ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգը աջակցում է Արցախի ինքնորաշմանը

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատը օգոստոսի 6-ին ընդունել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոնաթան Հեչթի հեղինակած բանաձևը, որում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ է արվում սատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումն ու ժողովրդավար անկախությունը:

Բանաձևը դատապարտում է հայերի կոտորածները Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, ինչպես նաև բռնարարքները, որ Ադրբեջանը կիրառել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը պահանջող խաղաղ ցուցարարների հանդեպ: Փաստաթուղթը շեշտում է, որ Ադրբեջանն իր թշնամական քայլերով ներկայումս նույնպես շարունակում է սպառնալ Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը: Բանաձևը բարձր է գնահատում, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, չնայած շարունակական բռնություններին, 1991թ. Դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքվեի միջոցով քվեարկեց հօգուտ անկախության, ազատության և ժողովրդավարության:

Բանաձևը ողջունում է Լեռնային Ղարաբաղի արձանագրած հաջողությունները ժողովրդավարության կառուցման ասպարեզում և այդ առումով մեծ քայլ է գնահատում 2012թ. հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունները: «Շնորհակալ ենք Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատին Արցախի ազատությունը սատարող բանաձև ընդունելու համար: Ընդունելով այս բանաձևը` Մասաչուսեթսի օրենսդիրները խրախուսել են մարդու իրավունքների և ազատությունների համընդհանուր արժեքները», բանաձևի ընդունման կապակցությամբ ասել է ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

«Մեր երախտագիտությունն ենք հայտնում կոնգրեսական Հեչթին այս հարցում իր ցուցաբերած վճռական առաջնորդության համար: Բարձր ենք գնահատում մեր հայրենակիցներ և երկարամյա աջակիցներ Ջեյմս Գալուստյանի և Միդլեսեքսի շրջանի Շերիֆ Փիթեր Կուտուջյանի մեծ նվիրվածությունը ու շարունակական ջանքերը՝ ուղղված ԱՄՆ-ում Արցախի շահերի հետապանդմանը»,- ավելացրել է Ավետիսյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031