«ԵՏՄ-ին ինտեգրվելու ջատագով ուժերը հայտնի միջադեպերից հետո պետք է վազեին բելառուսական, ղազախական և ռուսական դեսպանատներ»

Ազատամարտիկների և քաղաքական գործչի նկատմամբ բռնության երևույթները դատապարտելի և անընդունելի են ցանկացած հասարակության համար, որն ունի քաղաքական զարգացման տեսլական, և իշխանություններն իրենք պիտի շահագրգիռ լինեն հնարավորինս արագ բացահայտելու այդ գործերը և գտնելու մեղավորներին, որովհետև, առաջին հերթին, դա հենց իրենց է հարվածելու: 168.am-ի հետ հարցազրույցում խոսելով վերջին միջադեպերի մասին` այսպիսի գնահատական տվեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը` միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանը, անդամագրվելով Եվրասիական տնտեսական միությանը, ընտրել է զարգացման այնպիսի ուղի, որտեղ բռնությունն ու անօրինականությունը սովորական են, ուստի պետք է գիտակցել, որ այդ հարթակի օրինաչափությունները, ցավոք սրտի, որոշակիորեն գործելու են նաև Հայաստանում:

«Քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ովքեր ջատագովն են ԵՏՄ-ին ինտեգրվելու, այս միջադեպերից հետո անմիջապես վազեցին դեպի եվրոպական պետությունների դեսպանատներ` արտահայտելու իրենց բողոքը` մարդու իրավունքների ոտնահարման, ծեծի, բռնության հետ կապված: Այս փաստն ուղղակի զարմանք է հարուցում, որովհետև այն տրամաբանությունը, որով նրանք ընթանում են կամ տեսնում են իրենց քաղաքական զարգացումները, պետք է ստիպեր նրանց վազել բելառուսական, ղազախական և ռուսական դեսպանատներ և այնտեղ ներկայացնել իրենց բողոքը»,- ավելացրեց նա:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս