«ԲՀԿ-ն նախևառաջ պիտի հայտարարի` ինքն ընդդիմությո՞ւն է, թե՞ ընդդիմություն չէ: Երբ իրենք հայտարարեն, որ իրենք ընդդիմություն են, այլ ոչ թե այլընտրանք, այն ժամանակ կիմանանք` ընդդիմությա՞ն հետ գործ ունենք, այլընտրանքի՞, թե՞ ընդդիմության հետ, որը մինչև ժամը մեկն ընդդիմություն է, մեկից մինչև հինգը` այլընտրանք, հինգից հետո էլ…»,- ասում է Էդուարդ Շարմազանովը:
«Եվրասիական միության անդամները հաստատապես կմերժեն Հայաստանի` բացառություն կատարելու և Արցախի հետ իր պաշտոնական սահմանը բաց պահելու մասին խնդրանքը: Առանց սպասելու պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվան` ՀՀ-ում ծառայող ռուս սահմանապահները կսկսեն մուտք գործել «մաքսային գոտի» հռչակված Նյուվադիից մինչև Սոդք ընկած սահմանային տարածք` դրա վրա հսկողություն կազմակերպելու նպատակով»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասաց քաղաքական գործիչ Երջանիկ Աբգարյանը:
«Ի՞նչ է նշանակում է` ժողովուրդը պահանջում է: Ո՞վ է ժողովուրդը, երեք միլիոնի կարծիքը հարցրե՞լ են: Չի կարելի ժողովրդի անվան տակ թաքնվել և ասել` ժողովուրդը պահանջում է: Դա պարզ մանիպուլյացիա է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, որ ժողովուրդն ինքն է իշխանափոխություն պահանջում:
«Հոկտեմբերի 10-ին կլսեք այն ամենը, ինչ կասվի: Ես չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել: Հոկտեմբերի 10-ից սկսած` կա´մ բավարարվում է լայն ժողովրդական զանգվածի կողմից առաջ քաշված պահանջը, կա´մ նրանք, ովքեր դրան դեմ են լինելու, պիտի հրաժարական տան` վերից վար, առանց բացառությունների»,- ասում է Տիգրան Ուրիխանյանը:
«Վերջերս «Բարգավաճի» պահվածքը շատ նման է «Օրինաց երկրի» երբեմնի պահվածքին, այս նախագիծը կարելի է համարել «Օրինաց երկիր»-2»,- կարծում է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Քաղաքական գործիչն իր այս մոտեցումը հիմնավորում է այն համոզմունքով, որ «Բարգավաճ Հայաստանը» ՕԵԿ-ի պես, Հանրապետականին հավասար ընտրություններին ընտրակաշառք է բաժանում և հետո հրապարակային ժողովրդին ասում է, թե այս իշխանությունը 5000 դրամով ընտրված իշխանություն է:
Եռյակի անդամները, ովքեր խոսում են իշխանափոխության մասին, պետք է հստակեցնեն, թե ի՞նչ ի նկատի ունեն` «իշխանություններ» ասելով: 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ, Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատի ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի երեկվա հայտարարությունը:
«Ցավով պիտի ասեմ, որ 2015, 2016 և 2017 թթ. չկա որևէ նախադրյալ, որ վիճակն ավելի լավ է լինելու: Մեր հիմնական գործընկերը` Ռուսաստանը, որի ծոցն ենք գնում այսօր, զրոյական աճ է ունենալու, էլ չեմ ասում` այս պատժամիջոցներն ինչ հետևանքներ կունենան: Ուրեմն գոտիներս ձգենք, պատրաստվենք, որ մյուս տարի ավելի վատ ենք ապրելու»,- ասում է Բ. Ասատրյանը:
Այս շաբաթ Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի շրջանակներում, ընդունվեց որոշում նախապատրաստել զեկույց Լեռնային Ղարաբաղի մասին, որը բավական հակահայկական կամ ադրբեջանահաճո վերնագիր ունի` «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճը»:
«Մոտ ապագայում Բրյուսելում նախատեսված է հանդիպում Եվրամիության և հայկական պատվիրակության միջև: Այնպես որ, բանակցությունները կշարունակվեն, կհստակեցվեն որոշ հարցեր…»
Այսօր Գերմանիայում նշվում է երկրի Ազգային տոնը: Հոկտեմբերի 3-ը Գերմանիայում համարվում է Ազգային միասնության օր, քանի որ 1990 թ. հոկտեմբերի 3-ին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը վերամիավորվեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ:
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը չունի հստակ կանխատեսում` հոկտեմբերի 10-ին կստորագրվի՞ Հայաստանի անդամակցության պայմանագիրը, թե՞ ոչ, բայց ավելի կարևոր է համարում մեկ այլ հարց. «Մեզ թվում էր, թե Մաքսային միության մեջ էություն չկա, և այդ Մաքսային միությունն ինչ-որ մի հեղհեղուկ, անիմաստ կառույց է, որով Ռուսաստանը փորձում է ցույց տալ աշխարհին, թե ինքը ևս ունի դաշնակիցներ, բայց հիմա տեսնում ենք, որ Ռուսաստանը սրանով փորձում է Ղարաբաղի հարցը լուծել իր օգտին»:
«Վերցնենք, թե Լիսկան հուրի-փերի է, բայց ժողովուրդը նրան համարում է մարդասպան, գող, ավազակ և այլն, և այլն: Ի՞նչն էր անհրաժեշտությունը հենց այս պահին նշանակելու: Այստեղ մի շարժառիթ է երևում` դու խրախուսում ես քաոսը, ապտակում ես, շանթահարում ես հասարակությանը, որպեսզի նա ավելի վրդովված լինի, կամ արդեն լրիվ ես կորցրել բանականությունդ և անում ես քայլեր, որոնք հարվածում են քեզ: Սրա պատասխանը պետք է տա նա, ով կատարել է այդ քայլը: Ես նկատի չունեմ Հովիկ Աբրահամյանին, ես նկատի ունեմ Սերժ Սարգսյանին»,- նշեց Աշոտ Մանուչարյանը:
«Ռուսաստանը կօգտագործի այս հանգամանքը` Ղարաբաղի սահմանի վրա` Լաչինում զորքեր տեղավորելու: Այո՛, Ռուսաստանը ռազմավարական խնդիր է լուծում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը` խոսելով ՀՀ-ԼՂՀ սահմանին մաքսակետ դնելու հարցի մասին:
«Չէի ցանկանա անդրադառնալ ելույթին ամբողջությամբ, բայց հատկապես այն հատվածը, որտեղ ՀՀ նախագահը մատնանշում է, որ Հայաստանում քննարկվում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու մասին հարցը, ըստ իս` արված է բացառապես Հայաստանի ներքին լսարանի համար, և, ցավոք սրտի, այն կարող է դառնալ քաղաքական առևտրի առարկա որոշ քաղաքական կազմակերպությունների հետ»,- ասում է Գառնիկ Իսագուլյանը:
«Հայաստանի անդամակցությունը նոր տնտեսական միավորմանը չի կարող անմիջականորեն անդրադառնալ ղարաբաղյան կարգավորման վրա: Վտանգ կծագի այն դեպքում, եթե Հայաստանն ու Ադրբեջանը մաս կազմեն նախկին ԽՍՀՄ-ի պես ինչ-որ նոր քաղաքական միության, և ինքնիշխանության մի մասը փոխանցվի նոր կենտրոնին կամ վերպետական մարմնին: Այդ ժամանակ կարգավորման գործընթացի վրա ներազդելու ՀՀ և ԼՂՀ հնարավորությունները սահմանափակվելու են, և մեզ կարող է պարտադրվել անընդունելի լուծում»,- ասում է Մասիս Մայիլյանը:
Հորտոնի կարծիքով` այդ «դժվար ժամանակների» պատճառն անորոշությունն է, որը վերաբերում է թե´ Ռուսաստանի տնտեսության անկմանը, թե´ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու հարցին:
«Այն, որ մեր իշխանությունները խաբելու վարպետ են, մեկ անգամ չէ, որ ապացուցել են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` խոսելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի նախագծի մասին:
Արմեն Մարտիրոսյանի կարծիքով` այսուհետ եթե ինչ-որ մեկը դուր չգա Սուրիկ Խաչատրյանին կամ նրա մերձավորներին, նրան կարող են սպանել և կրկին անպատիժ մնալ:
«Մենք հազվագյուտ ժողովուրդներից ենք, որ շատ հիմար մի ասացվածք ունենք` «ընկերովի մահը հարսանիք է»: Հիմա մենք ուզում ենք ընկերովի մահվան գնալ: Ավելի կնախընտրեի, որ հարսանիքի գնանք` առանց այդ ընկերների»:
Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև մաքսակետ դնելու հարցը արդիական է դառնում, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի իշխանությունները մշտապես մեզ վստահեցնում էին, որ դա բացառվում է: Այսօրվա ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց ԱԺ պատգամավոր, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:
Սերժ Սարգսյանի ելույթում նա նկատել է մեկ թերություն, որ շատ քիչ է խոսվել ՄԱԿ-ի ընդհանուր դերակատարության բարձրացման, ՄԱԿ-ի տեսլականի մասին, բայց ավելի կարևոր է համարում հարցը, թե արդյոք սպասարկե՞ց այդ ելույթը Հայաստանի արտաքին քաղաքական շահերը, թե՞ ոչ:
«Այս համակարգին արդեն պետք է վերաբերմունք ցուցաբերվի երկրում, թե սա ինչ է: Սա կաստա է, կաստայական համակարգ, որտեղ բոլորն ունեն իրենց հստակ կարգավիճակը: Այն իր մեջ ընդամենը խոսելով կարող է զբաղվել (արդեն բերեցի Հովիկ Աբրահամյանի օրինակը): Այս կաստան այն է, ինչ ոչնչացրել է այս պետությունը: Հիմա ինչո՞ւ են փոխում Սահմանադրությունը, փոխում են, որ օրինականացնեն այս կաստան, հանեն խանգարող էլեմենտները: Իսկ խանգարող էլեմենտը, ինչպես նշեցի, նախագահի համընդհանուր ընտրության մեխանիզմն է: Երբ դա հանում ես, կաստան մնում է հավերժ»,- ասում է Մանվել Սարգսյանը
Խեղճ ու կրակ, օրվա հացը վաստակող վաճառականի միջոցով խոշոր օլիգարխներին ստվերից հանելու և օրենքի դաշտ բերելու կառավարության մտադրությունից անգամ «մահացածի ծիծաղն է գալիս»: Այսօրվա ասուլիսում նման հայտարարություն արեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը` խոսելով հանրային դժգոհություն առաջացրած «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ:
Որքա՞ն կարող է խորանալ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը: Ի վերջո, ի՞նչ է ՆԱՏՕ-ն առաջարկում Հայաստանին, այն կարո՞ղ է հետագայում հավակնել դառնալու այլընտրանք ռուսական անվտանգության համակարգին:
Քեթի Լիչի խոսքով`բոլորն էլ հասկանում են, որ հանրաքվեն ոչ միայն ստատուս-քվոյի մասին էր. «Շոտլանդիան քվեարկեց ավելի հզոր խորհրդարան ունենալու համար, որին պիտի աջակցի ավելի հզոր և անվտանգ Միացյալ Թագավորությունը»:
Հովհաննես Ւգիթյանի համոզմամբ՝ երեկ Սերժ Սարգսյանը ոչ թե պետք է ասեր, որ մեր անդամակցությունը ԵՏՄ-ին չի սպառնում անկախությանը, այլ պետք է պատասխաներ այդ հարցին՝ ասելով, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսային սահմանն անհնար է:
Անկախությունն ամուսնության պես բան է. դու կարող ես ամուսնանալ, բայց սիրել պարտավոր ես ամեն օր: Իսկ մենք ամուսնացանք ու գնացինք կազինո, սիրուհիներ հավաքեցինք, խոպան գնացինք, ուրիշ ընտանիքներ կազմեցինք: Սեր չկա: Անկախությունը նույն բանն է: Մենք հռչակեցինք անկախություն և մոռացանք այդ մասին, սկսեցինք վատնել այն խոպաններում, կազինոներում, կաբարեներում, և ամեն ինչ վերջացավ: Իհարկե, անկախ չենք… Ավա՜ղ:
«Հայաստանում կուսակցությունները կամ մեկ անձի սեփականությունն են, կամ էլ սահմանափակ անձանց պատկանող փակ բաժնետիրական ընկերություններ են, որոնց նպատակը գործող իշխանության հետ լծակների և բիզնես արտոնությունների շուրջ պարբերաբար ընթացող առևտուրն է: Դրա համար երբեմն անհրաժեշտ է լինում ժողորդին ոտքի հանել, և որքան շատ մարդ մասնակցի նրանց ակցիաներին, այնքան ավելի մեծ պահանջներ կարելի է ներկայացնել գործող իշխանություններին: Հանրային ընդվզումն առաջնորդելու ունակությունը բարձրացնում է կուսակցությունների փայատերերի ակցիաներն ապագա սակարկությունների ժամանակ»,- ասում է Ստեփան Դանիելյանը:
«Ակնհայտ էր, որ հնարավոր չէ ունենալ չորս ուժերի կողմից համատեղ կազմակերպված մի հանրահավաք, որտեղ երեք ուժերը խոսելու են մեկ ուժի մոտեցումների դեմ կտրուկ հակադիր դիրքորոշումներով: Սա կոնֆերանս չէ, գիտաժողով չէ, ֆորում չէ, որտեղ նստես և տեսակետներ քննարկես: Սա հանրահավաք է, և նման բանն առաջին հերթին կհարվածեր քառյակին»:
ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ընդունված հռչակագրի` Հարավային Կոսվկասին վերաբերող կետերում ներառվել են ձևակերպումներ, որոնք ընդհանրացված կամ ընտրովի մոտեցում են արտահայտում Հարավային Կովկասի հակամարտությունների վերաբերյալ: Այսօրվա քննարկմանն այսպիսի հայտարարություն արեց Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: