Սիրիայի ֆինանսների նախարարը հերքում է իր փախուստի լուրը

Սիրիայի ֆինանսների նախարար Մուհամմադ Ալ-Ջելաթին հերքել է արաբական ու եվրոպական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, որ ինքը ձերբակալվել է: «Ինձ հետ ամեն ինչ կարգին է, ես իմ գրասենյակում եմ և կատարում եմ իմ աշխատանքը»,- ասվում է նախարարի հայտարարության մեջ, որ փոխանցում է սիրական պետական հռուստաալիքը:

Ավելի վաղ սաուդյան «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հայտնել էր, որ նախարարը ձերբակալվել է երկիրը լքելու փորձի ժամանակ:

Հիշեցնենք, այսօր ընտանիքի հետ Սիրիայից փախել է երկրի վարչապերտ Ռիյադ Հիջաբը: Ըստ ԶԼՄ-ների, նրա հետ փախել են ևս 3 նախարար, որոնց անունները չեն հաղորդվում:

Տեսանյութեր

Լրահոս