
Վերականգնվել է Wikipedia կայքի աշխատանքը

Wikimedia Foundation կազմակերպությունը, որը ղեկավարում է Wikipedia համացանցային հանրագիտարանը, վերականգնել է իր ռեսուրսների ֆունկցիաների մեծ մասի աշխատանքը, ներառյալ հանրագիտարանը, հաղորդվում է կազմակերպության կայքում:
Wikipedia-ն օգոստոսի 6-ին 17.30-ից հետո անհասանելի է դարձել ամբողջ աշխարհի օգտատերերի համար: Հաղորդվում էր, որ կազմակերպության ծառայություններում մի շարք տեխնիկական խնդիրներ են առաջացել:
Մինչ այդ էլ՝ հուլիսի 10-ի գիշերը Wikipedia համացանցային հանրագիտարանի ռուսալեզու բաժինը մեկ օրով դադարեցրել էր աշխատանքը՝ այդ կերպ բողոքելով օրինագծի դեմ, որը ենթադրում է «սև ցուցակների» սահմանում և անպատշաճ բովանդակության զտում:
Հաղորդագրությունում ընդգծվել է, որ Wikipedia-ն դեմ է գրաքննությանը: