
Չեչնիայում մահապարտը պայթեցրել է զինվորականներին

Այսօր Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում ահաբեկչական գործողություն է իրականացվել: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, Գրոզնու Օկտյաբրսկի շրջանում իրականացված պայթյունի հետևանքով 4 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ վիրավորվել: Այս մասին լրատվական գործակալությանը տեղեկացրել է Ռուսաստանի ՆԳՆ ներքին զորքերի մամլո ծառայության ղեկավար Վասիլի Պանչենկովը:
Նրա խոսքերով՝ պայթյունը որոտացել է այն ժամանակ, երբ զինվորականները զորամասի մուտքի մոտ դուրս են եկել զրահապատ ԳԱԶել-ից: Ստացած վերքերից տեղում մահացել են 2 սպա և մեկ պայմանագրային զինծառայող, ինպես նաև մի քաղաքացի: Վիրավոր են ևս 3 զինծառայողներ: Մամլո խոսնակը հայտնել է, որ պայթյունի վայրում հայտնաբերվել են ահաբեկչի մարմի մնացորդները: Պայթյունի տեղում աշխատում է հետաքննչական խումբը, որը կպարզի պայթուցիկի տեսակը և ուժգնությունը: Նա նաև ավելացրել է, որ վիրավորներին լրացուցիչ բուժօգնության անհրաժեշտության դեպքում պատրաստ են Մոսկվայից Գրոզնի թռչել մասնագետներ: