«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախագահական ընտրությունների հետ կապված շատ հստակ դիրքորոշում հայտնեց առ այն, որ մենք թեկնածու չենք դնում և չենք պաշտպանում որևէ մեկին, և քաղաքական որոշում չկար` ինչ անել, դրա համար բաց էր թողնված. որոշ մարդիկ նախագահին են ձայն տվել, որոշ մարդիկ` Րաֆֆի Հովհաննիսյանին, որոշ մարդիկ գնացին նախագահի ինագուրացիային, որոշ մարդիկ չգնացին:
Այսօր «Մեդիա» կենտրոնում հրավիրված հարցազրույց-ասուլիսին Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստանի» կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Վարդան Օսկանյանն ադրադարձավ ընտրությունների թե´ քաղաքական, թե´ տնտեսական և թե´ քաղաքային նշանակությանը` խոսելով տրանսպորտի, ջրի, ճանապարհային, բնակարանային և այլ խնդիրների մասին:
Այսօրվա հրամայականները մեր առաջ շատ ավելի սուր են դրվել. ժողովուրդը շատ հստակ բողոքի ալիք է բարձրացրել, դա արտահայտվեց նախագահական ընտրությունների ընթացքում, դրան գումարվում են վերջերս սոցիոլոգիական հարցումները, որ մեր բնակչության 40 տոկոսը պատրաստ է ճամպրուկը կապել և գնալ:
Այո´, քաղաքապետը շաբաթը մեկ-երկու անգամ թող հանրային տրանսպորտով գնա: Եթե ես քաղաքապետ եղա, այսքան մարդու առաջ ասում եմ` շաբաթը առնվազն մեկ-երկու օր գնալու եմ քաղաքային տրանսպորտով: Ես ապրում եմ Մաշտոցի վրա, գնալու եմ քաղաքապետարան ավտոբուսով
Ակնհայտ է, որ չեն իրականացել բոլոր այն բայղուշ կանխատեսումները, որոնք արել են քաղաքական գործիչները և քաղաքագետները:
Էրեբունու և Ազատամարտիկների փողոցներում տեղակայված սննդի և վաճառքի մի քանի օբյեկտներում փակցված էին գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական պաստառները:
Այսօր «Բարև, Երևան» դաշինքը մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ հանդիպեց Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ:
«Այսօրվա պաշտոնյաներն այնքան են գոռոզացել ու, երևի թե, հպարտացել, որ հասարակ քաղաքացիներին նույնիսկ բարև էլ չեն տալիս»,- ասաց Ա.Գասպարյանը:
Բնականաբար, «Բարև, Երևանի» ներկայացուցիչները, հավատարիմ մնալով «բարևարշավի» ոգուն, ողջունում էին իրենց հանդիպած բոլոր երևանցիներին և նրանց հանձնում «Բարև, Երևանի» քարոզչանյութերը:
Այսօր «Բարև, Երևան» դաշինքը Երևանի առաջիկա ավագանու ընտրությունների շրջանակներում իր հերթական քարոզարշավն անցկացրեց Էրեբունի վարչական շրջանում:
Այսօր Հայաստանում «Գելափ» միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչը, ըստ «Արմնյուզ» հեռուստաընկերության, հրապարակել է մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու քարոզարշավի վերաբերյալ հարցումները, ըստ որի` եթե ընտրությունը կայանար այս կիրակի, երևանցիների 41,5 տոկոսը ձայնը կտար Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին:
Այսօր Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարև, Երևան» դաշինքը, որը ստեղծվել է «Ժառանգություն», «Ժողովրդավարական հայրենիք», «Ժողովրդական ուղի» և մի քանի այլ ուժերի միավորմամբ, իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում հերթական հանդիպումն անցկացրեց երևանցիների հետ` այս անգամ` Նոր Նորք վարչական շրջանում:
Բոլոր ընտրությունների ժամանակ բոլոր թաղապետերը և բոլոր քաղաքապետերը ակտիվորեն ներգրավվածությունն են ունեցել ընտրակեղծիքներում։ Լինեն նրանք լավ տղաներ, թե լավ հեղինակություն ունեցող մարդիկ, առավել ևս եթե նրանք Հանրապետական կուսակցության անդամներ են եղել:
Ընտրությունների արդյունքը կանխորոշված է. այսօր Սերժ Սարգսյանի դարակում է գտնվում` ովքեր են լինելու ավագանու անդամները: Տոկոսային հարաբերակցությունը, թե ՀՀԿ-ն ինչքան կլինի, «Օրինացը», ԲՀԿ-ն կամ Դաշնակցությունը, կապ չունի:
Մեր առաջարկած ծրագրի տարրերի մասին նա (Րաֆֆի Հովհաննիսյանը.- խմբ.) խոսել է Անի հյուրանոցում, սակայն միաժամանակ կարող ենք ասել, որ ամբողջությամբ տակավին չի ըմբռնել մեր առաջարկած հստակ ծրագիրը:
Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿԿ) վարչության անդամ Արման Մուսինյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե կուսակցությունն ինչպիսի՞ հարաբերություններ ունի ՀԱԿ դաշինքի անդամ Ստեփան Դեմիրճյանի հետ:
Իրականությանը համապատասխանո՞ւմ են Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿԿ) համագումարից հետո տարածված այն լուրերը, թե Կոնգրեսին ֆինանսավորում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
ՀՀ առաջին նախագահի մամլո խոսնակ, Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿԿ) վարչության անդամ Արման Մուսինյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսում նշեց, որ Երևանի ավագանու ընտրություններին ՀԱԿԿ-ն պատրաստ է համագործակցության ոչ իշխանական ուժերի հետ` դրանց օրինական ընթացքը վերահսկելու հարցում:
Մի քանի անգամ հրապարակավ պաշտպանել եմ Րաֆֆիին: Ուրիշ ճար չունեմ, նա էր, նրա վրա գնաց: Բայց պետք է ասեմ` նման գործչի հետ ոչինչ չի ստացվելու: Ավելի վատ է, որ նա այսքանից հետո` որպես քաղաքական գործիչ` փորձում է մնալ ջրի երեսին…
Արդեն ակնհայտ է մի բան, որ իշխող Հանրապետական ռեժիմն իր հիմնական թիրախ է տեսնում Հայ ազգային կոնգրեսին:
Ինչ-որ տեղ՝ այո՛, Տիգրան Սարգսյանի վերանշանակումը վրեժ է ժողովրդից: Դա նշանակում է՝ Սերժ Սարգսյանը հոգու խորքում կասկածում է իր ընտրության փաստի վրա: Եվ ինչ-որ տեղ սա ընդդիմության պարտությունն է: Ընդդիմությունն այսօր ի վիճակի չէ մի փոխնախարար փոխելու: Այսինքն` իշխանությունն ապտակում է ընդդիմությանը
Երեկվանից համացանցում և հեռուստատեսությամբ լայնորեն շրջանառության մեջ է դրվել մի տեսահոլովակ` «Կյանք 1500000» անվանումով` նվիրված Հայոց մեծ եղեռնի 98-րդ տարելիցին:
Այսօր Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով Գյումրիի բժշկական կենտրոն էին տեղափոխվել երկու քաղաքացիներ` Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս, ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:
Խոսելով եվրոպացի պատգամավորների ելույթների մասին` ադրբեջանցի պատվիրակը կարծիք հայտնեց, որ դրանցում չափից ավելի դրական գնահատականներ կային ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ չի ուզում մարտահրավեր նետել զեկույցի որոշ կետերին, որոնք, ըստ նրա, վիճելի են, բայց անդրադարձավ, իր իսկ խոսքերով՝ գլխավոր խնդրին, որը վերաբերում էր վարչական ռեսուրսի կիրառմանը:
Շվեդ պատգամավորը նախ անդրադարձավ 2008 թ. ընտրություններին` հիշեցնելով դրանց ժամանակ տեղի ունեցած ընտրախախտումների և Մարտի 1-ի 10 զոհերի մասին և նշելով, որ դրանց պատասխանատուները դեռևս չեն կանգնել արդարադատության առջև:
Դանիան ներկայացնող Շտեֆան Շեննախը նշեց, որ 2008 թ. նախագահական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը «աղետալի» է եղել, այնուհետև` 2012 թ. կայացած խորհրդականական ընտրությունները, Շ.Շեննախի խոսքերով, նույնպես դժվար էր նկարագրել որպես ազատ և արդար:
Գ.Եղիազարյանն անդրադարձավ Հայաստանի առաջ ծառացած առաջնային խնդիրներին և նշեց, որ դրանք այն 11 կետերն են, որոնք նախագահ Սերժ Սարգսյանը չկատարեց իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում:
«Իմ անձնական կարծիքով` նա այս ընտրություններին չմասնակցեց, որովհետև գումար չուներ,- ասաց Գ.Եղիազարյանը,- Եվ ես հպարտ եմ, որ մենք գործ ունենք հիմնադիր նախագահի հետ, ով, համենայն դեպս, մեր երկիրը չի թալանել: Թալանած լիներ` մի երկու միլիարդ կդներ, սրանց հետքն անգամ չէր մնա»:
«Տղայիկներ, ում կարելի է հարվածել, որովհետև «ընդդիմությունը» քննադատության սլաքն իհարկե միշտ կուղղի դեպի Տիգրան Սարգսյանը, և կողքի վրա կմնա Սերժ Սարգսյանը` հիմնական մեղավորն այս ամեն ինչի, քաղաքացիները, լրագրողները` դուք, ձեր ուշադրության կենտրոնում կլինի Տիգրան Սարգսյանը»: