
Հրազդանի կիրճում վերակառուցման աշխատանքները կավարտվեն սեպտեմբերին

Երևանի քաղաքապետարանի ծրագրով Հրազդանի կիրճում իրականացվում են վերակառուցման աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել հենապատերի ջրհավաք առվակների, բետոնե պատվածքի, արտաքին լուսավորության ցանցի վերականգնման և վերակառուցման աշխատանքներ։ Իսկ Հրազդան կիրճի ասֆալտապատման և հենապատերի վերակառուցման աշխատանքների մրցույթում հաղթող է ճանաչվել «Ագարակ» ԲԲԸ-ն։ Հրազդան կիրճի աշխատանքների ավարտը սահմանված է 04.09.2012թ.։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից: