
ԱՄՆ-ում հանցագործը 7 հնդիկների սխալմամբ էր սպանել

ԱՄՆ-ի հնդիկ սիկխերի տաճարում 7 մարդ դարձել է անհայտ անձի հրաձգության զոհը, եւս 3-ը վիրավորվել են: Ողբերգությունը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին այն ժամանակ, երբ պետք է սկսվեր ժամերգությունը: Հանցագործը կրակ է բացել սիկհական տաճարում, որը գտնվում է Վիսկոնսին նահանգի Միլոուկի քաղաքի արվարձանում: Զոհվածների շարքում է տաճարի տեսուչը:
ԱՄՆ-ի ոստիկանությունում հայտարարել են, որ այդ սպանությունը քննում են որպես «ներքին ահաբեկչության» դեպք: Օեք Քրիք բնակավայրի ոստիկանապետը չի բացառել, որ ահաբեկիչները դա արել են կրոնական դրդապատճառներով:
Եվ ահա պարզվել է, որ Վիսկոնսինում սիկխերի վրա կրակած անձը նախկին զինվորական է: Ամերիկյան լրատվամիջոցները հատնում են, որ կասկածյալը սպիտակամորթ տղամարդ է: The New York Post-ը նրան սքինհեդ է անվանում: Նա ունեցել է դաջվածքներ` նվիրված 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչութուններին:
Ինչպես հայտնում է The Washington Post-ը, հանցագործը մոտ 40 տարեկան է: Նա մինչ վերջերս ապրել է այդ նահանգում: Ոստիկանությունը խուզարկել է նրա տունը: Հիշեցնենք, որ հանցագործը սպանվել է տաճարի ազատագրման գործողության ժամանակ:
Հրապարակումներում ընդգծվում է, որ սիկխերին շատ հաճախ են շփոթում մահմեդականների հետ: Այդ պատճառով նրանց վրա հարձակումներ են գործել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո, գրում է «lenta.ru»-ն: