Հուլիսի 5-ը Հայաստանում պաշտոնապես նշվում է որպես ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանիշների օր: Այսօր մամուլի ասուլիսում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ներկա բոլոր լրագրողներին հրավիրեց իր այգի` մասնակցելու ՀՀ սահմանադրության օրվան նվիրված միջոցառմանը և, ավանդույթի համաձայն, խոսելու Սահմանադրության մասին:
Ի՞նչ էր ուզում Ռուսաստանը հասկացնել Հայաստանին Ադրբեջանի հետ այդ գործարքով: Այս հարցի վերաբերյալ ԱԻՄ առաջնորդն ունի հստակ պատասխան`«այն ինչ Ռուսաստանն ուզում էր մեր սակավամիտներին, վաղուց հասկացրել է` դուք մեր ստրուկն եք, մեր ստրուկն էլ պիտի մնաք»:
«Կաշխատեմ առավել ամփոփ լինել և տալ հիմնական բանաձևը, որը դեռևս ուշ չէ շրջանառության մեջ դնել այսօրվանից, քանի դեռ պատերազմը սկսված չէ, քանի դեռ մենք մի քանի ամիս ենթադրում եմ` ունենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպումն այսպիսի անսպասելի և նույնիսկ զարմանալի հայտարարությամբ սկսեց Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ) կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«Այսօրվա Հայաստանում «ներքաղաքական զարգացումներ» ընդհանրապես չկան: Մեկ դերասանի թատրոն է»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը` խոսելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին:
Այսօրվա իշխանությունները պետք է հասկանան, որ բնակչությունը չի ցանկանում իրենց կառավարված մոդելով ապրել և իրենք պետք է գիտակցեն, որ ժամանակն է, որ իշխանությունը փոխվի, և նոր մարդիկ ու կուսակցություններ գան իշխանության»,- նշեց Թևան Պողոսյանը:
Դրանք Սերժ Սարգսյանի գնահատականներն են, և ես չեմ ցանկանա դրանք մեկնաբանել, քանի որ հաշվի եմ առնում, Ազգային ժողովը նույն ձևով, ոնց լսել է և նաև այն մարմինն է, որտեղ Վերահսկիչ պալատի ներքո աշխատանքն է կատարում, մենք մեր խնդիրներն ունենք անելու: Մնացած բոլորի գնահատկաններն այս պարագայում ինձ ավելի քիչ են հետաքրքրում:
Հունիսի 18-ին Հյուսիսային Իռլանդիայի Էննիսքիլեն քաղաքում` «Մեծ ութնյակի» երկրների գագաթաժողովի շրջանակներում, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես եկան հայտարարությամբ, որում նրանք հավաստիացրեցին, որ հավատարիմ են մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հարատև կարգավորման գործում օժանդակության տրամադրմանը:
Ցավոք սրտի, հիմնախնդիրների մեծամասնությունը չեն լուծվում խաղաղ տարբերակով, այդ իսկ պատճառով կան բազմաթիվ տարրեր, որոնք պարունակում է այդ ստատուս-քվոն: Դա հակամարտող երկրների և Ղարաբաղի էլիտաների հաշվարկն է, փոխադարձ վախն է` ինչ կլինի, եթե իրավիճակը փոխվի:
Կան լուսանկարներ, որոնք ես չեմ օգտագործել նախորդ հրատարակության ժամանակ, որովհետև Ռոբերտ Քոչարյանն այն ժամանակ նախագահ էր, և միգուցե անհարմար կլիներ այն ժամանակ դրանք օգտագործելը: Սա նրա ադրբեջանցի ընկերոջ լուսանկարն է, որտեղ Ռոբերտ Քոչարյանն է` իր ադրբեջանցի ընկերների հետ` Յալթայում, 1986 թվականին:
«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ գործընթացին որևէ առաջընթաց կարող են ապահովել հակամարտության անմիջական մասնակից երկրները ու ժողովուրդները, այլ ոչ թե միջնորդները,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Հաշտեցման ռեսուրսներ» կազմակերպության («Conciliation Resources») Կովկասյան ծրագրի ղեկավար Լոուրենս Բրոյերսը` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը:
Այս տարվա նոյեմբերին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայանալու է Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրների երրորդ գագաթաժողովը, որին կմասնակցի նաև Հայաստանը: Բանակցությունների մի քանի փուլերից հետո հենց այս գագաթաժողովում է նախատեսվում ԵՄ-ի հետ Հայաստանի Ասոցիացման համաձայնագրի նախաստորագրումը:
Արմեն Չախալյանին բերման ենթարկելու գործողությանը մասնակցել են Նինոծմինդայի, Ախալքալակի ոստիկանությունը և հատուկ նշանակության ջոկատը` դիմակավորված և ինքնաձիգներով զինված:
«Ես ապտակ եմ համարում Կոմորովսկու նման ձևակերպումը, որովհետև վստահ եմ, որ այդ ամենը կարելի էր քննարկել հանդիպման ժամանակ և այդ տարաձայնությունը ցույց չտալ հրապարակայնորեն` մամուլի ասուլիսի ժամանակ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրես կուսակության (ՀԱԿԿ) վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը:
Ըստ Ստեփան Սաֆարյանի, Սերժ Սարգսյանը հրապարակավ չպետք է խոսեր մի խնդրից, որի պատասխանն արդեն տրվել է եվրոպացի բազմաթիվ դիվանագետների և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:
«Անբարոյական երկրներ», «Հայաստան», «լինել կույս, թե չլինել», «ժողովուրդ, ահավոր ա…»: Ֆեյսբուք սոցիալան ցանցում այսօր հանդիպած նմանատիպ շոկային բառերը և արտահայտությունները կապված էին ամերիկյան մի հայտնի մեդիա ընկերության` Բլումբերգի անվան հետ:
Հայաստանում ներքաղաքական զարգացումների պասիվացման ֆոնին գնալով ակտիվանում են քննարկումները աշխարհաքաղաքական հարցերի շուրջ, մասնավորապես միջազգային ինտեգրացիոն գործընթացների համատեքստում:
«Այդ գործընթացի մասին ՀՀ պաշտպանության նախարարությունը մոտ մեկ շաբաթ առաջ արդեն արձագանքել է, և ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասել է Տիգրան Բալայանը:
Ընկել ենք հակառուսական տրամադրությունների ետևից, հա, հետո՞, թող Հայաստանում ամենահակառուսական տրամադրությունները լինեն, դա ի՞նչ կտա, ավելի շատ զենք կվաճառեն:
Ցանկացած պարագայում այս վարչապետը նախագահի համար, կարծես թե, բավականին ձեռնտու վարչապետ է. սեփական խոշոր թիմ չունի, նախագահի բոլոր ասածները իրականացնում է, մեծ հավակնություններ չունի, այսպես ասեմ, նույնիսկ «գորշ կարդինալի» հավակնություններ չունի…
«Բյուջեի կատարողականը ցույց տվեց, որ մեր կառավարման համակարգում «բարի ավանդույթները» շարունակվում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Եվս մեկ անգամ ամենաբարձր շրջանակի գործարարը հայտարարում է, որ Հայաստանում չկա օրինական բիզնես, այլ բիզնեսը միայն հովանավորչության առկայությամբ կարող է զարգանալ»,- Աշոտ Սուքիասյանի նամակը մեկնաբանեց Արմեն Մարտիրոսյանը:
Կանգնեք պատուհանից ու նայեք` մի բան ստեղծվե՞լ է վերջին 22 տարիների ընթացքում: Ստեղծել՝ տվել ենք, իրենք էլ ոնց ուզեցել, վաճառել են, ցրել են… Հիմա գնալ, կանգնել, թե՝ հա համաձայն ենք Րաֆֆիի հետ: Ես նորից եմ ասում` մենք երբեք չենք կանգնի Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին:
Հայկական մամուլը և քաղաքական դաշտն արդեն շուրջ մեկ ամիս քննարկում է հայտնի օֆշորային սկանդալը, որի սկիզբը դարձավ մայիսի 29-ին «Հետք» լրատվականի հրապարակած հոդվածը` «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» վերնագրով:
Այդ նույն Եվրոպան, որը 116 օրում ծնկի իջավ Հիտլերի առջև, այսօր բոլորին խրատ է տալիս, նույնիսկ զենք է տալիս Սիրիայի ահաբեկիչներին:
Այսօր վաղ առավոտից Արմավիրի մարզի Խանջյան, Նաիրի, Հացիկ և Արաքս գյուղի բնակիչները Խանջյան գյուղի մոտ փակել էին Արմավիր քաղաքից դեպի Թալին տանող ճանապարհը` պահանջելով հանդիպում ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ:
Չնայած գյուղացիների պահանջին, այդպես էլ Սերգո Կարապետյանը չհանդիպեց նրանց: Փոխարենը գյուղացիների հետ հանդիպեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Սակայն վերջինս որևէ լուծում չի առաջարկել ավտոճանապարհին հավաքված գյուղացիներին:
Մենք մեր քաղաքականությունը չունենք, մենք մի պահ ունեցել ենք, հետո հրաժարվել ենք, հիմա անդադար հետաքրքրվում ենք` ի՞նչ է անում մեր ղեկավարը: Նրան ասում են` պիտի անես էս, նա գնում սկսում է` իսկ կլինի՞ մի քիչ էսպես, մի քիչ էնպես… Սա չի կարող լինել մեր ղեկավարի քաղաքականությունը: Մեր ղեկավարը գիտի` ինչին է ձգտում:
«Երևի թե իմաստ էլ չունի անդրադառնալ նման հայտարարություններին, որովհետև Մինսկի խմբի ձևաչափը որևէ կապ չունի Ղարաբաղի խնդրի հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` իր կարծիքը հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ վերջին հայտարարության մասին:
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանի` ֆրանսիական «France 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արած արտահայտությունը դարձել է լուրջ քննարկման առարկա
Խոսելը լավ բան է, բայց պիտի գա հասնի, որ ամբողջ հասարակությունը ոտքի կանգնի, ասի` փակ շուկան չի կարելի էս վիճակի բերել, որ ինչ-որ մեկի կամայականությունը կանխվի՞: Ամեն ինչ իր տեղն ունի, ինչպես ասում են` «хороша ложка к обеду»: