությունը հիմնվել է 1941թ. և մասնագիտացած է քիմիական արտադրության ոլորտում: Ընկերությունում աշխատում է ավելի քան 3500 մարդ:
Հանձնարարականներ են տրվել համապատասխան գերատեսչություններին՝ քննարկելու հայկական կողմի առաջարկությունը և հստակեցնելու ատոմակայանի կառուցման ֆինանսական մեխանիզմները:
Ուկրաինացի պատմաբան Անդրեյ Կոզիցկու «Ցեղասպանությունը և քաղաքացիական բնակչության զանգվածային ոչնչացման քաղաքականությունը 20-րդ դարում» (Պատճառները, առանձնահատկությունները, հետևանքները) ձեռնարկը երկրի կրթության նախարարության կողմից առաջարկվում է որպես ուղեցույց հումանիտար մասնագիտություններով բուհերի ուսանողների համար:
Իրանը ներկայացրել է սեփական արտադրության 14.5 միլիմետր տրամաչափի «Շահեր» դիպուկահար հրացանը ու «Նինվե» տակտիկական ավտոմեքենան, որը կշռում է 2.5 տոննա: Այս մասին, ըստ իրանական IRNA լրատվական գործակալության` հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ահմադ Ռեզա Պուրդաստանը:
Այդ երկրում արդեն իսկ լուրեր են պտտվում, թե Մամեդյարովին կարող են փոխարինել նրա առաջին տեղակալ Հաֆիզ Փաշաևով:
Հարվածի հետևանքով «Գազել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրով անցնող գազի խողովակին և կիսակողաշրջվել:
Հերթական քննարկումը տեղի ունեցավ այսօր ՝ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում և «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում: Քննարկումներին իր մասնակցությունը ցուցաբերեց նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Այսպիսով, սեպտեմբերի 30-ին Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը Հրազդան կայարանից կմեկնի 7:15՝ Երևանի «Ալմաստ» կառամատույց հասնելով 8:40-ին, որտեղին ժամը 9:00 այն կուղևորվի դեպի Սևան: Շորժա էլեկտրագնացքը կժամանի 12:15-ին: Ալմաստ կառամատույց էլեկտրագնացքը կմեկնի 15:40՝ Երևան ժամանելով 18:55, իսկ Հրազդան՝ 20:40-ին:
Ըստ Ա. Սիմոնյանի՝ հոկտեմբերի 22-25-ին Հայաստանում տեղի կունենա հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստ, որտեղ կհստակեցվեն շինարարության սկսման ժամկետները:
Ըստ թուրքական Haber Türk թերթի՝ դրա պատճառն այն է, որ երեկ Սիրիայի տարածքից արձակված հրանոթային արկն ընկել է Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգի Աքչաքալեի շրջանում: Արկի պայթյունի հետևանքով զոհեր չէին գրանցվել, սակայն այն առաջացրել է ավերածություններ, ինչպես նաև թեթև վիրավորվել է երեք մարդ:
եպտեմբերի 12-ին Հայաստանի լեռնագնացների ազգային ֆեդերացիայի անդամներ Հայկ Տոնոյանն ու Արմեն Սայադյանը հաղթահարել են Ռեյնիր լեռնագագաթը: Այն գտնվում է ԱՄՆ Նեվադա նահանգում և 4392մ բարձրությամբ լեռնագագաթ է: ԱՄՆ-ում գտնվող լեռնագնացները, մոտավորապես 2000 կմ ճանապարհ մեքենայով կտրել-անցնելուց հետո միայն, կարողացել են հասնել Ռեյնիր լեռան ստորոտին:
Նույն օրը, ժամը 18.15-ին, ոստիկանություն է ներկայացել 40-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վրաերթը, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը՝ երբ իր մեքենայի հետնամասին է բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: