Մինչ այդ արդեն հայտնի էր, որ սիրիական ապստամբներին աջակցում են տարածաշրջանի մի շարք երկրներ: Մասնավորապես՝ հուլիսին հայտնի դարձավ, որ թուրքական իշխանությունները Քաթարի և Սաուդյան Արաբիայի հետ միասին գաղտնի ռազմակայան են բացել, որտեղից համակարգում են սիրիացի ապստամբներին հատկացվող օգնությունը:
Վերջին օրերին Սինայում պարբերաբար հարձակումներ են իրականացվում եգիպտական անցակետերի վրա: Երեկ նման հարձակումներից մեկի ժամանակ վիրավորվել է 6 մարդ: Ի պատասխան՝ եգիպտական բանակը ուղղաթիռներից հրթիռային հարված է հասցրել ենթադրյալ հարձակվողների ուղղությամբ:
Այսօր «Սարդարապատ» շարժումը հայտարարություն է տարածել Ախալցխայի բերդի վերանորոգումից հետո նրա վերաբացման կապակցությամբ վրացական իշխանությունների կազմակերպած համերգին հայ մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրի մասնակցության կապակցությամբ:
Խորհուրդը հաստատել է Ասիական զարգացման բանկի առաջարկած մոտեցումները եւ հանձնարարել ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենին սկսել Տրանշ 3-ի ՀՕՏԾ-ի նախապատրաստման աշխատանքները` համաձայն ԱԶԲ պահանջների:
Սիրիացի պաշտոնյայի խոսքերով՝ այս լուրերը նա լսել է Լիբանանում , որտեղ բուժման կուրս էր անցնում:
Այս մասին տեղեկացրել են ՀՀ պաշտպանության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ վերջինս կպաշտոնավարի այնքան մինչև նշանակվի նոր զինկոմ:
Կարծում եմ, որ այստեղ` Միացյալ Նահանգներում, մենք պարտավորություն ունենք, և ես շարունակում եմ խոսել Մերձավոր Արևելքի քրիստոնյաների, ինչու չէ` բոլոր կրոնական փոքրամասնությունների անունից: Կարծում եմ, որ ապագայում այս հարցը պետք է նախապայման դառնա սիրիական կառավարության առջև, որպեսզի այն ամբողջության կատարի իր պարտավորությունները»:
Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Բոնդարեվը նշել է, որ հեռահար ավիացիայի նոր տեսակը կապահովի «զինված ուժերի ռազմավարական առաջադրանքների կատարումը և կպահպանի անհրաժեշտ պոտենցիալը, որը նախատեսվում է երկրի ազգային անվտանգության ապահովման հիմնադրույթով»:
Խորհրդատվական բնույթի կոնֆերանսը նախագահել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին: Նշվում է 30 մասնակից երկիր` Աֆղանստան, Ալժիր, Հայաստան, Բելառուս, Բենին, Չինաստան, Կուբա, Էկվադոր, Վրաստան, Հնդկաստան, Ինդոնեզիա, Իրաք, Ղազախստան, Ղրղըզստան, Մալդիվներ, Նիկարագուա, Պակիստան, Ռուսաստան, Շրի Լանկա, Սուդան, Տաջիկստան, Թունիս, Թուրքմենստան, Վենեսուելա, Զիմբաբվե, Հորդանան, Պաղեստին: Տարածաշրջանի երկրներից չի հրավիրվել Ադրբեջանը:
Ռուսաստանի Արխանգելսկի մարզի Վելսկի դատարանը օգոստոսի 8-ին 3 տարի 4 ամսով իջեցրել էր 13 տարվա գաղությանի ռեժիմի դատապարտված Պլատոն Լեբեդևի պատժաչափը:
Տ. Սարգսյանը շնորհավորել է ներկաներին մասնագիտական տոնի կապակցությամբ, որն, ըստ նրա, հնարավորություն է ընձեռում գնահատական տալ շինարարին, նաև արձանագրել այն առաջընթացը, որ կա շինարարության ոլորտում:
Երևանում`օգոստոսի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին քամու ուժգնացում` 14-19 մ/վրկ արագությամբ:
Պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած գեներալն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում: Սպանվել է նաև նրա թիկնապահը, իսկ որդին վիրավորվել է:
Մուսուրլյանը լրագրող է աշխատում 1980-ականներից: Աշխատել է Տեխասում, Մոնտանայում, Վաշինգտոնում, ինչպես նաև՝ Արևելյան Եվրոպայում: Այստեղ իրականացրած իր աշխատանքի համար նաև ՆԱՏՕ-ի մեդալի է արժանացել:
22-ամայ Հովսեփ Բալմանուկյանին առևանգել էին Հալեպի մերձակայքում` Լիբանանի ճանապարհին: Առևանգիչները երիտասարդի համար պահանջում են մոտ 15.000 դոլար փրկագին:
Ֆիլիպիններում ջրհեղեղի պատճառ են դարձել հորդառատ անձրևները: Երկու օրվա ընթացքում՝ օգոստոսի 6-ին և 7-ին, մայրաքաղաք Մանիլայում ամսական նորմայի չափով տեղումներ են գրանցվել: Արդյունքում` մայրաքաղաքի մեծ մասը հայտնվել է ջրի տակ: Տարերային աղետը վնաս է հասցրել երկրի ավելի քան 2.5 մլն բնակչի:
Վրացական կողմից այդ հանդիպմանը ներկա են գտնվել նաև պաշտպանության նախարարության և միացյալ շտաբի ներկայացուցիչները: Հանդիպման ժամանակ հիմնական ուշադրությունը հատկացվել է այն միջոցներին, որոնց իրագործումը սկսվելու է 2013 թվականից և նախատեսում է որոշակի արտոնություններ զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների համար:
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է երեկ Թեհրանում Սիրիայի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովի բացումը. «Սիրիայում տիրող իրավիճակի կարգավորման հարցում Իրանի հնարավոր մասնակցության նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել. Թեհրանը սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում խաղում է բացառապես ապակառուցողական դեր: Դժվար էր պատկերացնել, որ Իրանը կարող է այդքան ջանքեր գործադրել Բաշար Ասադին իշխանական ղեկին […]
Նորին Սրբությանն ուղեկցում են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, ԱՄՆ հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Մայր Աթոռի միաբաններ Տ. Սիփան աբեղա Գևորգյանը, Տ. Թովմա աբեղա Խաչատրյանը և պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը:
Խորհրդաժողովի մեկնարկը տրվել է Առնո Բաբաջանյան համերգասրահում, որտեղ ներկա էին նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասյանը:
Փրկարար ծառայությունները քաղաքի բնակիչներին կոչ են արել ավտոմեքենաները թողնել ավտոտնակներում, իսկ բակերի կամ պատշգամբների կահույքը՝ հավաքել:
Օգոստոսի 10-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Գրիգոր Խ.-ին, որը ս/թ մարտի 14-ից ՌԴ Չելյաբինսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
«Ներկայումս Սիրիայում ստեղծված իրավիճակի հետեւանքով տարբեր պետություններում անցկացվում են տարերային դրամահավաքներ, որոնց ընթացքում հավաքված գումարները կարող են փոշիանալ: Նման անցանկալի ընթացքից խուսափելու համար է, որ սիրիահայերին օգնել ցանկացող մեր բոլոր հայրենակիցներին ընձեռվում է հնարավորություն նվիրատվություններ կատարել առանձնացված դրամային եւ արտարժութային հետեւյալ հաշվեհամարներին…
Վթարի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նա հրազենային վնասվածքը ստացել է օգոստոսի 8-ին Վրաստանի Հանրապետությունում: Լավչյանը մեկնել էր ամառային հանգստի Բաթումի և հրազենային վնաս ստացել է այնտեղ` վրացու կողմից արձակված կրակոցից:
Այժմ սարքը պատրաստվում է նոր, «մարսային» ծրագրային ապահովման բեռնմանը, հայտնել են ՆԱՍԱ-ից: Ծրագրային ապահովումը նախատեսվում է փոխարինել մարսային հինգերորդ օրը: Վայրէջքային տարբերակը կփոխարինվի «մարսայինով», որը հարմարեցված է մոլորակում աշխատելուն:
Օպերատիվ քննչական խումբը Ժ. Բաբինյանին հայտնաբերել է իր սեփական երկհարկանի տան 2-րդ հարկում` կախված վիճակում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժի՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Մևլյութ Դուդուն այցելել է Սիրիային սահմանամերձ շրջաններ:
Օգոստոսի 9-ին, ժամը 19.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գաջեգործների 2-րդ փողոցի թիվ 1 տան մոտակայքում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Հետաքրքրական է, որ այս վիճելի կղզիների հարցում ԿԺԴՀ-ն, որ միշտ թշնամաբար է տրամադրված իր հարավային արյունակցի հետ, աներկբա պաշտպանում է Հարավային Կորեային: