
Թուրքիան հերքում է Սիրիայում թուրք գեներալի ձերբակալման լուրը

Թուրքիայի արտգործնախարարությունը հերքում է տարածված լուրերն այն մասին, թե Հալեպում թուրք գեներալ է ձերբակալվել:
Հերքվել է նաև այն, որ թուրք գեներալին ցանկանում են փոխանակել Դամասկոսում առևանգված 48 իրանցիների հետ:
Ըստ CNNturk-ի՝ Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Սելչուք Ունալը հիշեցրել է, որ նախարար Ահմեթ Դավութօղլուն երեկ հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ:
«Իրանցի նախարարը Թուրքիայից օգնություն է խնդրել 48 իրանցիներին ազատ արձակելու հարցում և մեր նախարարությունը հնարավոր ամեն ինչ անելու է այդ հարցի լուծման համար»,- ասել է Ունալը: