«Ես շատ վատ փորձագետ եմ Տեր-Պետրոսյանի գծով: Ես գտնում եմ, որ նա ազգային մասշտաբի հանցագործ է, և վաղուց պետք է ընդունված լիներ օրենք, որը նրան կարգելեր զբաղվել քաղաքական գործունեությամբ: Սակայն, ցավոք սրտի, Սահմանադրությունը թույլ չի տալիս դա անել»
«Ես չեմ նկատել որևէ օրիգինալ բան նախագահի թեկնածուների գործողություններում` թերևս բացառությամբ նրա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ստեղծում է տեխասյան տղայի իմիջ` սոմբրերո սվիտերով և ջինսով»,- նշեց Իգոր Մուրադյանը:
«Այո´, կարծես թե, ընտրությունները` իրենց արդյունքով, ավելի շատ քաղաքագիտական հետաքրքրություն են ներկայացնում, քան քաղաքական, բայց դա հարցի մի կողմն է: Սակայն արդյոք կանխորոշվա՞ծ է ընտրությունների ողջ ընթացքը, վերջին զարգացումները ցույց են տալիս, որ ամենևին էլ այդպես չէ»:
Հունվարի 31-ին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը որոշակի նոր զարգացումներ առաջացրեց նախընտրական գործընթացներում։
«Նախևառաջ` ուշադրություն գրավեց այս միջադեպում, այսպես ասած, «Մոսկվայի ձեռքի» ինտենսիվ փնտրտուքը: Իհարկե, այստեղ շատ դժվար է դրան լուրջ վերաբերվել, քանի որ «КГБ»-ն և Խորհրդային Միությունը գոյություն չունեն արդեն ավելի քան 20 տարի». Անդրեյ Արեշև
«Ճիշտն ասած`ամենավատ երազում չէինք պատկերացնում, որ այսպիսի համակարգ կձևավորվեր և այսպիսի վիճակ կստեղծվեր: Երբ երկրի նախագահը, իր ժամկետը չլրացած, հրաժարական է տալիս, դա բնականաբար կարող էր նախադեպ հանդիսանալ, բայց, կրկնում եմ, այն, ինչ մենք հետո տեսանք, հնարավոր չէր պատկերացնել անգամ ամենավատ երազում»:
«Ես լրատվամիջոցներից մեկին արդեն մի անգամ ասել եմ, որ պետք է բարձրաձայնվեն այն սպանության փորձերը, որոնք եղել են Հայաստանում` նախընտրական և հետընտրական ժամանակահատվածներում»:
«Մի օրինակ բերեմ. Համբարձում Գալստյանի սպանությունից հետո ինձ մոտեցավ X երկրի ներկայացուցիչը և ասաց, որ դա կատարել է Y երկիրը, որովհետև այսպես, այսպես, այսպես…Ուղիղ երեք օրից հետո Y երկրի դեսպանն ինձ հրավիրեց դեսպանատուն և ասաց, որ դա արել է X երկիրը»
«Հիշեցնեմ` առաջին քաղաքական սպանությունը Հայաստանում Համբարձում Գալստյանի սպանությունն էր, բայց հետո եղան բազմաթիվ դեպքեր` Լեռնային Ղարաբաղ` Արկադի Ղուկասյանի հետ կատարվածը, այստեղ` Հոկտեմբերի 27 և այլն»,- ասում է Ա. Մանուչարյանը
«Մենք Լուսնի վրա հայկական համայնք, կարծես թե, չունենք։ Սա է մեր ունեցածը, և նրանք մեր իրականության ադեկվատ արտացոլանքն են»,- ասում է Ա. Սահակյանը։
Իմ կարծիքով` պետք է շնորհակալ լինել Սերժ Սարգսյանին, որ նա այդ աշխարհի կեցվածը ցույց է տվել ու մեզ բոլորիս ասել է` սենց աշխարհ լինել չի կարող, որովհետև այդպիսի հարաբերություններ իշխանավորի և ժողովրդի միջև լինել չի կարող:
Ի՞նչ է նշանակում գրավով ընտրություն, ինչո՞ւ են ըստ փողի որոշում, թող շախմատ խաղ անեին, էլի Սերժը կհաղթեր…կամ ըստ բոյի, այդ ժամանակ Սերժը կպարտվեր: Ինչո՞ւ ըստ փողի, ո՞վ է ընտրել փողը` որպես գրավ, որպես որևէ բանի չափանիշ:
«Կարող եմ ասել, որ դա կա´մ մտքի անհաջող մեկնաբանություն է, կա´մ էլ անհաջող կատակը»,- ասել է Նիկոլայ Բորդյուժան:
Ակհայտ է, որ բանակում տիրում են ոչ կանոնադրային հարաբերություններ, որոնք խորը արմատներ ունեն, և դա եկամուտի միջոցներ է ապահովում բանակի սպայական կազմի համար, դժվար է ասել` մինչև ո՞ր աստիճանի բարձրաստիճան պաշտոնյաներն են դրանից օգուտներ ստանում:
«Ընդհանրապես, ես գտնում եմ, որ այս 20-22 տարվա մեջ մենք մի քիչ բռնաբարել ենք երևանցիներին, այսինքն ամեն տեղից որ գալիս են, իրենց շահերը ճիշտ չեն ներկայացված, լինեն դրանք իշխանության էշելոններում գտնվող մարդիկ… այսինքն` իշխանության ներսում գտնվող բարոյական էթիկետը, կուլտուրան, այնուամենայնիվ երևանյան չեն»
Ըստ Հրանտ Բագրատյանի, ՀԱԿ-ի «ներքևներում կանգնած մարդկանց ավելի քան կեսը» աջակցում է իրեն։
«Ընկերներ ունեմ աշխարհի տարբեր երկրներում, այսպիսի անեծքի պես կատակ եմ անում նրանց հետ, ասում եմ. «Թող ձեր երկրի զարգացման ծրագիրը Սերժ Սարգսյանը գրի» »։
Բոլորս, բոլոր ընտրողներս բոլոր շերտերում պետք է հասկանանք, որ յուրաքանչյուրս մեր կյանքն ենք ապրում, ոչ ոքի պետք չէ լիազորել մեր կյանքի տնօրինումը: Ամեն մեկն իր տանը, իր տեղում իր կյանքը պիտի կենդանացնի, ինչպես ես եմ անում: Ես «հավեսով» ապրում եմ, «հավեսով» գործում:
Ձեր աչքերը փակեք և հետ նայեք, տեսեք` ո՞ր իշխանության ժամանակ օլիգարխներ չեն եղել: Օլիգարխներն ավելի շատ Սերժ Սարգսյանին նվեր մնացին Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածից:
Պայմանագրի անդամ կարող է դառնալ 18 տարին բոլորած ՀՀ յուրաքանչյուր բնակիչ, ինչպես նաև՝ 18 տարին լրացած յուրաքանչյուր սփյուռքահայ, իսկ պայմանագրին որևէ մարդու միանալը նշանակում է, որ նա անկուսակցական է կամ պայմանագրին միանալու պահից դադարեցնում է մինչ այդ ունեցած կուսակցական պատկանելությունը։
Դու կարող ես գոհանալ 2-րդ տեղով կամ էլ դու կարող ես նախընտրելի համարել թիմով գրավել առաջին տեղը, որովհետև 2-րդ տեղը քեզ ոչինչ չի տալիս: Դրա համար շատ կարևոր է` քեզ համար քո ամբիցիանե՞րն են կարևոր, թե՞ քո ծրագրերը:
«Այստեղ գալուց առաջ հանդիպեցի Անդրիաս Ղուկասյանին և ասացի, որ միանում եմ նրան և այսօրվանից եռօրյա հացադուլ եմ հայտարարում»- ասաց Հայրիկյանը՝ ավելացնելով, որ 3 օր հետո կդադարեցնի հացադուլը և կփորձի Ա. Ղուկասյանին նույնպես համոզել դուր գալ հացադուլից։
«Բոլոր կարևոր քաղաքական իրադարձություններին և զարգացումներին Գագիկ Ծառուկյանը տեղյակ է, սակայն չեմ կարծում, որ այս պահին Գագիկ Ծառուկյանը ծանոթ է բոլոր թեկնածուների ծրագրերին: Այս պահին դրա անհրաժեշտությունն առանձնապես չկա»,- ասաց Իվետա Տոնոյանը:
Երբ լսեցի նրա հարցազրույցը, եթե չճանաչող մարդը լսի, կասի` սա մեր պատմության հերթական քրիստոնյա սրբերից մեկն է: Նա այդպես խոսում է` մոռանալով իր անցյալը, իր ունեցած հարստությունը կամ իր շրջապատի ունեցածը:
Ես երեկ երեկոյան արդեն տեղեկություն եմ ստացել, որ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետը` Գայանը Սողոմոնյանը, դպրոցներից մեկում, եթե չեմ սխալվում, 27 միջնակարգ դպրոցում հավաքել է դպրոցների տնօրեններին և արդեն սկսել է «ինստրուկտաժը»` նախագահական ընտրությունների հետ կապված: Հավասա՞ր պայմաններ են, իհարկե հավասար պայմաններ չեն:
Մեր դիտարկմանը, որ Տեր-Պետրոսյանը հումորով էր խոսել գերտերությունների աջակցության մասին, Գառնիկ Մարգարյանը պատասխանել է. «Գիտեք, ամեն հումորի տակ ճշմարտություն կա: Ես կասեի այսպես` Մարտի 1-ի դեպքերից հետո իր ասած «աշխարհի տերերը» Լևոն Տեր-Պետրոսյանին թողեցին միայնակ»
Լավ, ասենք թե, իրենց հաջողվեց այդ ամենը կյանքի կոչել, դրա արդյունքում մենք ի՞նչ ենք ունենալու, այդ ուժերը, որոնք առաջարկում են չմասնակցել, ի՞նչ են առաջարկում հետո անել, իրենք կարողանալո՞ւ են ընտրություններից հետո քաղաքացի ակտիվացնել:
«Ոչ մրցակցային ընտրություններ նշանակում է այնպիսի ընտրություններ, որոնց ժամանակ պետությունը հավասար մրցակցային պայմաններ չի ապահովում, երբ թեկնածուները չեն կարողանում հավասարաչափ մրցել մեկը մյուսի հետ: Այն, ինչ ասում են, դրա հետ ոչ մի կապ չունի, որ, օրինակ, եթե լիներ ՀԱԿ-ը կամ ԲՀԿ-ն, այդ դեպքում կլինեին մրցակցային ընտրություններ, բացարձակ կապ չունի»
Իշխանությունը պետք է բացառի ընդդիմադիր դաշտի ապագաղափարականացումը, որովհետև դա ընդհանրապես ապականում է քաղաքական մթնոլորտը երկրում, քաղաքացիների մոտ առաջացնում է հուսալքվածություն, հիասթափություն, ստիպում է նրանց արտագաղթել:
Մենք դատավոր կամ դատախազ չենք, սանկցիաներ կիրառել չենք կարող, բայց կարող ենք դիմել եվրոպական կառույցներին և պարզել, թե որտեղի՞ց այդ հսկայածավալ գողացված գումարները, որոնք դրված են եվրոպական ինչ-որ պետության բանկում և իրենք էլ, այսպես, «վոյաժներ» են կատարում, մենք կարող ենք դրա վերջը դնել: