Կիմ Չեն Ընը կոչ է արել Հարավային և Հյուսիսային Կորեաների բնակիչներին, ինչպես նաև արտասահմանում բնակվող կորեացիներին՝ ակտիվորեն ներգրավվել ազգի վերամիավորման արդար պայքարում:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհուրդը զարմացած է, որ այս նախագծին ֆրանսիական նոր կառավարության կողմից նման հրատապություն է տրվում, որ այն անհրաժեշտ է համարվել ներառել օրակարգում: Ի՞նչ է, Ֆրանսիայում այլ առաջնահերթություններ չկա՞ն»:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության լրատվական ծառայությունը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.40-ի սահմաններում, նա ցանկացել է «ՊԱԶ» մակիշի ավտոբուսի ընթացքի ժամանակ Չորաթան գյուղի մոտ իջնել բաց դռնից, սակայն վայր է ընկել և ստացել վնասվածքներ:
Սիրիացի ընդդիմադիրների համար նախատեսված զենքը այդ երկիր է ուղարկվում թուրքական սահմանով, իսկ դրա տեղափոխումը ֆինանսավորում են Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Քաթարը:
Երևանում օգոստոսի 03-ից 06-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 07-ի գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Երևանի քաղաքապետարանի այս «առաջարկը» հակադրում է անհակադրելին` Համազգային թատրոնը, որպես մշակույթի հիմնատարր, և մյուս կողմից քաղաքային մշակույթի անօտարելի մաս կազմող պուրակն ու Երևանի գլխավոր հատակագիծ-օրենքը:
Ֆրանսիացի դիվանագետը քննարկման անհրաժեշտությունը բացատրել է ՄԱԿ-ի ԱԽ-ում կարծիքների երկփեղկվածությամբ. Մի մասը գտնում է, թե առաքելությունը պետք է դադարեցնել, իսկ մյուս մասը՝ որ այն պետք է շարունակվի:
Հատկանշական է, որ սույն օրենքով գենդերային անուղղակի խտրականության ձեւ է դիտարկվում գենդերային կարծրատիպերի վերարտադրությունը զանգվածային լրատվությամբ, կրթության եւ մշակույթի միջոցով: Մեկ այլ հոդվածով` ԶԼՄ-երը պետք է աջակցեն գենդերային հավասարության առաջընթացին:
Սիրիայում մեծ հայկական համայնք է բնակվում, որը հաշվվում է 80-100 հզ մարդ, որոնցից 50-60 հազարն ապրում է Հալեպում, մյուսները Լաթաքիայում, Դամասկոսում, Քեսաբում և Էլ-Քամիշլինում: Համայնքը կարևոր դեր է խաղում երկրի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքում: Սիրիայի հայկական համայնքը ամենահզորներից մեկն է հայկական սփյուռքում:
Զեկույցի համաձայն՝ վիճելի եկեղեցիների թիվը Վրաստանում ընդհանուր առմամբ մոտ 30 է։
«Մեր հայրենակիցների կրթական կարիքների բավարարման նպատակով վերոնշյալ դպրոցներում կստեղծվեն համապատասխան պայմաններ` սիրիահայ դպրոցականներին պատշաճ կրթական ծառայություններ մատուցելու, ինչպես նաեւ վերջիններիս համար բարենպաստ միջավայր ստեղծելու եւ անհատական մոտեցում որդեգրելու համար»:
Windows 8-ի ծածկագիրը կուղարկվի համակարգիչ արտադրողներին, իսկ օգոստոսի կեսերից այն կարող են ստանալ նաև մշակողներն ու ընկերության գործընկերները:
Հիշեցնենք նաեւ, որ օրերս նախաձեռնությամբ հանդես եկան նաեւ մի շարք հայկական ընկերություններ, որոնք պատրաստակամություն հայտնեցին բազմազան օգնություն տրամադրել Սիրիայից Հայաստան տեղափոխված հայրենակիցներին, սկսած կացարանից, ֆինանսական, նյութական օժանդակությունից մինչեւ աշխատանքով ապահովում եւ մասնագիտական վերապատրաստում:
Այդ համատեքստում անհրաժեշտ ենք համարում նաև հերթական անգամ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ուշադրոթյունը հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը բնակեցնում է իր կողմից բռնազավթված Շահումյանի շրջանը, Գետաշենի ենթաշրջանը և ԼՂՀ այլ բռնազավթված տարածաշրջաններ:
Որոշման մեջ, մասնավորապես, նշվում է. «Օլիմպիական մրցաշարի №106 մենամարտը դիտելուց հետ, մենք եկանք այն եզրակացության, որ մրցավարը պետք է դադարեցներ մենամարտը ու հաղթանակ պարգևեր ճապոնացի բռնցքամարտիկ Շիմիցուին:
«Արմավիայի» փոխանցմամբ` Երեւանից Հալեպ ուղեւորների թիվը ժամը 16:00-ի դրությանբ կազմում է 47 մարդ: Երեւան-Հալեպ-Երեւան չվերթը իրականացվում է 50 տեղանոց SAG-200 օդանավով :
ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրապարակել է Ահաբեկչության դեմ պայքարի 2011 թվականի զեկույցը, որում, մասնավորաբար, նշված է…
Մրցումների հինգ օրերի արդյունքներով, 30 մեդալներով, որոնցից 17-ը` ոսկե, առաջատարը Չինաստանի օլիմպիական ընտրանին է, երկրորդ տեղում` 29 մեդալով, այդ թվում` 12 ոսկե, ԱՄՆ-ն է, երրորդ հորիզոնականում Հարավային Կորեայի թիմն է` 12 մեդալով, որոնցից 6-ը` ոսկե:
Ազնավուրը օգոստոսի 16-ին ելույթ կունենա 25 հոգանոց երաժիշտների խմբի հետ և մոտ մեկ ու կես ժամ կկատարի իր հիթերը:
Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: Շտապօգնության աշխատակիցների կողմից վարորդին եւ ուղեւորին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:
Գիզայի ղպտիների արքեպիսկոպոսի ներկայացուցիչը ասել է, թե Դաշուր գյուղից ողջ քրիստոնյա ազգաբնակչությունը փախել է: «Ամբոխը թալանում ու այրում էր խանութներն ու ահաբեկում տեղի բնակչությանը՝ ստիպելով լքել իրենց տները», հոգևորականի խոսքն է մեջբերում գործակալությունը:
Քաղաքային խորհրդի նիստին ներկա են գտնվել Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Տեր Գիսակ Արք. Մուրադյանը, Սան Իսիդրո շրջանի հոգևոր հովիվ Մաշտոց քհն. Առաքելյանը, ինչպես նաև արգենտինահայ կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ երեկ «ահաբեկիչների դեմ գործողություններ» են իրականացվել Հալեպի հյուսիսում: Բախումներ եղել են նաև Դամասկոսում, Հոմսում, Դեյր էզ Զորում:
Գործերի 50%-ում ամբաստանյալներն եղել են շարքայիններ, 10%-ում` կրտսեր սերժանտներ, 6% -ում` ավագ լեյտենանտներ: Նվազագույն թիվ են կազմում այն գործերը, որոնցով ամբաստանյալներն ունեցել են փոխգնդապետի կամ ավագ ենթասպայի զինվորական կոչումներ:
Կառավարական զորքերն արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ կատաղի մարտեր են մղում Հալեպից ապստամբներին դուրս քշելու համար:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօրվանից մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Ըստ նախնական տվյալների` երկրաշարժը զգացվել է Արտաշատ քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ:
Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայի հետ կապված հեռախոսազրույցի պահին տեսագրության մեջ Օբամայի ձեռքին մական կա։
Սաակաշվիլին հուսով է, որ Վրաստանում կանցկացվեն խորհրդարանական օրինակելի ընտրություններ: