
Ռուսական արբանյակակիր հրթիռը չի հասել տիեզերք

Ղազախստանում գտնվող ռուսական «Բայկոնուր» տիեզերակայանից «Протон-М» արբանյակակիր հռթիռի արձակումը անհաջողությամբ է ավարտվել. Հրթիռը չի կարողացել ուղեծիր դուրս բերել կապի «Экспресс-МД2» և « Телком-3» արբանյակները: Այս մասին հաղորդում է «Վեստի» լրատվական հեռուստաալիքը`վկայակոչելով «Ռոսկոսմոսին»: Պատճառը եղել է «Бриз-М» անջատիչ բլոկում տեղ գտած անսարքությունը:
Հրթիռի մեկնարկը տրվել է Մոսկվայի ժամանակով ժամը 23:31-ին:
«Экспресс-МД2» արբանյակը նախատեսված է ՌԴ հեռարձակման և արբանյակային կապի համակարգում տարբեր ուղղություններով ինֆորմացիոն հոսքերի շուրջօրյա անդադար վերահեռարձական համար:
«Телком-3» տիեզերական ապարատը ստեղծվել է ինդոնեզական Telekomunikasi ընկերության պատվերով: Այն նախատեսված էր Ինդոնեզիայի և Հնդկաչինի տարածքում կապի և հեռուստահեռարձակման ծառայությունների ապահովման համար: