ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը 168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Բելառուսի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Միխնևիչը հայտարարությունը՝ հիշեցրեց, որ ամիսներ առաջ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս չի կազմում:
«Խեղճ Բելառուսը չգիտի` ո՞ւմ դիմի, ո՞ւր գնա, ո՞ւմ բողոքի, միջազգային արբիտրա՞ժ` Հաագա՞, Ստոկհո՞լմ, որ Ռուսաստանը խախտում է բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել` կապված միասնական տնտեսական տարածքի և Մաքսային միության հետ»:
Ինչո՞ւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկվա իր ասուլիսում չհիշատակեց Հայաստանում ռուսական ռազմաբազան, երբ խոսում էր արտերկրում տեղակայված ռուսական զորքերի մասին: Գուցե պարզապես մոռացա՞վ, թե՞ Հայաստանը Ռուսաստանի կողմից չի համարվում արտերկիր: Միջազգային հարաբերությունների փորձագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանն այս հարցի առնչությամբ մի քանի ենթադրություններ ունի, որոնցից մեկը կապված է ռուս-թուրքական մերձեցման նոր դրսևորումների հետ:
«Ըստ երևույթին` Հայաստանի առաջնորդն այս իրավիճակում մանևրելու հնարավորություն չի գտել: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ դժվար է եղել նրա համար 2013 թ. սեպտեմբերին, և ինչով է ուղեկցվել Եվրասիական միություն մտնելու որոշումը. ըստ երևույթին Հայաստանին առաջարկվել է և՛ մտրակ, և՛ բլիթ»,- ասում է «Չեթհեմ Հաուսի» ավագ գիտաշխատող, քաղաքագետ Լիլյա Շևցովան:
Մաքսային միությանը միանալու և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) կազմավորմանը մասնակցելու մասին 2013 թ. սեպտեմբերի 3-ի հայտնի որոշումը վերջին տարիներին Հայաստանում կուտակված խորքային և կառուցվածքային հիմնախնդիրների հետևանք էր: Ահա այս եզրակացությանն է եկել Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժնի հետազոտական խումբը, որն այսօր համալսարանում ներկայացրեց իր ուսումնասիրությունը` ԵՏՄ-ին միանալու Հայաստանի որոշման պատճառների վերաբերյալ:
«Անկախ ամեն ինչից` սա կլինի ՀՀ իշխանությունների ամոթը, եթե իրենք չբացահայտեն այս քրեական գործերը, և համապատասխան պատիժ չստանան նրանք, ովքեր սանձազերծել են այս հարձակումները»,- ասում է Արարատ Զուրաբյանը:
Հայաստանում Եվրամիության ներկայացուցչությունն ի գիտություն է ընդունել հայաստանյան ընդդիմադիր մի շարք գործիչներին բռնության ենթարկելու փաստերը, սակայն Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան առայժմ խուսափում է այդ միջադեպերի կապակցությամբ որևէ գնահատական տալուց:
«Ուզում եմ ընդգծել, որ Եվրոպական միությունը պատրաստ է շարունակել բանակցությունները` Հայաստան-ԵՄ համագործակցության նոր իրավական բազա ձևավորելու նպատակով, հաշվի առնելով և հարգելով սեպտեմբերի 3-ից հետ Հայաստանի ստանձնած նոր հանձնառությունները»,- հայտարարեց Տրայան Հրիսթեան:
«Քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ովքեր ջատագովն են ԵՏՄ-ին ինտեգրվելու, այս միջադեպերից հետո անմիջապես վազեցին դեպի եվրոպական պետությունների դեսպանատներ` արտահայտելու իրենց բողոքը` մարդու իրավունքների ոտնահարման, ծեծի, բռնության հետ կապված: Այս փաստն ուղղակի զարմանք է հարուցում, որովհետև այն տրամաբանությունը, որով նրանք ընթանում են կամ տեսնում են իրենց քաղաքական զարգացումները, պետք է ստիպեր նրանց վազել բելառուսական, ղազախական և ռուսական դեսպանատներ և այնտեղ ներկայացնել իրենց բողոքը»,- ասաց Արարատ Զուրաբյանը:
Քաղաքական դրդապատճառներ ունե՞ն այդ միջադեպերը, թե՞ ոչ: Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն Արամ Մանուկյանի նկատմամբ կատարված բռնութունն ուղղակիորեն կապում են իշխանությունների հետ:
Նախախորհրդարան քաղաքական նախաձեռնության անդամները նույնպես վերջին մեկ ամսվա ընթացքում ենթարկվել են գույքային և ֆիզիկական բռնությունների:
«Առաջին շրջանակը, որին ձեռնտու է այս իրավիճակը, քոչարյանական դաշտն է»,- 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը` պատասխանելով հարցին, թե ո՞ւմ է, իր կարծիքով, ձեռնտու Նախախորհրդարանի ներկայացուցիչների, ազատամարտիկների և Արամ Մանուկյանի նկատմամբ կատարված բռնությունների շարքը:
«Սա տեղի է ունենում ուկրաինական ճգնաժամի և Ուկրաինայում Ռուսաստանի քաղաքականության համատեքստում, իսկ Ռուսաստանի ռազմավարությունը Ուկրաինայում լիովին ձախողվել է,- ասում է Ռուբեն Մեհրաբյանը` ավելացնելով. Հասնելով ինչ-ինչ մարտավարական հաջողությունների` Ղրիմի, Դոնբասի մի մասի կլանումը, Ռուսաստանը կանգնեց ռազմավարական փլուզման առաջ»:
«Վերջին երկու-երեք օրերի ընթացքում մեր երկրում տեղի են ունեցել խիստ դատապարտելի իրադարձություններ` կապված քաղաքական և հասարակական գործիչներին ծեծի ենթարկելու խայտառակ փաստերի հետ: Դա քրեորեն պատժելի արարք է, ոչ մի կերպ չի տեղավորվում քաղաքական սկզբունքների մեջ, և ես ուզում եմ հույս հայտնել, որ մեղավորները` թե կատարողները և թե կազմակերպիչները, կբացահայտվեն և կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- նշեց քաղաքական վերլուծաբանը:
«Եթե դու չունես վեհ գաղափար, ինքնուրույն պետություն ստեղծելու հեռանկար, և քո միակ նպատակը քարշ գալն է, ուրեմն երկրից բողոքելու իրավունք էլ չունես: Այդ քարշ գալը, իհարկե, տարբեր ձևով կարելի է հասկանալ: Կարելի է հարուստ քարշ գալ՝ օլիգարխի պես, բայց, ի վերջո, սա գոյատևելու հոգեբանություն է, որը ոչ միայն թուլացնում է դիմադրողականությունը, այլև արհամարհանքի է արժանանում այլ ազգերի կողմից»,- ասում է Ավետիք Իշխանյանը:
ՀՀԿ-ն, «Բարգավաճ Հայաստանը», «Օրինաց Երկիրը», ՀԱԿ-ը, Դաշնակցությունը և արտախորհրդարանական բազմաթիվ ուժեր քարշ գալու, հպատակի հոգեբանության կրողներն են, պարզապես Մհեր Սեդրակյանն անկեղծ ասել է՝ ինչ մտածում է, իսկ մյուսները՝ ոչ: 168.am-ի հետ հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում ԵՏՄ պայմանագրի վավերացմանը:
«Ռուսաստանի ոսկերչական սրահներում արդեն սկսել են վաճառել հնդկացորեն», կամ` «միաժամանակ չես կարող ունենալ և´ թանկագին Վլադիմիր Վլադիմիրովիչ և´ թանկարժեք նավթ». այս անեկդոտներն այսօրվա ասուլիսում մեջբերեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը`բնորոշելով Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը և անդրադառնալով Հայաստանի վրա դրա ազդեցությանը:
«Եվրոպական միությունը հեռու է կատարյալ լինելուց. ըստ իս՝ Եվրամիությունը չափից ավելի բյուրոկրատական է»,- ասում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության նախկին հատուկ խորհրդական, քաղաքական վերլուծաբան Փոլ Գոբլը:
ԱԳՆ պաշտոնյան ասաց, որ 2005 թվականից Թուրքիան փորձում է Հայաստանին ներքաշել Հայոց ցեղասպանության հարցի շուրջ քննարկումների շուրջ և առաջարկում ստեղծել պատմաբանների հանձնաժողով, բայց այդպես էլ չնշեց հայտնի փաստը, որ 2009 թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ արտգործնախարարը Թուրքիայի արտգործնախարարի հետ միասին Ցյուրիխում ստորագրել էր հայ-թուրքական արձանագրությունները, որում կար կետ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին:
«Մեզ համար նորություն չէ, որ այն, ինչ մենք կորցրեցինք, միայն մարդկային կյանքեր չէին, միայն ցեղի սպանություն չէր. մի ողջ հայրենիքի, քաղաքակրթության, մշակույթի սպանություն էր, հայրենազրկում: Եվ մեր քննարկումները, վերլուծումները, ռազմավարական և մարտավարական ուղիները պետք է հասկանան, որ միայն մարդկային կյանքի հատուցում չէ, այլ մի ամբողջ հայրենիքի արժեքը»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը:
«Այսօր այստեղ ենք, և դա նշանակում է, որ Օսմանյան կայսրության, որի իրավահաջորդը Թուրքիայի հանրապետությունն է, պետական քաղաքական ծրագիրը` մեզ բնաջնջելու, մի ամբողջ ազգ վերացնելու, փաստացիորեն ձախողվել է: Եթե հաջողվեր, դուք այսօր այստեղ չէիք լինի, ես այսօր այստեղ կանգնած չէի լինի, այսօրվա ելույթները հայերենով չէին հնչի»,- ասաց Ստեփան Խզրթյանը:
«Գուցե դա լավ տակտիկական քայլ էր նախագահ Սարգսյանի համար, բայց վատ ռազմավարական ընտրություն էր հայերի համար»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասաց ամերիկացի հայտնի քաղաքական վերլուծաբան Փոլ Գոբլը՝ պատասխանելով հարցին, թե իր կարծիքով՝ ո՞րն է եղել Մաքսային միություն մտնելու` Սերժ Սարգսյանի որոշման պատճառը:
Այսօր աշխարհը Աշոտ Մանուչարյանին հիշեցնում է Տիտանիկ նավը, որտեղ «աշխարհը կառավարողները» կամ «ընթացիկ ընտրանին» զվարճանում են և խաղաթուղթ խաղում, մինչդեռ նավը գնում է դեպի աղետ: Հայաստանի «ընթացիկ ընտրանին», ըստ Մանուչարյանի փոխաբերության, նույնպես սենյակ ունի այդ նավում: Այդ ընտրանու ներկայացուցիչները, այսինքն` քաղաքական գործիչները նույնպես խաղաթուղթ են խաղում` իրար հետ վիճելով, թե ով է լինելու այդ «կազինոյի» ղեկավարը:
«Եթե ինչ-որ մեկը կարգավորումը սկսում է այն համոզմամբ, որ որևէ սահման չի կարող փոխվել բանակցություններում, ապա, ամենայն հավանականությամբ, դրանք կփոխվեն բռնության միջոցով»,- ասում է ամերիկացի հայտնի քաղաքական վերլուծաբան Փոլ Գոբլը:
Մյուս կողմից, սակայն, Սասուն Միքայելյանը կարծիք հայտնեց, որ Եռյակի ուժերից նույն «Բարգավաճ Հայաստանը» և Հայ ազգային կոնգրեսը, կողմ արտահայտվելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը, ընդամենը Մոսկվայի «թագ» ստանալու խնդիր են ուզում լուծել:
Հայաստանի ստիպողական միացումը Եվրասիական միությանը, Սասուն Միքայելյանի կարծիքով, տրամաբանական զարգացումն էր նախորդ տարիներին Հայաստանի իշխանությունների գործողությունների և երկիրը աստիճանաբար Ռուսաստանին հանձնելու նրանց քաղաքականության: Ըստ նրա` Հայաստանը Հոկտեմբերի 27-ից հետո կամաց-կամաց գնացել է դեպի ուրիշ աշխարհ և այսօր հասնում է գագաթնակետին:
«Քի Ուեսթի գագաթաժողովում կողմերն ավելի մոտ էին հակամարտության կարգավորմանը, քան երբևէ: Սեղանին դրված փաստաթղթի կետերից շատերը չափազանց մոտ էին այն տարբերակին, որ ես էի առաջարկել մինչ այդ: Երկու կողմերը շատ մոտ էին խնդրի լուծմանը, որովհետև և՛ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և՛ նախագահ Հեյդար Ալիևը միաժամանակ ավելի բարձր դասեցին նվիրվածությունն իրենց ժողովուրդներին, քան սեփական իշխանությունը, և եթե չլիներ արտաքին միջամտությունը, հնարավոր կլիներ հասնել վերջնական համաձայնության»,- 168.am-ի հետ բացառիկ հարցազրույցում ասաց ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը` հայտնի «Գոբլի ծրագրի» հեղինակը:
«Երաժշտությունը պատվիրում է նա, ով վճարում է: Ուստի «Բարգավաճ Հայաստանն» իրավունք ունի իր համար որոշում կայացնել և նախագահական ընտրություններում առաջադրել նրան, ում ուզում է, լինի Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, թե Վարդան Օսկանյանը: Ես չեմ լսել, որ ԲՀԿ-ի որևէ անդամ ասի, որ Ռոբերտ Քոչարյանը «քըխ» է, նա ինչ-որ վատ բան է արել այս երկրում»,- ասում է Արարատ Զուրաբյանը:
«Ես նայում եմ ոչ իշխանական քաղաքական ուժերին, նայում եմ իշխանությանը. երկուսն էլ Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ ռեվերանսներ անելու համար պատրաստ են Հայաստանը տանել կործանման: Ես սա համարում եմ կործանման սկիզբ: Իհարկե, տա Աստված, չիրականանա այս սցենարը, և փոխվի իրավիճակը»,- ասում է Արարատ Զուրաբյանը:
«Մի քանի ամիս հետո, եթե Աստված չանի` Հայաստանը մտնի այդ միավորման մեջ, կտեսնենք, որ նաև մտնելու է Հայաստանի քաղաքացու գրպանի մեջ, և Հայաստանի քաղաքացին կզգա այդ որոշման հետևանքները: Չի բացառվում, որ փաստացի գործող այս նախագահը կամ հաջորդը մի քանի տարի հետո «գրողի ծոցը» ուղարկի նաև այս պայմանագիրը, բայց ափսոս է լինելու այս կորսված ժամանակը,աղքատությունը և արտագաղթը, որը շարունակվելու է: 23 տարի առաջ ես պատիվ ունեի բարձրացնելու Հայաստանի պետական դրոշը ՄԱԿ-ի առջև, որպեսզի 23 տարի հետո մենք զիջենք այդ դրոշը և մեր սահմանադրությունը,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: