Բաղրամյան պողոտայում մոտոցիկլետը հարվածել է տարեց կնոջը (տեսանյութ)

Այսօր Բաղրամյան պողոտայում մոտոցիկլետով վրաերթի են ենթարկել տարեց մի կնոջ:
Տուժողին առաջին օգնությունը ցուցաբերել են անցորդները, այնուհետև ժամանել է շտապօգնության մեքենան և մարմնական վնասվածքներ ստացած կնոջը տեղափոխել հիվանդանոց:
Ըստ 1in.am-ի տեղեկությունների՝ մոտոցիկլետի վարորդը աշխատում է որպես առաքիչ: Նա վթարից հետո փախուստի չի դիմել:
Հետաքրքրականն այն է, որ տեսանյութում վթարից տուժած կնոջը օգնություն ցույց տալու ընթացքում մոտակայքում ոստիկանության մեքենա կամ աշխատակից չի երևում, ով կկարգավորեր խցանված երթևեկությունը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031