Դրա լավագույն պատասխանը տալիս են ՀՀ քաղաքացիները, այդ պատճառով Սերժ Սարգսյանին ոչ թե պետք է Ստեփան Սաֆարյանը գնահատի, կամ որևէ այլ մեկը, այլ շատ ավելի կարևոր են ժողովրդի գնահատականները:
Այստեղ ո՛չ Սերժ Սարգսյանի հարցն է, ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանի: Ժողովուրդն փետրվարի 18-ին քվեարկել է այն իրավիճակի դեմ, որում հայտնվել է երկիրը, և այն ճանապարհի դեմ, որով ընթանում է երկիրը: Սա է գլխավորը:
Եթե անցած 15-18 տարիների ընթացքում ընդդիմությունն ուներ մեկ ուղի, որը տանում էր դեպի փակուղի, մենք այժմ գտել ենք մի ընթացք, մի այլ ուղի, որը գործելու է օրենքի շրջանակներում, սահմանադրական տրամաբանության շրջանակներում, և որի շնորհիվ ձևավորվելու է զուգահեռ իշխանություն` բառի բուն իմաստով:
«Անպարկեշտությունը, հայհոյանքը փետրվարի 18-ին ժողովրդի, այս անգամ, փառք Աստծո, ոչ թե արյան վրա, այլ ձայն գողության, ստի, կեղծիքի, համատարած խախտումների բերմամբ սեփական հաղթանակը տոնելն է` շամպայնով, թե առանց շամպայն, կարևոր չէ»,- ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հաստատ մի բան կարող եմ ասել. եթե ինքը կարծում է, թե 30.000-ը տպավորիչ է, ինչը վերագրում է Հայաստանի առաջին նախագահին, որը շատ ավելի էր քան դա 5 տարի առաջ, ուրեմն թող սպասի այդ ավելիին, բայց դա միակ գրավականը չէ, այդ գրավականը մեր ժողովուրդն արդեն կյանքի կոչեց փետրվարի 18-ին:
Ես բնավ դառնացած չեմ աշխարհից և բացարձակապես սով չեմ զգում: Այնպես որ, ոչ սոված եմ, ոչ էլ դառնացած, այլ լիազորված հայ ժողովրդի գերակշիռ մասի զորակցությամբ և վստահությամբ:
Կարծում եմ` առաջարկություն չկա, որպեսզի մտածեմ` ընդունել այն, կան չընդունել, այլ պարզապես, որքան ես գիտեմ, տրվել են այն մարդկանց անունները, ովքեր իրենց տեսակետից կարող են այս պետությանն օգտակար լինել:
Երբ պարոն Աբրահամյանն այցելեց, ես ձեզ ասացի, որ սա քաղաքավարական այց է: Ինքը ցանկանում էր լուծում գտնել այս վիճակին, որևէ բովանդակության մասին չխոսեցինք;
«Երեկ գիշեր մի սադրիչ եկավ, փորձեց հայհոյանք տալ, բանավեճի մեջ մտնել, և մեր համաքաղաքացիները, իմ տեղեկությունից անկախ, հետապնդեցին այդ դեպքը և, փաստորեն, հետո զեկուցեցին շատ հավաստի, որ այդ մարդը Աբովյանի «ջրի մարդն» էր»,- ասում է Ր.Հովհաննիսյանը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ` ժամը 15-ից, Երևանի Ազատության հրապարակում, որտեղ շարունակում է հացադուլ անել ընդդիմադիր շարժման առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյան, ընթանում է ստորագրահավաք` «Սատարում եմ նոր Հայաստանի պայքարին» խորագրի ներքո:
Այսօր ժամը 15-ից Երևանի Ազատության հրապարակում, որտեղ շարունակում է հացադուլ անել ընդդիմադիր շարժման առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյան, մեկնարկել է ստորագրահավաք` «Սատարում եմ նոր Հայաստանի պայքարին» խորագրի ներքո։
«Ո՞վ կարող է այդ զոհասեղանից Րաֆֆի Հովհաննիսյանին հանել դուրս, ոչ ոք, ո´չ Սերժ Սարգսյանը, ո´չ Վլադիմիր Պուտինը, ո´չ Օբաման: Կա միայն մեկ ուժ, որը կարող է դա իրագործել, այդ ուժը կոչվում է հայ ժողովուրդ»,- շեշտեց նա:
«Օրենքում պարզ գրված է. իրազեկում է ստացվում քաղաքապետարան, իրազեկման մասին տեղյակ է պահվում Ոստիկանությանը, և եթե տարածքը, որի մասին գնում է խոսքը, եթե Մշակույթի նախարարության հետ կապված է, նաև նրանց է տեղեկացվում` կարծիք ստանալու նպատակով: Կարծիքը ստացվել է, կարծիքի հիման վրա կայացվել է որոշում»,- ասում է քաղաքապետարանի ներկայացուցիչը:
«Այն նշաձողը, որը դրել է Րաֆֆի Հովհաննիսյանը, արդեն գործընթացները քաղաքական հարթությունից տեղափոխում է բարոյական-հոգևոր հարթություն և ստեղծում է լրիվ նոր իրավիճակ, ինչը նաև շատ բարդ կացության առաջ է կանգնեցնում բոլորին»,- ասում է Ա.Վարդանյանը
Րաֆֆին շատ կարևոր հարց է լուծում, այսինքն` կոտրել այն տեսակետը, որ քաղաքականությունը և բարոյականություն, ինչու ոչ, նաև բարոյախոսությունը անհամատեղելի են: Այդ կարծրատիպը կոտրելու քայլ է արել:
Այսօր այս երկրում շատ հալածյալներ կան, հետապնդվողներ կան, տառապողներ կան այս ռեժիմից և այս չինովնիկներից, այս դատաիրավական համակարգից, այս Ոստիկանությունից: Երբ Վովա Գասպարյանը գնում և այնտեղ այդ նստարանի առջև չոքում է, թե հերիք եղավ, բոլ եղավ, մի բան անենք, ոնց անենք… արդեն իսկ դա ժողովրդի հաղթանակն է:
Այն, որ հացադուլը պայքարի միջոց է, որևէ մեկը չի կարող ժխտել, այն, որ ծայրահեղ միջոց է` նույնպես: Ամբողջ խնդիրը հետևյալն է. այն նշաձողը, որը դրել է Րաֆֆի Հովհաննիսյանը, արդեն գործընթացները քաղաքական հարթությունից տեղափոխում է բարոյական-հոգևոր հարթություն և ստեղծում է լրիվ նոր իրավիճակ, ինչը նաև շատ բարդ կացության առաջ է կանգնեցնում բոլորին:
Քիչ առաջ Ազատության հրապարակում արդեն երրորդ օրը հացադուլի մեջ գտնվող ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեցին ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
««Ժառանգության» օրակարգում այսօր կա կեղծված ընտրությունների արդյունքները փրկելու հարցը, և, կարծում եմ, դա է քաղաքական գործընթացների առանցքը»:
«Ոչ թե պետք է կրկնել անցած 17 տարիների ընթացքում նախորդ ընդդիմադիր գործիչների սխալները, այլ օր առաջ պետք է դուրս գալ գործող «քաղաքական» դաշտից, որտեղ խաղի կանոնները թելադրում է գործող բռնապետը, և լծվել ժողովրդի ինքնակազմակերպման աշխատանքին»,- ասում է Ժ.Սէֆիլյանը
Այսօր Ազատության հրապարակում ընդդիմության կազմակերպած հերթական հանրահավաքին ներկա էր նաև հայտնի դերասան Երվանդ Մանարյանը:
«Արտաշատը մեր հնամենի մայրաքաղաքն է, և մենք գնալու ենք այնտեղ՝ նույն մարզպետին, նույն Աբրահամյանին ասելու համար, որ սա մե՛ր քաղաքն է, մե՛ր երկիրն է»,- ասաց Ր.Հովհաննիսյանը
«Ոչ միայն երիտասարդներն են մեկ-մեկ ինչ-որ չարաճճի բաներ ասում, էդ հարգարժան մարդն էլ մեկ-մեկ շեղում է տալիս։ Բայց ինքը վաղն արդեն փոքրամասնության մեջ է»,- ասում է «Ժառանգության» ղեկավարը:
«Գյումրին չի ծախվում, ծախու չէ Գյումրին, Գյումրին արդեն հաղթել է»,- Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում հայտարարեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը` ելույթ ունենալով Վարդան Աճեմյանի անվան թատրոնի հրապարակում, որտեղ նրան դիմավորեցին հազարավոր գյումրեցիներ:
Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթի ժամանակ լսեց, թե ինչպես է հրապարակում գտնվող ճանապարհային ոստիկանության մեքենան բարձրախոսով հայտարարում, որ հավաք մասնակիցները կարող են վարչական պատասխանատվության ենթարկվել:
«Պիտի գնանք Վանաձոր, Սպիտակ և Ապարան, դատախազի Ապարանը, որը հաղթել է, դատախազները թող մնան, բայց Ապարանը մնում է»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը
«Եթե Լիսկան պիտի կանգնի դատարանի առաջ, դուք որոշեք, որ պարոն Լիսկայի օրինակին պիտի հետևեք, պարոն Սահակյան»,- ասաց Ր. Հովհաննիսյանը` հարցնելով. «Մականուն ունի՞ պարոն Սահակյանը»
«Բայց ինչքա՞ն կարելի է նույն բանի մասին գրել: Կարծում եմ, որ այն կոստյումը, որ կարել եմ առաջին իշխանությունների համար, սրանց վրա էլ լավ կնստի»,- ասաց երգահանը՝ ի պատասխան 168.am-ի հարցին` եթե Ռուբեն Հախվերդյանն իր հայտնի «Նախագահական ընտրություններ» երգը գրեր այսօր, այն ի՞նչ բովանդակային փոփոխություններ կունենար, կամ արդյո՞ք կգրեր այդ երգը:
Այսպես այսօր հրավիրված մամլո ասուլիսին պատասխանեց հայտնի երգահան Ռուբեն Հախվերդյանը հարցին, թե ի՞նչ կարծիք ունի ամերիկահայ աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նամակագրության մասին:
Այսօր Ազատության հրապարակում հրավիրված հերթական հանրահավաքին ելույթ ունեցավ նաև Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: