Բարի գալուստ քաղաքական Օլիմպիադա

«Համաշխարհային առաջնորդները մեկնեցին Լոնդոն՝ Օլիմպիական խաղերին հետևելու և դիվանագիտական քննարկման նպատակով: Իսկ ի՞նչ կլիներ, եթե նրանք Լոնդոն գային մրցումներին մասնակցելու համար: Ո՞վ և ի՞նչ սպորտաձևում կհաղթեր»,- նման հարցադրումներ է արել «The Guardian»-ի մեկնաբան Պատրիկ Բարքհեմը և ինքն էլ փորձել է պատասխանել այդ հարցերին:

 

Ձյուդո

Յոթ տարվա ընդմիջումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բրիտանական ուղևորության ժամանակը շատ ճիշտ էր ընտրված՝ այն իմաստով, որ նա Անգլիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի ընկերակցությամբ հնարավորություն ունեցավ հետևելու ձյուդոյի եզրափակիչ մրցելույթներին: 59-ամյա Պուտինն ունի կարատեի՝ սև, ձյուդոյի՝  կարմիր-սպիտակ գոտիներ: Ճապոնիայի վարչապետ Յոսիկո Նոդան ձյուդոյի սև գոտի ունի: Համեմատելով այս երկու առաջնորդների սպորտային հնարավորությունները՝ «The Guardian»-ի հեղինակը գրում է. «Ձյուդոյի դիվանագիտությանն են նույնիսկ վերագրում այդ երկու երկրների հարաբերությունների ջերմացումը:

 

Բասկետբոլ

Այս սպորտաձևում, ըստ «The Guardian»-ի՝ ոսկե մեդալի միանշանակ հավակնորդն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է: «Առանձնանալով իր խաղով դպրոցական ավարտական դասարանում, Բարաք Օբաման ընդգրկվել է դպրոցի լավագույն թիմում»,- գրում է Պատրիկ Բարքհեմը: Օբամային, ըստ նրա, համարում էին խելացի և շրջահայաց խաղացող, «սակայն նա անհուսալի հարձակողական պաշտպան էր և չէր կարողանում բավարար չափով բարձր ցատկել»:

 

Թենիս

«The Guardian»-ի հրապարակման հեղինակի կարծիքով՝ մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն իր մեջ զարգացրել է բազմաթիվ սպորտային տաղանդներ, այդ թվում` թենիսի: «Նա Օքսֆորդի քոլեջում եղել է քոլեջ թենիսի թիմը ավագը, և նրա մարզավիճակը, ըստ 2011 թվականին նրա մարզչի, բավական լավն է եղել»,- գրում է Բարքհեմը: Ըստ «The Guardian»-ի, Անգլիայի վարչապետի սպորտային տվյալները բավարար են, որպեսզի նա տեսախցիկների առաջ չվախենա մրցել Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնի հետ:

 

Ֆուտբոլ

«Ֆրանսուա Օլանդը սիրում է ֆուտբոլ, այսօր դեմ չէր լինի խաղալ, սակայն այդ դեպքում Ֆրանսիայի նախագահը կհանդիպեր լուրջ մրցակցի` ի դեմս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի»,- գրում է, «The Guardian»-ի  մեկնաբանը` ավելացնելով, որ Մերկելը ֆուտբոլի կրքոտ երկրպագու է, և «ինչպես հայտնի է Հունաստանին, 11 մետրանոցները նշանակում է առանց փոխզիջման»:

 

Վազք

Այս սպորտաձում ոսկե մեդալի հիմնական հավակնորդ, ըստ «The Guardian.-ի, կհամարվեր Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին:

 

Բեյսբոլ

Բեյսբոլը զրկվեց օլիմպիական խաղի կարգավիճակից Պեկինի խաղերից հետո, սակայն Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը ցանկանում է այն վերականգնել, քանի որ նա ժամանակին երազում էր խաղալ «San Francisco Giants»  թիմում:  «Համաշխարհային առաջնորդների մասնակցությամբ եզրափակիչ խաղի դեպքում Չավեսը կհանդիպեր Ջորջ-Բուշ-ավագի դիմակայությանը, ով բավականաչափ լավ խաղացող էր և ուսանողական տարիներին գլխավորում էր Եյլի բեյսբոլային թիմը»,- գրում է «The Guardian»-ի մեկնաբան Պատրիկ Բարքհեմը:

 

Տեսանյութեր

Լրահոս