Մեր մի շարք հարևանների հետ փոխհարաբերություններում հավելյալ լարվածություն չառաջացնելու համար զորավարժությունների մասնակիցների թվում բացակայում են Հայաստանում, Հարավային Օսիայում ու Աբխազիայում ռազմաբազաների ստորաբաժանումները:
Այսօր` օգոստոսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրում: Առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում` Երևան-Արմավիր ավտոճանապարհի 28-րդ կմ-ում` Արշալույս գյուղի հատվածում, «Պազ» մակնիշի 22 48 Լ համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Տարոնիկ գյուղ ձախ շրջադարձի ժամանակ չփակելով ավտոմեքենայի դուռը` պատճառ է հանդիսացել, որ 45-ամյա Մարինե Միրաբյանը վայր ընկնի ավտոմեքենայից:
Նույն գործակալությունը հրապարակել է մեկ այլ՝ սրան բոլորովին հակասող տեղեկություն, ըստ որի՝ գեներալ Վլադիմիր Կուժեեվը, որի սպանվելու մասին հայտնել էին որոշ արաբական լրատվամիջոցներ, այցելել է Ռուսաստանի պաշտպանության նախարարություն և անձամբ հերքել իր սպանության մասին լուրերը:
Ըստ Բելառուսի ԱԳՆ-ի՝ շվեդական կողմը գերադասել է սրել հարաբերությունները, երկրից արտաքսել է Բելոռուսի ժամանակավոր հավատարմատարին և էլի ուրիշ աշխատակիցների, և հիմա Բելառուսի դեսպանատանը մնացել են երկու կրտսեր պաշտոնների աշխատակիցներ, որոնք չեն կարող կազմակերպել դեսպանատան բնականոն գործունեությունը:
Պատահարի հետևանքով վարորդը` 1988 թ. ծնված Մկրտիչ Մանուկյանը և 3 ուղևորները տեղում մահացել են:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Կոմիտաս Ջազ երեկո է անցկացվելու: Երևանցիների արդեն մի քանի սերունդների կողմից սիրված, երգահան, երգիչ Ֆորշի և միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Սոնա Ազարյանի համատեղ ձեռնարկով, այսօր՝ օգոստոսի 8-ին հանդիսատեսի դատին կներկայացվի նոր և ջազային մոտիվներով մշակված կոմիտասյան երաժշտություն:
Նախատեսված է քննարկել երկկողմ հարաբերությունների արդիական խնդիրներ, նաեւ` միջազգային եւ տարածաշրջանային հիմնախնդիրները, իրավիճակն Անդրկովկասում, ԱՊՀ տարածքում, ինչպես նաև՝ եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում երկու երկրների փոխգործակցությունը խորացնելը:
Բացի սիրիացիներից՝ բնակելի այդ շենքում բնակվում են Իրանի, Ճապոնիայի և այլ երկրների քաղաքացիներ, սակայն սպանվել են միայն սիրիացիներ:
Շեյխ Զայդիդում կատարվածի ականատեսները պատմել են, որ տեսել են ռազմական երկու ինքնաթիռ և լսել պայթյունների ձայնը: Ականատեսների խոսքերով՝ հարված է հասցվել առնվազն երեք ավտոմեքենայի:
Թիվ 76 երթուղու միկրոավտոբուսի վարորդը, մեքենան թողնելով դեպքի վայրում, դիմել է փախուստի, ապա նույն օրը, ժամը 22.20-ին, ոստիկանության ՃՏՀ քննության բաժին է ներկայացել և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը:
Երկուշաբթի օրը Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Սեյիդ Հասան Ֆիրուզաբադին ասել էր, որ եթե Թուրքիան շարունակի «նպաստել Սիրիայում ԱՄՆ-ի հրահրիչ քաղաքականությանը», ապա այդ երկիրը «հաջորդը կդառնա»:
Հալեպի հայկական թաղամասում այժմ հարաբերական խաղաղ վիճակ է հաստատվել։ Այս մասին հայտնեց Հալեպի հայ համայնքի աղբյուրը։
Որպես Թուրքիայի ԱԳՆ-ի այս հայտարարության պատճառ է նշվում Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Հասան Ֆիրուզաբադիի հայտարարությունը, թե Սիրիայից հետո գալու է Թուրքիայի հերթը:
1982թ. օգոստոսի 7-ի ցերեկվա ժամը 15-ին մահապարտների ջոկատը մտավ Անկարայի «Էսեմբողա» օդանավակայան, հարձակվեց ոստիկանատան վրա, ու այն պայթեցրեց: Զոհվեց 7 զինվոր. օդանավակայանն անցավ ջոկատի վերահսկողության տակ:
Արաբերենով տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հույժ շտապ հայտարարություն. Առաջնորդվելով բնակիչների ու նրանց գույքի անվտանգությամբ՝ նրանց հորդորում ենք տեղի չտալ այդ մտքերին, մնալ տներում, դուրս չգալ և այդպես պահպանել իրենց անվտանգությունը, ապահովությունը ու առաջնորդվել միայն պաշտոնական աղբյուրներով և ոչ թե լրատվական կայքերով»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով…
Նրանք նախարարին են ներկայացրել իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են սոցիալական, իրավական և այլ ոլորտներին:
Խոշոր չափի գողություն կատարարելու մեջ մեղադրվող անձն ազատ է արձակվել… «Տասնյակ-հազարավոր դոլարի գողություն է կատարվել` ինդիում, տիտանիում, որոնք կիլոգրամներով և թանկ արժողությամբ նյութեր են, տակառներով տարբեր նյութերի փոշիներ էի գնել, որոնք քանդակագործության թանկարժեք նյութեր են»,- 168.am-ն ասաց կանադահայ Գևորգ Ջորջ Քասաբյանը:
Այդ մասին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է իր տեսաբլոգում` նշելով, որ հենց քաղաքացիական ակտիվությունն է «կենսական կարեւոր տարր հանդիսանում առողջ ժողովրդավարության զարգացման համար:
Հարսնաքար ռեստորանում դաժանորեն ծեծվելու հետեւանքով մահացած ռազմական բժիշկ, 33-ամյա Վահե Ավետյանի մահվան քառասունքի օրը բավական հետաքրքրական նամակ է տպագրվել Առավոտ օրաթերթում:
Նշվում է, որ թուրք երիտասարդն իր երկու ընկերների հետ որոշել են ձուկ բռնել Ախուրյան գետում և պիկնիկ կազմակերպել նրա ափին: Նրանցից մեկը՝ Էրքան Ուրաքքայան, որոշել է մտնել գետը, ինչից հետո իր ընկերների աչքի առջև անմիջապես անհետացել է ջրի տակ:
Ծրագրի շրջանակներում կենտրոնի 7-ից 14 տարեկան աուտիզմով 16 երեխաների համար նրանց խնամակալների և հատուկ մանկավարժների ուղեկցությամբ կազմակերպվում է 2-շաբաթյա հանգիստ առողջարանային ճամբարում, որտեղ բուժմանը զուգընթաց երեխաները վայելում են բազմաթիվ խաղերով, միջոցառումներով և հետաքրքիր առօրյայով լեցուն ամառային հանգիստ:
«Քաղաքական առանձին գործիչների կարծիքները, ինչպես նաև առանձին նահանգների բանաձևերն ազդեցություն չեն ունենում Լեռնային Ղարաբաղի և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ ԱՄՆ-ի ունեցած դիրքորոշման վրա»:
Այդ մասին ասվում է Հայաստանի եվրոպական շարժման տարածած հայտարարության մեջ:
Բնության տարերքի հետևանքով փակ են մի շարք ավտոճանապարհներ, խաթարվել է մի քանի քաղաքների միջև երկաթուղային կապը, ճանապարհներին բազմաթիվ ավտովթարներ են գրանցվել:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ հանդիպման ընթացքում քննարկվելու է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:
Այցերի ընթացքում կքննարկվեն այդ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային ու միջազգային հարցեր:
Դամասկոսում նա հանդիպումներ է ունենալու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ու սիրիական ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ:
Բացի այդ գործարանի վրայով են անցնում էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը, և հրդեհի հետևանքով դրանք բոլորը հոսանքազրկվել են: Զոհերի և վիրավորների մասին դեռևս լուրեր չկան:
Հավաքվածները ահազանգել են ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին, եւ համատեղ ջանքերով հաջողվել է աղջկան հետ պահել ինքնասպանությունից: