Ֆրանսիայում ձերբակալվել է ETA-ի նշանավոր անդամներից մեկը

Ֆրանսիայի հարավում ձերբակալվել է բասկյան ETA խմբավորման ամենափնտրվող ահաբեկիչներից մեկը՝ Ինյակի Իմաս Մունդուատեն:
Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը, հուլիսի կեսերի թարմացված ցուցակի համաձայն՝ նա խմբավորման ամենավտանգավոր անդամների ցուցակում զբաղեցնում էր 4-րդ հորիզոնականը: Ինյակի Իմաս Մունդուատեն համարվում է ETA-ի վերջերս ցրված երիտասարդական թևի ղեկավարներից մեկը, ինչպես նաև 2007թ. վնասազերծված «Ուրեդերրա» ռազմական խմբի անդամ: Նա 10 տարի թաքնվում էր: Մունդուատեն Իսպանիայից փախել էր 2001թ.-ին, իսկ 2008թ.-ին Փարիզի դատարանը՝ ընդհատակյա ահաբեկչական խմբավորումներին անդամակցելու մեղադրանքով նրան դատապարտեղ 4 տարվա ազատազրկման: Սակայն Մունդուատեին հաջողվեց փախչել:

ETA-ն ստեղծվել է գեներալ Ֆրանկոյի իշխանության օրոք՝ բռնապետության դեմ երկրի բասկ փոքրամասնության պայքարը համակարգելու նպատակով: Անցյալ տարի սակայն ETA-ն հայտարարեց, որ դադարեցնում է պայքարի ահաբեկչական գործելաոճը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031