Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Ինչպես նշել է ԱՄՆ ավիացիոն ծառայության ներկայացուցիչ Իեն Գրեգորը, թաղամասի բնակիչներից ոչ ոք չի տուժել, քանի որ ինքնաթիռն ընկել է ճանապարհի վրա: Սակայն դեռ հայտնի չէ, թե որն է եղել վթարի պատճառը:
Ռումբերն ու արկերն ուղղակի չեն դիպել շենքին և միայն հարակից տարածքներում արձանագրված պայթյունների հետևանքով, բեկորներից կոտրվել են առաջնորդարանի պատուհանների ապակիները:
Հայկ Դյուցազունն այդ օրը, աշնանային արևադարձից 40 օր առաջ հաղթեց Արարատը նենգորեն զավթած Տիտանյան Բելին և վերատիրեց Հայոց Աշխարհն ու հայությանը բերեց ազատ կյանք՝ ի փառս Հայի ու Հայ Աստվածների:
Զոհերի թվում է նաև մզկիթի իմամը: Քանի որ միջադեպը տեղի է ունեցել մահմեդականների սուրբ ամսվա` ռամադանի ընթացքում, մզկիթը երեկոյան նամազի ընթացքում լեփ լեցուն է եղել:
Տրամադրված ժամկետը կողմը գնահատել էր որպես ոչ ողջամիտ և միջնորդել էր երկարացնել գործի նյութերին ծանոթանալու ժամկետը, ինչը մերժվել էր: Սակայն դատախազությունը հանձնարարել էր ոստիկանությանը ևս մի քանի օր ժամանակ տրամադրել կողմին:
Ըստ նույն աղբյուրի` երեկ բերման է ենթարկվել նաև հետախուզման մեջ գտնվող ևս երեք քաղաքացի:
Սպանությունից հետո Փիտըրսընը թաքնվել է դեպքի վայրից, իսկ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայրում աշխատել են քրեական փորձագետները, որոնք փորձում են պարզել մարդասպանի արարքի դրդապատճառները: Ոստիկանությունը հետախուզում էր հայտարարել Փիտըրսընի նկատմամբ, ով փախել էր ոտքով: Նրա որոնումներին միացել են նաեւ ուղղաթիռներ ու հատուկ վարժեցրած շներ:
ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և վստահորեն իրականացրել մարտական հերթապահությունը, գրված է ՊԲ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մինչ այդ Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններին ԿԸՀ ներկայացված կուսակցությունների ցուցակում մերժել էին գրանցել Յուլյա Տիմոշենկոյին, ինչը բողոքի ալիք էր բարձրացրել ընդդիմադիր ուժերի մեջ:
Այդ անմարդաբնակ ժայռոտ տարածքը միջազգային տարաձայնությունների առարկա է դարձել 1945 թ. հետո, երբ Կորեան ազատվեց ճապոնական գերիշխանությունից: Տոկիոն պնդում է, որ Հարավային Կորեան ապօրինի օկուպացրել է այդ տարածքները, որոնք 1905 թվականից մտել են Ճապոնական կայսրության կազմի մեջ: Սեուլը և Պհենյանն իրենց հերթին հայտարարում են, որ այդ տարածքները միշտ մտել են կորեական պետության կազմի մեջ:
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աֆղանստանցի ոստիկանը երեք ամերիկացի զինծառայողներին հրավիրել է ընթրիքի, գնդակահարել նրանց եւ փախչել:
Միաժամանակ, Լատվիայի ԱԳՆ-ն հերքում է, որ իր երկրի իշխանությունները մասնակից են REGNUM-ում կատարված խուզարկությանը: «ԱԳՆ-ն նման խնդրանքով չի դիմել, բացի այդ, մենք տեղեկություն չունենք, որ Լատվիայի այլ կառույցներ նման խնդրանքով դիմել են Ռուսաստանին»,-հայտարարել է Լատվիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Սկաուտների հետ հանդիպմանը վարչապետն ընդգծել է շարժման դերը երիտասարդ սերնդի դաստիարակման գործում: Նրա խոսքով` հայ սկաուտական շարժման յուրահատկությունը հայրենասիրությունն է եւ հայերի ինքնության պահպանումը:
«ՄԻ-35» ուղղաթիռները հանդիսանում են «ՄԻ-24»-ի ժամանակակից տեսակը, որը նախատեսված է հրետանատանկային տեխնիկայի ոչնչացման, ցամաքային զորքերին կրակային աջակցություն ցուցաբերելու, դեսանտների եւ վիրավորների տեղափոխության համար, ինչպես նաեւ բեռանփոխադրման համար:
Օգոստոսի 10-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ առավոտյան ժամը 06.00-ին մահացել է «Շեվրոլետ»-ի վարորդ Մ. Հովհաննիսյանը:
Ռոգոզինը նաև հայտնել է, որ մինչև 2020 թվականը սպառազինության պետական ծրագրի շրջանակներում նախատեսվում է գնել և արդիականացնել ավելի քան 2000 ավիացիոն համալիրներ:
Ականատեսները ոստիկաններին պատմել են, որ երբ կրակոցները դադարել են, դեպքի վայրից հեռացել են երկու սևամորթ տղամարդիկ:
Վարորդը լեռնային ճանապարհի վրա կորցրել է մեքենայի կառավարումը և 100 մետր ցած է գլորվել: Այժմ տարածքում փրկարարական աշխատանքներ են իրականացվում և չի բացառվում, որ զոհերի թիվն աճի:
Օգոստոսի 14-ին՝ ժամը10։00-ից մինչեւ օգոստոսի 15-ի ժամը 10։00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` «Պրագա» եւ «DDD» հյուրանոցային համալիրների, Գրիբոյեդով 1-5, Կոմիտաս 48, 48/1, 50, Ն. Զարյան 13-23, Վրացական 8, 10, Արաբկիր 41, 43 փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Տաջիկստանի Լեռնային Բադախշանի ինքնավար մարզի կենտրոնում՝ Խորոգ քաղաքում, զինվորականները կրակ են բացել մեքենայի վրա, որը չի ենթարկվել կանգնելու հրահանգին: Դեպքի հետևանքով զոհվել է 1, ծանր վիրավորվել 3 մարդ: Խորոգում անցակետեր տեղադրվել են հուլիսի 24-ից` մոտ մեկ շաբաթ այստեղ անցկացված հատուկ գործողություններից հետո, որի նպատակն էր չեզոքացնել հատուկ ծառայությունների գեներալ Աբդուլո Նազարովին սպանած զինյալների խումբը:
Հունիսին Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը EPDK-ի հետ համատեղ մշակել էր մի օրինագիծ, ըստ որի՝ երկրի մասնավոր սեկտորին թույլ տրվեց բնական գազ ներկրել Թուրքիա, ընդ որում՝ մասնավոր սեկտորին թույլ է տրվում գազ ներկրել այն երկրներից, որոնց հետ Թուրքիան ունի գազային համաձայնագիր, և այն երկրներից, որոնց հետ տվյալ ոլորտի համագործակցությունը դեռ չի հաստատվել:
Ամերիկացի զինծառայող Նասեր Ջեյսոն Աբդոն դատապարտվել է ցմահ ազատազրկման ռեստորանում պայթյունների նախապատրաստման համար:
Բնապահպանների փոխանցմամբ, հունիսի 26-ին ՀՀ կառավարության ընդունարանից իրենց բանավոր փոխանցվել է, որ ամբողջական տեղեկատվությունը կտրամադրվի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից:
Քլինթոնը թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունենալիք իր հանդիպումներում քննարկելու է սիրիական վերջին զարգացումները:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են 2012թ.-ի նոյեմբերի 6-ին:
Պան Գի Մունը ՄԱԿ-ի ԱԽ-ին խորհուրդ է տվել երկարացնել ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ բանագնացի գործունեությունը Սիրիայում, որի մանդատի ժամկետն ավարտվում է օգոստոսի 31-ին:
Օրինագծով նախատեսվում է պատժամիջոցներ կիրառել այն ընկերությունների և մարդկանց նկատմամբ, որոնք համագործակցում են իրանական իշխանությունների հետ ուրանի հայթայթման գործում, այսինքն` այդ երկրին վաճառում են, վարձով են տալիս կամ ուղղակի տրամադրում են տանկերներ ուրանի տեղափոխման համար:
Սակայն նրանց այդ հարցում դեռ չի աջակցում բանակի ու հատուկ ծառայությունների հրամանատարությունը: Էհուդ Բարաքն ընդունում է, որ Իրանն այդ հարձակումն անպատասխան չի թողնի և այդ գործում կներգրավի լիբանանյան «Հըզբոլլահ» շարժմանը՝ նրա հազարավոր հրթիռների հետ մեկտեղ: Հակամարտության յուրաքանչյուր օրն Իսրայելի համար արժենալու է 1.5 միլիարդ շեքել (375 միլիոն դոլար):
Այժմ Սիրիայի դեմ արդեն գործում են մի շարք միջազգային պատժամիջոցներ, որոնք ընդունվել են ԱՄՆ-ի և Եվրոպական Միության կողմից: