Ամերիկյան օրենքի համաձայն՝ բերքի 40%-ը պետք է օգտագործվի բիոլոգիական վառելիք արտադրելու համար: Բայց եթե այժմ այդպես վարվեն, դա կարող է նպաստել աշխարհում պարենամթերքի ճգնաժամի առաջացմանը,- կարծում են ՄԱԿ-ի մասնագետները:
Դրանից հետո տարածաշրջանում սկսվել են լայնամասշտաբ որոնողական աշխատանքներ քուրդ զինյալներին հայտնաբերելու համար:
Ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի փակուղու թիվ 80 տնից ծուխ է դուրս գալիս:
Թռչող սարքի համար որպես վառելիք ծառայում են հեղուկ թթվածինը և մեթանը: Morpheus թռչող փորձարարական սարքը Armadillo Aerospace ընկերության հետ համատեղ ստեղծել է Քենեդիի անվան տիեզերական կենտրոնը:
Իրենց հին հեռախոսները վաճառելու հնարավորությունից կարող են օգտվել այն մարդիկ, ովքեր պատրաստվում են գնել ընկերության նոր` Galaxy SII եւ Galaxy S III, Galaxy Note սմարթֆոնները: Նոր սմարթֆոնը գնելուց հետո հին հեռախոսը ընկերություն պետք է ուղարկել 30 օրվա ընթացքում: Առայժմ ակցիան գործում է միայն ԱՄՆ տարածքում:
Կրակի բոցերի դեմ արդյունավետ պայքարելու համար ուղղաթիռը շատ է ներքև իջել և, բախվելով ժայռերին, կործանվել է: Ուղղաթիռում գտնվել է 5 մարդ, որոնցից երեքը եղել են ռուսներ, իսկ երկուսը՝ թուրքեր: Նրանք բոլորն էլ զոհվել են:
Ավան վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նոր, հարմարավետ ու խաղային ատրակցիոններով կահավորված մի շարք բակ-պուրակներ: Ավան Առինջ թաղամասի երկրորդ միկրոշրջանի բակը եւս համալրել է մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ըստ ԱՊԱ-ի, հաստատել է տեղեկությունը:
Դաշնամուրի գործարանի հարևանությամբ քարուքանդ արահետով անցնելով` հայտնվում եմ ամայի տարածքում: Մոտենում է մի փոքրիկ տղա: Կաղալով, մի կերպ է քայլում: Հարցնում եմ՝ «Ոտքդ ցավո՞ւմ է»: Ամաչելով պատասխանում է՝ «Հա՛, բայց կանցնի: Մաման ասում ա՝ բոյովանում եմ, դրա համար ա ցավում: Հիմա շատ-շատ ա ցավում, մտածում եմ, երևի շուշուտ եմ մեծանում, շատ եմ բոյ քաշում, դրա համար էլ ցավում ա»:
Ըստ վրացական Business-Грузия գործակալության՝ Թուրքմենստանի ծովային առևտրանավերը թուրքմենական հեղուկ գազը կհասցնեն Բաքու, իսկ այնտեղից էլ երկաթուղային տրանսպորտի միջոցով՝ դեպի Փոթի կամ Բաթում: Ապա թուրքմենական հեղուկ գազը ծովային ճանապարհով հասցվելու է ռումինական Կոնստանցա նավահանգիստ:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտի հետ, որտեղից հայտնել են, որ իրենք տեղյակ են այդ մասին, եւ վրացի փրկարարներն արդեն օգնության են մեկնել մեր հայրենակցին:
Ընկերության նոր արտադրատեսակի էկրանը կլինի 5,5 դյույմ, որն ավելին է առաջին Galaxy Note-ից 0.2 դյույմով: Այս մասին գրում է Reuters գործակալությունը: Նախատեսվում է, որ Samsung-ի նորամուծությունը կգովազդվի սեպտեմբերի 12-ից 2 շաբաթ առաջ: Այսինքն՝ այն նույն օրը երբ, ոչ պաշտոնական տվյալների համաձայն, Apple-ը պատրաստվում է ներկայացնել իր նոր iPhone-ը:
տրվի լրացուցիչ տեղեկություն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին հրաման է ստորագրել, որով նախկին նախագահի որդու՝ Ահմադ Սալեհի վրայից հանվում է 7-րդ հանրապեական գվարդիայի ջոկատների հրամանատարությունը:
Վթարի հետեւանքով մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Գավառ քաղաքի բժշկական կենտրոն են հոսպիտալացվել Վ. Սարոյանը, «ՈՒԱԶ-452» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր` 1973թ. ծնված Գեղամ Հայրապետյանը, «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ` 1969 թ. ծնված Ռուբիկ Վարդանյանը, 1993 թ. ծնված Տաթեւիկ Սարգսյանը , 1992 թ. ծնված Թամարա Բոստանչյանը եւ 1985 թ. ծնված Անահիտ Ալոյանը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վարչապետի պաշտոնում նշանակել է Վաել ալ Հալքիին: Մինչ նշանակումը Հալքը զբաղեցնում էր առողջապահության նախարարի պաշտոնը:
Ըստ տուժածի՝ պայուսակում եղել է 9 միլիոն ռուբլի: Հայտնի է միայն, որ հարձակվողները դեպքի վայրից փախել են Volkswagen Touareg ավտոմեքենայով: Ներկայումս ողջ քաղաքում շուրջկալներ են կազմակերպվում՝ հանցագործներին հայտնաբերելու նպատակով:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կայցելի Ադրբեջան: Նախնական տվյալներով` այցը տեղի կունենա սեպտեմբերի 11-12-ին: Այցի նպատակը Ադրբեջան-Թուրքիա դիվանագիտական համագործակցության խորհրդի նիստի հերթական մասնակցությունն է: Այժմ նախապատրաստվում են համապատասխան փաստաթղթեր: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: 2010 թ-ի օգոստոսի 16-ին Ստամբուլում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ստորագրել են Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ փոխադարձ […]
Այցի շրջանակներում պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ստուգել պաշտպանական և ինժեներական կառույցների հուսալիությունը: Սեյրան Օհանյանը զրուցել է դիրքապահ զինծառայողների հետ, ծանոթացել նրանց պատրաստությանը և բարոյահոգեբանական վիճակին:
«Պատճառները պարզվում են». հայտնել են «Վրաստանի պետական էլեկտրահամակարգից»: Հուլիսի 21-ին Վրաստանում ևս զանգվածային հոսանքազրկում է գրանցվել, չի աշխատել անգամ Թբիլիսիի մետրոն:
Ընդդիմության ակտիվիստները հաղորդում են, որ կառավարական ուժերը սկսել են հարվածեր հասցնել իրենց դիրքերին:
Իզմիրի նահանգի Ֆոջա շրջանում PKK-ի կողմից զինվորական փոխադրամիջոցի վրա հարձակման հետևանքով վիրավոր զինծառայողների թիվը հասել է 30-ի: Քուրդ զինյալները հեռակառավարվող պայթուցիկի միջոցով պայթեցրել են թուրք զինծառայողների փոխադրամիջոցը, ապա սկսել են գնդակոծել այն:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի մի խումբ ուսանողների խնդրանքով անվանի հուշարձանագետ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը համաձայնվել է բացել իր տեսաբլոգը, որի առաջին թեման վերաբերում է հայ քաղկեդոնական եկեղեցիների հանդեպ վրացիների կեղծ պահանջատիրության ակունքներին:
Բացի երկրի հյուսիսից` անտառային հրդեհները հասել են նաև Էգեյան ծովի կղզիներ: Զբոսաշրջիկներին խնդրել են սպասել ծովափին` մինչև կրակը մարի: Հրդեհները ավելի քան 2700 հա անտառներ են ոչնչացրել, տուժել է 6 մարդ:
«Դամասկոսում իշխող վարչակարգը մինչև վերջ չի հրաժարվի ուժից: Մեզ բոլորիս համար դա կլինի ամենավատ սցենարը, քանի որ Սիրիայում քաղաքացիական պատերազմը կշարունակվի երկար տարիներ»:
Հրթիռի արձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 08:45-ին Օրիսա նահանգի ափամեձ շրջանում՝ Ուիլեր կղզու վրա: Առաջին անգամ «Անգի-2» հրթիռն արձակվել է 1999 թ.:
Ըստ դրա՝ 183 երկրների քաղաքացիներ իրավունք կստանան առանց նախապայմանների անշարժ գույք գնել Թուրքիայում: Այդպիսի իրավունքից զրկվել են Հայաստանը, Սիրիան և Հյուսիսային Կորեան, որոնց հետ Թուրքիայի հարաբերությունները սառեցված են, հաղորդում է Todayszaman-ը:
Հանքավայրի շահագործման նախագծի համաձայն՝ հանքի շահագործումը տևելու է 25-30 տարի: Իսկ Թեղուտի անտառի գեղեցկությունը մենք կորցնելու ենք հազարամյակներով:
Ոստիկանությունն այդպես էլ մինչև Կառավարության նիստի և ակցիայի ավարտը, թույլ չի տվել մայրերին նստել կառավարության շենքի աստիճաններին: