Վրաստանում 2 օր իջեցված կմնան պետական դրոշները

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրամանով օգոստոսի 7-ին և 8-ին ողջ Վրաստանում իջեցվելու են պետական դրոշները: Այս մասին հայտնում է Грузия Online-ը՝ վկայակոչելով երկրի նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը:

Պաշտոնական տվյալներով՝ 2008 թվականի օգոստոսյան հնգօրյա պատերազմի ժամանակ վրացական կողմը տվել է 413 սպանված, որոնցից 166-ը՝ զինվորական, 16-ը՝ ոստիկան, 220-ը՝ քաղաքացիական անձ, և 2234 վիրավոր:

Այսօր Թբիլիսիի Սուրբ Երրորդություն տաճարում կատարվելու է 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ զոհվածների հոգեհանգստի արարողությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031