Քաղաքացիներին իրենց աջակցությունը հայտնելու համար մի շարք հայտնի դեմքեր` դերասաններ, երգիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, ինչպես նաև շարքային քաղաքացիներ, պատրաստակամություն հայտնեցին սոցիալապես անապահով բնակինչերին սեփական մեքենաներով տեղափոխել անվճար:
Բողոքի ակցիային փորձեցին խոչընդոտել ոստիկանները, որոնք հորդորում էին դադարեցնել ակցիան: Լարվածությունը մեծացավ, երբ ակտիվիստներից մեկին փորձեցին բերման ենթարկել ոստիկանություն
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը Մաշտոցի պողոտայում էր. նա հերթական երթուղին էր անցկացնում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Նորքի զանգված:
Քիչ առաջ պատահար է տեղի ունեցել Երևանի Հյուսիսային պողոտայում. Պուշկին փողոցի մոտակայքում գտնվող ստորգետնյա ավտոկայանի մոտ ականատես եղանք մարդկանց կուտակման: Պ
Պետությունն այսօր բավարար գործիք չէ` մեր գործերը կառավարելու համար, դրա համար պետք է ավելանա ևս մի բան: Այդ բանը քաղաքացիական հասարակությունը չէ, չնայած` այն, ինչ կա, վատ չէ, քաղաքական համակարգը չէ, որովհետև և´ քաղաքացիական հասարակությունը, և´ քաղաքական համակարգը, և´ լրատվական դաշտը ընդհանուր առմամբ ենթարկված են այդ տրամաբանությանը:
«Ուրեմն` Ռուսաստանը կարող է լինել այսպիսի ռեժիմում, և կարող է լինել խալաթ հագցնող և զենք վաճառող, ինչպես տեսանք: Հիմա մեր էլիտան կարծես թե փորձում է ձևավորել հետևյալ միտքը, որ եթե խփենք, վերջը լավ կլինի: Ես «խփելը» տեսել եմ, գիտեմ, որ վերջը վատ է եղել»
Անկախ նրանից, թե Հայաստանի Հանրապետության, թե որևէ այլ պետության քաղաքացի է, նույնիսկ հաշվի չառնելով վերոնշյալ հանգամանքը` պարզապես անհրաժեշտ էր ցուցաբերել պատշաճ վերաբերմունք` մարդկային նորմերի, էթիկայի, միջազգային օրենքների շրջանակներում: Եվ ես ակնկալում եմ, որ սխալը կուղղվի:
168.am-ի ճշտող հարցին` այսինքն` արտգործնախարարությունը պատրաստվո՞ւմ է պաշտոնական նոտա հղել, թե՞ ոչ, կարո՞ղ եք կոնկրետ պատասխանել, Տիգրան Բալայանը պատասխանեց. «Կոնկրետ պատասխանում եմ` եթե որևիցէ հրապարակելու բան լինի, կհրապարակենք»:
Շովինիստական և մարդկային արժանապատվությունն այլևայլ կերպերով ոտնահարող պիտակներ են կպցվում, ինչպես «վարորդ հայ մարդասպան», «բառաչում է» և այլն: Այս ամենը սովորեցնում է շովինիզմ, դաժանություն, մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք և հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին ուղղված սպառնալիք:
Եվրոպական միության հետ համագործակցությունից շահույթը միանշանակ ավելի շատ է, քան Մաքսային միությունից: Կա ևս մի բան, որը ցանկանում եմ ավելացնել. չնայած Վիլնյուսի գագաթաժողովի հաջողության հավանականությանը` այս գործընթացը կարծես թե տևելու է մի քանի տարի, ես դա չէի պատկերացնում:
ՌԴ իրավապահների կեցվածքը մեր կողմից ընկալվում է` որպես մարդու իրավունքների և ազգային արժանապատվության ոտնահարում:
Ես դեմ չեմ, թող քննությունը գնա` ինչպես հարկն է, ոչ թե մարդու իրավունքները տրորելով…տեռորիստին բերեն դատարան` կոստյում-շալվարով, կոկիկ հագնված, իսկ դժբախտ պատահարի… բերեն կանացի խալաթով, չգիտեմ` ինչ քստիկներով, դա ճի՞շտ է, դա մարդու իրավունքների ոտնահարում չէ՞:
ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ այս պահին տեղի ունեցող բողոքի ակցիային քիչ առաջ միացան նաև Մոսկվայում կալանավորված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի հարազատները. հայրը՝ Հովսեփ Հարությունյանը, եղբայրը՝ Հայկ Հարությունյանն ու քույրը՝ Սեդան:
Միջադեպին միջամտեց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, ով նույնպես հայտարարեց, թե այդկերպ խախտվում է քաղաքացիների սահմանադրական իրավունքը, քանի որ դա ինքնաբուխ հավաք է և դրանով որևէ օրենք չի խախտվում:
Ասոցացման պայմանագիրը կազմում է 250 էջ, իսկ Խորը և համապարփակ առևտրի մասին համաձայնագիրը` ավելի քան 1000 էջ: Այդ պատճառով այս պայմանագիրը շատ դրական է Հայաստանի համար, քանի որ Հայաստան կբերի մրցակցություն` բացելով հայկական շուկան: Երկրորդը` Հայաստանը ռազմավարական հնարավորություն կստանա մտնել եվրոպական ավելի մեծ շուկաներ: Եվ սա իր հերթին` կարող է չեզոքացնել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը:
Ըստ քաղաքագետի` ամենայն հավանականությամբ, Հայաստանը վիլնյուսյան գագաթաժողովում կնախաստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման և Խորը ու համապարփակ առևտրի մասին համաձայնագիրը:
«Իհարկե, այն ուներ քաղաքական նպատակ… մենք բոլորս էլ գիտենք, թե ինչպես է Ադրբեջանը սպառազինվում վերջին 5-6 տարիներին»,- ասում է Ջեյմս Նիքսին՝ ՌԴ կողմից Ադրբեջանին զինտեխնիկա վաճառելու մասին
Երեկ Երևանի Ազատության հրապարակում հացադուլի և նստադուլի մասին է հայտարարել հերթական հայ զինվորականը: Հացադուլավորն Արցախյան ազատամարտի մասնակից Շամիր Սահակյանն է, ով միացել է «Շուշի 92» նախաձեռնող խմբին
Մաշտոցի պողոտայով դեպի Փակ շուկա շարժվելու ժամանակ ոստիկանության կողմից Երևանի ոստիկանության կենտրոնի բաժանմունք է տեղափոխվել Գարեգին Չուգասզյանը: Այս տեղեկությունը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց ինքը Չուգասզյանը:
Եվ գալու է մի պահ, որ այս ուժերը հավասարվելու են, որովհետև մենք այդ ուժը առաջիկա ամիսներին հավաքելու ենք նաև սփյուռքի ներսից… Ուստի գալու է մի պահ, որ մենք ոչ միայն հավասարվելու ենք գործող ռեժիմի ուժին, այլ նաև անցնելու ենք: Եվ այդ ժամանակ է, որ լինելու է հայտը` սրանց փոփոխելու, հայտը` սրանց ռադ անելու:
Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, Ջեյմս Նիքսիի կարծիքով, Հայաստանին կհեռացնի Ռուսաստանից, ինչը վերջինս չի հանդուրժի և կշարունակի ճնշումներ գործադրել Հայաստանի վրա:
Իմ կարծիքով` ամենաճնշող խնդիրը Հայաստանի ազգային անվտանգության հարցն է, և մենք պետք է ունենանք ազգային անվտանգության խորհուրդ, որտեղ հավաքված կլինեն լուրջ պրոֆեսիոնալներ, և այդ խորհուրդը կսահմանի գերակայություններ Հայաստանի համար, օրինակ` միջուկային պատահարների կամ երկրաշարժերի վերաբերյալ Հայաստանը պետք է ունենա հստակ գերակայություներ, որոնք պետք է ներկայացվեն կառավարությանը:
Գիտեմ, որ սա ցավոտ թեմա է, բայց սա այն թեման է, որը ԵՄ-ն չի կարող թաքցնել թե՛ Բաքվում, թե՛ այստեղ` Երևանում: Կոչ եմ անում Հայաստանին զարկ տալ իր ջանքերին` հասնելու Հայաստանի հետ համաձայնության, որը հիմնված կլինի Մադրիդյան սկզբունքների վրա:
«Մենք ուզում ենք լինել թափանցիկ և կանխատեսելի և´ Ձեզ համար, և´ ռուս գործընկերների: Մենք նրանց շատ հստակ ենք ասել, որ ուրախ ենք աշխատել մի կողմից` եվրահանձնաժողովի և մյուս կողմից եվրասիական հանձնաժողովի հետ»:
Հայաստանի համար պարզ է, որ հիմնական մի քանի հարցեր կան, որոնց պատասխանները հստակ պետք է տրվի, եթե Հայաստանի առջև հանկարծ պահանջ դրվի միանալու Եվրասիական միությանը, իսկ այդտեղ կա և´ անվտանգության հարցը` ընդհանրապես, ազգային անվտանգության խնդիրները, և´ հատկապես Ղարաբաղի հարցը, սրանք կարևոր հարցականներ են, որոնց պատասխանները պետք է որ Եվրասիական միության մեջ գլխավոր դերակատարությունը ստանձնած պետությունը հստակորեն տա Հայաստանին և հայությանը…
«Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը Հայաստան-Ռուսաստան պայմանագրային դրույթների խախտում չէ, բայց սա ռազմավարական դաշնակցի ակնկալված պահվածք էլ չէ»
Հանրապետական կուսակցություն պարզապես PR տեխնոլոգիաներ է օգտագործում` իր նկատմամբ ուշադրություն հրավիրելու, մամուլով սպասումներ ձևավորելու առումով, որովհետև, ըստ էության, ՀՀԿ-ի մասին այլևս ոչ ոք չի էլ խոսում:
«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, 168.am-ի հետ զրույցում` խոսելով Սյունիքի նորանշանակ մարզպետի մասին և զերծ մնալով անձնական կամ կառավարչական կարողություններին որևէ գնահատական տալուց, նշեց, որ, իր կարծիքով, չէր կարելի մարզպետ նշանակել մեկին, որի հետևանքով մարզում կարող է շահերի բախում տեղի ունենալ:
«Երեկվա խորհրդաժողովում պատահած միջադեպի կապակցությամբ ուզում եմ նշել, որ տեղի է ունեցել չափազանց տհաճ երևույթ»,- այսօր Երևանի Անի հյուրանոցում մի խումբ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մոլդովայի Հանրապետության Սահմանադրական դատարանի անդամ Վիկտոր Պոպանը` անդրադառնալով երեկ ՀՀ Ազգային ժողովում մոլդովացի փաստաբանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին:
Այսօրվա Հայաստանում «ներքաղաքական զարգացումներ» ընդհանրապես չկան: Մեկ դերասանի թատրոն է: Սերժ Սարգսյանը խաղատախտակի վրա հարմարավետ դասավորել է ֆիգուրները` «պեշկաներով» հանդերձ, ինքն իրենով խաղում է` և՛ սպիտակներով, և՛ սևերով: Ցանկացած ֆիգուրի ցանկացած պահին կարող է Օստապ Բենդերի ոճով հեռացնել խաղատախտակից: