
Սահմանին ականի պայթյունից հայ զինվոր է վիրավորվել

ԼՂՀ Պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժինը տեղեկացնում է, որ երեկ՝ օգոստոսի 5-ին, ժամը 13:25-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում ականի պայթյունի հետևանքով ձախ ոտքի կրունկի շրջանում վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Արթուր Սեյրանի Գևորգյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ և ենթարկվել վիրահատության: Նրա վիճակը ծանր է, կայուն: