Քիչ առաջ Ազատության հրապարակում միջադեպ տեղի ունեցավ ոստիկանների և քաղաքացիների միջև։ Ոստիկաները քաղաքացիներին թույլ չէին տալիս բարձրանալ Հովհաննես Թումանյանի արձանի վրա, ինչին ի պատասխան՝ քաղաքացիները նշում էին, որ եթե ոստիկաններն այդքան ուշադիր են, ապա պետք է գիշերային հերթապահություն իրականացնեն և թույլ չտան արձանների վրա տարբեր նկարներ ու մակագրություններ թողնել։
«Դիակ ասելով` ես մարդկանց ի նկատի չունեմ, ոչ մեկին` գործող անձանցից: «Դիակ» ասելով` ես ի նկատի ունեմ ներկայացուցչական ժողովրդավարության խրտվիլակը, որը վաղուց արդեն խրտվիլակ է, ուղղակի ես հույս ունեմ, որ վաղվանից նա կլինի դիակ և թաղման կենթարկվի մեր հանրապետությունում, որովհետև չկա ներկայացուցչական ժողովրդավարություն, կա կա´մ ժողովրդավարություն, կա´մ ներկայացուցչություն»,- ասում է Աշոտ Մանուչարյանը
«Բոլորս այդ օրն ականատես եղանք գործող համակարգի հերթական զոհին, այս դեպքում` մեր մարտական ընկերոջ` Հրաչ Մուրադյանի»,- այսօր հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց հայտնի ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սէֆիլյանը
«Մեր երկրի ներսում հերթական անգամ ստեղծվել է սարդարապատային իրավիճակ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հայտնի ազատամարտիկ, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
«Դե ֆակտո, Րաֆֆի Հովհաննիսյանը չհասկացավ, որ Ազատության հրապարակը լիքը լցնելը և հանրությանը համախմբելու համար կոնկրետ, առարկայական օրակարգ ձևավորելը այն միակ ճնշման միջոցն է, որով նա կկարողանա զիջումներ կորզել գործող իշխանություններից»,- ասում է Երվանդ Բոզոյանը:
«Անկախ նրանից` ի՞նչ դրդապատճառներով է եղել այդ սպանությունը, մթնոլորտը, որում դա տեղի է ունենում, ծնում է այնպիսի սրիկաներ, ովքեր դավադիր ձևով կրակում են այդպիսի մարդու վրա»:
Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ մոմավառության արարողություն` ի հիշատակ ազատամարտիկ, դաշնակցական գործիչ և 2005 թվականից Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի, ով 1990-94 թթ. մասնակցել է Արցախյան ազատամարտին և Շուշիի առանձնակի գումարտակի հիմնադիրներից մեկն է:
«Երբ ես տեսնում եմ, թե ինչպես են մի քանի հեռուստաալիքներ, կարծում եմ` պետական միջոցներով, անընդմեջ ցուցադրում ոչ թե քաղաքապետարանի կատարած աշխատանքներն, այլ քաղաքապետին ուղղված քաղաքացու կամ ինչ-որ մեկ այլ անձի գովեստները, ինձ մոտ հարց է առաջանում` բա սա քարոզարշա՞վ է արդեն»,- ասում է Տ. Ուրիխանյանը:
«Բա իհարկե, պարոն Հովհաննիսյանը ճիշտ է նկատում այս մի պահը, բայց այսպիսի պահեր շատ են եղել մեր գործունեության մեջ և դեռ էլի են լինելու»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:
«Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջներ է ներկայացնում Սերժ Սարգսյանին, նա պետք է գիտակցի, որ այդ պահանջները ստանալու համար պետք է ճնշում գործադրի, նրա ետևում պետք է կանգնած լինի հոծ զանգված»,- ասում է Երվանդ Բոզոյանը
«Էն սահմանների վրա, երբ կռիվը սկսվեց, Հրաչն անընդհատ եղել է Ղարաբաղում` մինչև 94 թիվը, անընդհատ կռվել է, վիրավորվել»:
«Եթե դու համարում ես, որ ժողովուրդը ձայն է տվել քեզ, իսկ Սերժ Սարգսյանը գողացել է քո քվեն, ուրեմն նա ավազակ է: Դրանից հետո բանակցությունը, երկխոսությունն անիմաստ են դառնում»,- ասում է Հմայակ Հովհաննիսյանը
«Սերժ Սարգսյանն ուղղակի գրոսմայստեր է` քաղաքական գործիչներին փչացնելու հարցում: Ես ափսոսում եմ Պարույր Հայրիկյանի համար, ուղղակի ափսոսում եմ, որ հերթը նրան էլ հասավ: Այսինքն` Գեղամյան, Բաղդասարյան և այլն, այդ շարքում հերթը եկավ Պարույր Հայրիկյանին»,- ասում է Հ. Հովհաննիսյանը
«Մինչև վերջ հացադուլ անելու անելու մտադրությունը փոխեց, չնայած Վեհափառ հայրապետին կոչ էր անում չխառնել Աստվածաշունը քաղաքականության հետ, բայց, այնուամենայնիվ, հացադուլից դուրս գալու ժամանակ վկայակոչեց Մեծ պահքի ավարտը»,- ասել է Հ. Հովհաննիսյանը։
«Այդ պարտքը` 20-30 մլն դոլար, որը կուտակվել է «Արմավիայի» վրա արտասահմանում, դրանք արդեն պետության պարտքերն են. եթե նա սնանկացավ, այդ պարտքն ընկնում է պետության վրա, դրա համար պետությունը պետք է միջամտի»,- ասում է ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը
«Ժողովրդական լեզվով ասած` իշխանությունը «դաղալություն» արեց. կրկին նույն բանն էր լինելու` բանակցությունների արդյունքում ՀԱԿ-ը պետք է ստանար ինչ-որ վերահսկողական ֆունկցիաներ, սակայն իրենք այդ ընթացքում շինծու գործով ձերբակալեցին մեր տղաներին` Տիգրան Առաքելյանին և մյուսներին, և օգտագործեցին մեր դեմ»,- ասում է Շահեն Պետրոսյանը:
«Այն ապագա Հայաստանը, որը միգուցե 20 կամ 50 տարուց պիտի իրականանա, մենք այսօր ենք կերտում»,- այսօր Ազատության հրապարակում կայացած քաղաքացիական ֆորումի հերթական նիստին հայտարարեց Երևանի պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը:
«Մեր կարծիքով` այսօր Հայաստանում գաղջ մթնոլորտ չէ»,- այսպես սկսեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր Ազատության հրապարակում քաղաքացիական խորհրդի հերթական նիստը, որի թեման «Նոր Հայաստանի ձևավորումն» էր:
«Ձեր կարծիքով` Եվրոպան անբարոյականների երկի՞ր է»,- զայրացած հարցրեց Բագրատ Ասատրյանը: Սրան ի պատասխան Բագրատ Ասատրյանի հետ բանավեճի բռնված երիտասարդ լրագրողուհին պատասխանեց` «այո´»: «Ես սարսափում եմ, ուրեմն դուք էս տգետ իշխանության արդյունքն եք»,- պատասխանեց Բագրատ Ասատրյանը:
Երիտասարդ ջութակահարուհի Քրիստինե Չիթչյանը, ում «Բարևի» հեղափոխության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց՝ որպես «Նոր Հայաստանի ձայնը», կատարեց Կոմիտասի մի քանի հայտնի ստեղծագործություններ` «Ծիրանի ծառ», «Կռունկ», և այլն:
«Բարևի» հեղափոխության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով նաև հայտնի ֆուտբոլասեր է, խնդրեցին կիսվել խաղից ստացած իր տպավորություններով և հայտնել իր տեսակետը բազմաթիվ ֆուտբոլասերների` Հայաստանի հավաքականի մարզչի հրաժարականի պահանջի մասին:
«Ես կողմ եմ ուղիղ եթերով հանդիպմանը և ձեր մասնակցությամբ, բայց, այո՛, ես կարծում եմ, որ դասեր քաղելով անցած փորձից` անպայման պիտի արձանագրությունը լինի նաև մեր ձեռքում»,- ասում է Ր.Հովհաննիսյանը
Հայաստանում ընթացող հետընտրական զարգացումները չշրջանցեցին նույնիսկ այնպիսի ապաքաղաքական մարզական միջոցառում, ինչպիսին այսօր Երևանի Հանրապետական մարզադաշտում կայացած Հայաստան-Չեխիա հանդիպումն էր:
Խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանին ուղարկված Սերժ Սարգսյանի պատասխան նամակի մասին՝ Սոս Գիմիշյանը կարծիք հայտնեց, որ դրանով Սերժ Սարգսյանը փաստացի համաձայնել է գնալ զիջումների, այսինքն` անհնարին չի տեսնում զիջումներ կատարելը:
Նախորդ շաբաթ` մարտի 23-ին, Ազատության հրապարակում, որտեղ իր հացադուլն է շարունակում ՀՀ նախագահի նախկին թեկնածու և նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկած Րաֆֆի Հովհաննիսյանը, տեղի ունեցավ հերթական միջադեպը, երբ ոստիկանները լարախաղաց Վլադիմիր Հակոբյանին թույլ չտվեցին ներկայացնել իր ծրագիրը` պատճառաբանելով, որ կանաչ տարածքի վրա չի թույլատրվում նման գործողություն կատարել:
«Կարծում եմ` ոչ թե Րաֆֆին կամ «Ժառանգությունն» է ուղղորդում ժողովրդին, այլ ժողովուրդը պարզապես չի ցանկանում այլևս ապրել և առաջնորդվել ճշտով, ինչպես, ասենք, իշխանությունները մինչ այժմ կառավարել են»,- ասում է Լյովա Խաչատրյանը
«Երբ ասում են՝ «շատ հում առաջարկ», «սահմանադրական պատկերացումներից հեռու», դա շատ բարեկիրթ զգաստացման կոչ է»,- ասում է Պարույր Հայրիկյանը:
«Ճակատագիրը ո՞րն ա, ամեն մեկը մի հատ պարան պետք ա գտնի ու կախվի էլի»,- նշեց, ժամանակակից քաղաքական լեզվով ասած, «աշխարհի վրա դառնացած» գրավաճառը:
Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը նույն մարդիկ չեն, ես չեմ ասում` ո՞վ է լավ, ո՞վ է վատ, բայց նրանք տարբեր մարդիկ են, և ես վստահ եմ, որ զենք չի կիրառվի: Բայց Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրեց այլ ճանապարհ, որն, ըստ իս, պարտվողական է:
Եթե Սերժ Սարգսյանը փորձում է այս կառավարության պահպանումն արդարացնել նրանով, թե՝ «իսկ ո՞վ ասաց, որ դրանից լավը կգա», ապա դա մեր խնդիր չէ, դա նախագահի խնդիրն է, որպեսզի ապահովի ավելի լավ կառավարություն, որովհետև եթե ժողովուրդը նրան ձայն է տվել, ինչպես ինքն է այդ մասին փաստում, ապա նա պարզապես պարտավոր է ձևավորել այնպիսի կառավարություն և այնպիսի վարչապետ…